National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
9.9.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
09.09.2016
Գալուստ Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության պատվիրակությանը
1 / 5

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության ղեկավար Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին Հայաստանի խորհրդարանում՝ Գալուստ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ նմանատիպ այցերը նպաստում են հայ-ֆրանսիական հարաբերությունների առավել խորացմանն ու զարգացմանը:

Ազգային ժողովի նախագահը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, կարեւորել է պատվիրակության՝ նախորդ տարի Լեռնային Ղարաբաղ կատարած այցը: Այս համատեքստում Գալուստ Սահակյանը գոհունակությամբ ընդգծել է, որ երկու դեպքում էլ Հայաստանը մշտապես ստացել է ֆրանսիացի գործընկերների աջակցությունը: Ազգային ժողովի նախագահը հույս է հայտնել, որ Ֆրանսիայի խորհրդարանը հետեւողական կլինի նոր օրինագծի ներկայացման եւ ընդունման հարցում:

Խորհրդարանի ղեկավարը, դատապարտելով Փարիզում եւ Նիսում, ինչպես նաեւ մինչ այդ տեղի ունեցած դաժան ահաբեկչական գործողությունները, վստահեցրել է, որ Հայաստանը մշտապես բարեկամ Ֆրանսիայի կողքին է:

ԱԺ նախագահը, բարձր գնահատելով բարեկամական խմբերի արդյունավետ գործունեությունը, կարեւորել է դրանց ղեկավարների մեծ ներդրումը միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում:

Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության ղեկավար Բրյունո լը Ռուն, շնորհակալություն հայտնելով ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար, նշել է, որ Ֆրանսիա-Հայաստան հարաբերությունները բարեկամական են եւ իրենք ուրախ են Հայաստանի եւ Ղարաբաղի անկախության 25-ամյակը տոնելու օրերին այստեղ գտնվելու համար: Պատվիրակության ղեկավարը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին, նշել է, որ արվում է ամենը՝ ընդունելու օրենք, որը կամբողջացնի Հայոց ցեղասպանության ճանաչումն ու կքրեականացնի ժխտումը:

Պատվիրակության ղեկավարի խոսքով՝ իրենք անհանգստացած են Ադրբեջանի քաղաքականությամբ, ինչի ապացույցն էր նաեւ ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, որը դարձավ բազմաթիվ զոհերի ու վիրավորների պատճառ: Նա նշել է, որ իրենք անցյալ տարի եղել են շփման գծում եւ ծանոթացել բնակիչների խնդիրներին եւ պատրաստակամություն հայտնել օգնելու արցախցի երիտասարդներին: Ըստ նրա՝ այսօր այդ ծրագրերն իրականություն են դառնում:

Հանդիպմանը կարեւորվել է հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունների առավել սերտացումը, անդրադարձ է կատարվել մեր երկրում իրականացված սահմանադրական փոփոխություններին:


09.09.2016
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Սեպտեմբերի 9-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի տասներորդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 13-15-ի ԱԺ նիստերի օրակարգերի մասին ԱԺ որոշումների նախագծերը: ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգի...

09.09.2016
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ սեպտեմբերի 9-ին կայացած հերթական նիստում քննարկել է պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հեղինակած «Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է Գյումրի քաղաքում ...

09.09.2016
Շարունակվում են Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության հանդիպումներն Ուրուգվայում
Աշխատանքային այցով Ուրուգվայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Ուրուգվայ պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը եւ Միքայել Մանուկյանը, սեպտեմբերի 7-ին հանդիպում է ունեցել Ուրուգվայի Արեւելյան Հանրա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am