National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.9.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
15.09.2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կմասնակցի Չինաստան-Եվրասիա համաշխարհային էքսպո-ցուցահանդեսին

Սեպտեմբերի 18-23-ը ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը եւ «Սոցիալ-դեմոկրատ հնչակյան» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, Համաչինական կանանց ֆեդերացիայի հրավերով կմասնակցի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տնտեսական խոշորագույն կենտրոն հանդիսացող Ուռումչի քաղաքում անցկացվող «Մետաքսի ճանապարհի գլոբալ ներդրումը, հնարավորություններն ու առավելությունները» խորագիրը կրող Չինաստան-Եվրասիա համաշխարհային էքսպո-ցուցահանդեսին:

Նշենք, որ արդեն հինգերորդ տարին հրավիրվող եւ միջազգային խոշոր տնտեսական ու քաղաքական իրադարձություն համարվող ցուցահանդեսը հասցրել է դառնալ Չինաստանի պետական դիվանագիտության, տնտեսության, փորձի փոխանակման կարեւորագույն հարթակ՝ իր շուրջը հավաքելով ավելի քան 25 եվրասիական երկրների քաղաքական եւ տնտեսական առաջնորդների, 800 չինացի եւ օտարերկրացի արտաքին գործերի նախարարների եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Իր մասշտաբների շնորհիվ Չինաստան-Եվրասիա համաշխարհային ցուցահանդեսն այսօր համարվում է Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ռազմավարության գլխավոր հարթակ:

Որպես պատվավոր հյուր՝ Չինաստան-Եվրասիա ցուցահանդեսին բացման խոսքով հանդես կգա ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ով իր ելույթում կանդրադառնա համաշխարհային տնտեսության արդի մարտահրավերներին, Մետաքսի ճանապարհի քաղաքական եւ տնտեսական հեռանկարներին:

Չինաստան-Եվրասիա ցուցահանդեսի շրջանակում տեղի կունենա նաեւ Մետաքսի ճանապարհին հարող երկրների կանանց առաջին համաժողովը, որին կմասնակցեն առավել քան 100 երկրից ներկայացուցչական պատվիրակություններ:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին այս միջոցառմանը եւս վերապահված է հատուկ հյուրի կարգավիճակ. ԱԺ փոխնախագահը հանդես կգա ողջույնի խոսքով եւ ծրագրային ելույթով:

Համաժողովի ընթացքում կհրավիրվեն թեմատիկ քննարկումներ, կլոր սեղաններ, որոնց ընթացքում մեր պատգամավորները հանդես կգան զեկույցներով:


15.09.2016
ՀՀ գլխավոր դատախազ է նշանակվել Արթուր Դավթյանը
Սեպտեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը` քննարկելով Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Նշենք, որ հանձնաժողովի անդամի թափուր տեղի մրցույթում հաղթող է ճանաչվել Տիգրան Հակոբյանը, ում պատգամավորներն ուղղել են ոլորտին վերաբերող բազ...

15.09.2016
Տեղեկատվություն
Հարգելի լրագրողներ, տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 16-ին լրատվամիջոցների համար նախատեսված ճեպազրույցները տեղի կունենան հետեւյալ ժամանակացույցով` ԱԺ ԲՀԿ խմբակցություն-11:10-11:30, ԱԺ ՀՅԴ խմբակցություն-11:30-11:50,ԱԺ ՕԵԿ խմբակցություն-11:50-12:10, ԱԺ ՀԱԿ խմբակցություն- 12:10-12:30, ԱԺ «Ժառանգություն» ...

15.09.2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը սեպտեմբերի 15-ին հանդիպել է Ռումինիայից, Իտալիայից, Գերմանիայից, Հունաստանից, Բուլղարիայից, Մոլդովայից, Ուկրաինայից եւ Լատվիայից Հայաստան ժամանած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ պատգամավոր, «Դպրոց-կենտրոնների միություն»...

15.09.2016
Հանդիպում խորհրդարանում
Եվրոպական ութ երկրների՝ Գերմանիա, Ռումինիա, Մոլդովա, Լատվիա, Հունաստան, Ուկրաինա, Իտալիա, Բուլղարիա, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները սեպտեմբերի 15-ին խորհրդարանում հանդիպել են ՀՀ ԱԺ պատգամավոր, «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ Ռուզաննա Մուրադյանի հետ։ Ո...

15.09.2016
Այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ՀՀ ԱԺ պատգամավոր, «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ Ռուզաննա Մուրադյանի ուղեկցությամբ սեպտեմբերի 15-ին Գերմանիայի, Ռումինիայի, Մոլդովայի, Լատվիայի, Հունաստանի, Ուկրաինայի, Իտալիայի եւ Բուլղարիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am