ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը հունիսի 24-ին հանդիպել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի հետ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երեխաների իրավունքներին առնչվող մի շարք հարցերի, մեր երկրում ներառական կրթության իրականացմանը, կարեւորել խնամատար ընտանիքի ինստիտուտի ներդրումը:
Այս համատեքստում զրուցակիցները կարեւորել են հասարակության իրազեկումը, որպեսզի վերջինս պատրաստ լինի այն փոփոխություններին, որոնք սպասվում են այդ ոլորտներում:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի: