National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.9.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
22.09.2016
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 3

Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարտինա Քուիկին եւ գործերի հավատարմատար տիկին Մարգարետ Քրիստիանսոնին:

Ողջունելով հյուրերին՝ Արտակ Զաքարյանը ներկայացրել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի գործունեության առաջնահերթությունները եւ ընդգծել երկու պետությունների խորհրդարանների միջեւ ակտիվ համագործակցության խթանման կարեւորությունը: Ընդգծվել է նաեւ վերջին տարիներին երկու երկրներում դեսպանությունների հիմնման դերն ու նշանակությունը՝ որպես երկկողմ հարաբերությունների զարգացման գործընթացի կարեւոր երաշխիք:

Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական ուղղությանը՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովը բարձր է գնահատում Շվեդիայի դերը ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման գործընթացում: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության ներգրավվածությանը Արեւելյան գործընկերության ձեւաչափին, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ մասնակցությանը Եվրանեսթ ԽՎ-ի աշխատանքներին:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործընթացին՝ Արտակ Զաքարյանը կարեւորել է Շվեդիայի հավասարակշռված մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:

Արտակ Զաքարյանը նաեւ անդրադարձել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին՝ կարեւորելով 2010-ի Ռիկսդագի կողմից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին եւ նշել Շվեդիայի մասնակցության կարեւորությունը, մասնավորապես, անդրադառնալով Երեւանում անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին, որի շրջանակում Շվեդիան ներկայացրել եւ ելույթով հանդես էր եկել Ռիկսդագի փոխխոսնակ Իզաբել Դինգիզյանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում Արտակ Զաքարյանը կարեւորել է ԵԽԽՎ-ում շվեդական պատվիրակության մերժողական եւ չեզոք դիրքորոշումը՝ կապված 2016 թ. հունվարի 26-ին «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում», ինչպես նաեւ 2016 թ. հունվարի 26-ին «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» բանաձեւերի նախագծերի քվեարկության հետ:

Զրույցի ընթացքում քննարկվել են նաեւ տնտեսական կապերի աշխուժացման անհրաժեշտությանը վերաբերող հարցեր:

Հանդիպման ավարտին դեսպան Քուիկը կարեւորել է երկու երկրների խորհրդարանների միջեւ հարաբերությունների խորացումը եւ պատրաստակամություն հայտնել նպաստելու երկկողմ կապերի զարգացմանը:

Կողմերը նաեւ պայմանավորվածություններ են ձեռք բերել առաջիկայում փոխադարձ այցելությունների եւ հետագա փոխհամագործակցության վերաբերյալ:

Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում հյուրընկալել շվեդ գործընկերներին:


22.09.2016
ՖԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը հանդիպել է Հայաստանի Ֆրանկոֆոն երիտասարդների խորհրդարանի անդամների հետ
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը սեպտեմբերի 22-ին հանդիպել է Հայաստանի Ֆրանկոֆոն երիտասարդների խորհրդարանի անդամների հետ, որոնք ներկայացնում են Հայաստանի տարբեր բուհերի ֆրանսախոս ուսանողների: Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղում եւս Ֆրանկ...

22.09.2016
Գալուստ Սահակյանն ընդունել է Կնեսետի փոխխոսնակին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Իսրայելի Պետության Կնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովին: Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրին Հայաստանի խորհրդարանում, շնորհակալություն է հայտնել ՀՀ անկախության 25-ամյակի միջոցառումների...

22.09.2016
Գալուստ Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի անդամ Լյուկ Կարվունասի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի անդամ Լյուկ Կարվունասի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է նրանց այցը Հայաստան մեր երկրի անկախության 25-ամյակի կապակցությամբ: Խորհրդարանի նախագահը շ...

22.09.2016
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Արտակ Զաքարյանը, խմբի անդամներ Թեւան Պողոսյանը, Կարեն Շահմուրադյանը եւ Վահան Բաբայանը սեպտեմբերի 22-ին հանդիպել են Իսրայելի պետության Կնեսետի փոխնախագահ, Իսրայել-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար...

22.09.2016
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պարգեւատրել է ՀՀ ԱԺ պետական ծառայողների
Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԺ մի խումբ պետական ծառայողների պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով, ՀՀ Ազգային ժողովի պատվոգրով եւ ՀՀ Ազգային ժ...

22.09.2016
ՀՀ անկախության տոնը մեծ շուքով նշվել է նաեւ Պեկինում
ՀՀ անկախության քառորդ դարը հատուկ շուքով նշվել է Չինաստանում ՀՀ դեսպանատանը: Պաշտոնական ընդունելությանը մասնակցել են օտարերկրյա դիվանագետներ, ՉԺՀ ԱԳ պաշտոնյաներ, Չինաստանում ՀՀ նախկին դեսպաններ, գործարարներ, ուսանողներ եւ հայ համայնքի անդամներ: Հյուրերի գնահատականով՝ Չինաստանում Հայաստանի անկախությա...

22.09.2016
«Մեր ժողովրդի հերոսական պատմությունը պայքար է անկախության եւ ազատության համար». Էդուարդ Շարմազանովը ելույթ է ունեցել Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում
Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 21-ին Տավրիդյան պալատում մասնակցել է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը: ԱԺ փոխնախագահը հանդես է եկել ելույթով` մասնավորապես նշելով. «Հարգելի բարեկամներ, 25 տարի առաջ հայ ժողովուրդը ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am