National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.3.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
17.03.2016
Ազգային ժողովն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 11

ՀՀ Ազգային ժողովը մարտի 17-ին շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը: Պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ ԱԺ նիստին հետեւող Երեւանի «Օհանյան» կրթահամալիրի աշակերտներին եւ ուսուցիչներին: Պատգամավորները շարունակել են քննարկել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2016 թվականի տարեկան գործունեության ծրագիրը, որն ընդհատվել էր մտքերի փոխանակության փուլում:

Արտաշես Գեղամյանն անդրադարձել է գործընկերների ելույթներին եւ կարծիք հայտնել, թե դրանց մեծ մասը կտրված է մեր երկրի տնտեսական իրականությունից: Նա անհրաժեշտ է համարել բարեփոխել հարկային վարչարարությունը ապրանքների ներմուծման գործում:

Ծրագրի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել ԱԺ խմբակցությունները:

ՀԱԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ով մասնավորապես խոսել է տնտեսական ոլորտում առկա մենաշնորհներից եւ նշել, որ բազմաթիվ քաղաքացիներ, որոնք փորձել են զբաղվել ապրանքների ներկրմամբ, բախվել են այս խնդրին: Ըստ Լեւոն Զուրաբյանի՝ ՏՄՊՊՀ-ն չի իրականացնում իր հիմնական՝ տնտեսական մրցակցության ապահովման գործառույթը: Նա քննադատել է հանձնաժողովի գործունեությունը պարենային շուկայում, նշել, որ կա անհիմն գնաճ: Լեւոն Զուրաբյանն անդրադարձել է նաեւ դիզվառելիքի շուկային եւ նշել, որ այդտեղ եւս գերիշխում է մենաշնորհային քաղաքականությունը:

ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա անդրադարձել է գործընկերների ելույթներին եւ կարծիք հայտնել, որ դրանց մի մասը տուրք է եղել ամբոխահաճությանը: Նրա գնահատմամբ՝ ՏՄՊՊՀ-ն հաջողությամբ իրականացնում է օրենքով իր վրա դրված գործառույթները եւ գործում իր լիազորությունների սահմաններում: Ըստ նրա՝ հանձնաժողովը գերիշխող դիրքի չարաշահման դեպքեր է հայտնաբերել մի շարք ոլորտներում, կատարել մի շարք ուսումնասիրություններ գնումների վերաբերյալ մրցույթներում եւ հայտնաբերել բազմաթիվ չարաշահումներ: Նա ընդգծել է, որ հանձնաժողովն իրականացրել է մեծ ծավալի աշխատանք, իսկ այն գործընկերներին, ովքեր դժգոհել են կատարված աշխատանքից, Վահրամ Բաղդասարյանն առաջարկել է աջակցել՝ օրենսդրորեն մեծացնելու հանձնաժողովի լիազորությունները:

Եզրափակիչ ելույթում ՏՄՊՊՀ-ի նախագահ Արտակ Շաբոյանն անդրադարձել է պատգամավորների քննադատական ելույթներին, տվել պարզաբանումներ: Ըստ նրա՝ պատգամավորների որոշ ելույթներ եղել են ոչ օբյեկտիվ, իսկ քննադատությունն՝ անհիմն: Արտակ Շաբոյանն անհրաժեշտ է համարել ուժեղացնել իր ղեկավարած հանձնաժողովի վերահսկողական գործառույթները:

Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանը քննարկել է պատգամավորներ Վարդան Այվազյանի, Գարեգին Նուշիկյանի, Միքայել Մելքումյանի, Հակոբ Հակոբյանի, Խաչատուր Քոքոբելյանի եւ ՀՀ կառավարության հեղինակած «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է փաթեթի համահեղինակ Վարդան Այվազյանը՝ նշելով, որ այն չի փոփոխվել: Փաթեթն ընդունվել է 103 կողմ ձայնով:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, որը ներկայացրել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Արմեն Եղիազարյանը: Մասնավորապես՝ նախատեսվում է անհատական եւ ընդհանուր թույլտվությունները տրամադրել 5 տարի ժամկետով, իսկ հսկվող ապրանքների եւ հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցումը հավաստող պայմանագրի գործողության ժամկետը հինգ տարուց պակաս լինելու դեպքում՝ պայմանագրի գործողության ժամկետով, մեկանգամյա թույլտվությունների համար սահմանել 1 տարվա գործողության ժամկետ, անհատական եւ ընդհանուր թույլտվությունների տրամադրման համար սահմանված պետական տուրքը սահմանել բազային տուրքի 30-ապատիկի չափով, սահմանել թույլտվության կորստի դեպքում դրա կրկնօրինակի ստացման հնարավորություն, որի համար սահմանել պետական տուրք բազային տուրքի 5-ապատիկի չափով:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերից ելնելով՝ հսկվող ապրաքների՝ Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրում իրականացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատելուց առաջ ծանուցելու պահանջը դարձնել 25 աշխատանքային օր՝ գործող 15 օրվա փոխարեն: Առաջարկվում է հանել նախքան թույլտվության տրամադրման որոշում կայացնելը պետական տուրքի վճարման պահանջը:

Հարակից զեկույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախարարը տեղեկացրել է, որ օրենքի նախագծով կառավարությունն առաջարկում է սահմանել վաստակավոր շինարարի պատվավոր կոչում, որով պարգեւատրվելու են շինարարության բնագավառում բացառիկ ներդրում ունեցած մասնագետները: Նախագիծը նպատակ ունի խրախուսել հայ շինարարի աշխատանքը, գրավիչ դարձնել ձեւավորված ավանդույթները, հայ կառուցողական միտքը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունն է ներկայացրել հանձնաժողովի անդամ Վահրամ Մկրտչյանը:

Օրենքի նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել պատգամավորները: Սամվել Ֆարմանյանի խոսքով՝ վաստակավորի կոչումը խորհրդային վերապրուկ է, եւ անհասկանալի է, թե տվյալ պարագայում այն ինչ խնդիր է լուծելու: Արամ Մանուկյանն, անդրադառնալով վաստակավորի կոչումներին, նկատել է, որ դրանք կաշկանդում են արվեստագետի ստեղծագործական ունակությունները: Թեւան Պողոսյանի կարծիքով՝ պետք է վերանայել եւ արժեւորել, թե ովքեր են արժանի՝ ստանալու վաստակավորի կոչում: Ալեքսանդր Արզումանյանը եւս դեմ է արտահայտվել նախագծին՝ ներկայացնելով միջազգային փորձը: Խոսրով Հարությունյանի խոսքով՝ շինարարի աշխատանքը հարգանքի արժանի մասնագիտություն է, եւ անհրաժեշտ է, որ շինարարը հանրորեն ճանաչելի դառնա: Հեղինե Բիշարյանը եւս կողմ է կոչումների վերանայմանը: Պատգամավորը եւս մեկ անգամ հիշեցրել է, որ մեր երկիրը կառուցել են վաստակաշատ շինարարներ: Հովհաննես Մարգարյանը նշել է, որ կոչում շնորհելը մարդու աշխատանքը գնահատելու հնարավորություն է եւ պետք է ըստ արժանվույն գնահատվի վաստակաշատ շինարարի աշխատանքը: Նա հորդորել է կառավարության ներկայացուցչին շինարարին գնահատելու այլ մեթոդներ եւս առաջարկել՝ արժեւորելով նրանց աշխատանքը:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը դեմ է արտահայտվել նախագծի ընդունմանը՝ նշելով, որ այն շինարարի աշխատանքը գնահատելու հետ որեւէ աղերս չունի: Նրա գնահատմամբ՝ օրենսդրական փոփոխությունը որոշ խմբերի կորպորատիվ շահերը սպասարկելու նպատակ է հետապնդում: Տիկին Զոհրաբյանի կարծիքով՝ համակարգի հիմնովին վերանայման իրական ժամանակն է:

Հարցի վերաբերյալ արտահերթ ելույթ է ունեցել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նա որոշ դիտարկումներ է ներկայացրել նիստում հնչած որոշ ելույթների առնչությամբ: Տիկին Նաղդալյանն անընդունելի է համարել որոշ ելույթներում հնչած «այն, ինչ սովետական է՝ վատն է» տեսակետը: Նա կարեւորել է մարդու վաստակը կոչում շնորհելու ճանապարհով գնահատելու հանգամանքը եւ ընդգծել, որ պետք է գտնել կոչումներ շնորհելու լավագույն մեխանիզմը: ԱԺ փոխնախագահի գնահատմամբ՝ եթե անգամ կոչումներ շնորհելու հարցում եղել են անճշտություններ, ապա դա ամենեւին չի նշանակում, որ պետք է անտեսել մարդու աշխատանքը գնահատելու այդ հնարավորությունը: Նրա խոսքով՝ միայն նյութական միջոցներով չէ, որ պետք է խրախուսել մարդկանց, բարոյական գնահատականը եւս արժեքավոր է եւ կարեւոր:

Նա հիշեցրել է, որ բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, այդ թվում ԵԽԽՎ-ն, կոչումներ շնորհում են. ԵԽԽՎ-ն ունի պատվավոր անդամի կոչում, որի շնորհման համար կան որոշակի չափորոշիչներ:

Եզրափակիչ ելույթում ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը պատասխանել է հնչած հարցերին, արձագանքել մտահոգություններին՝ հորդորելով օրենսդիրներին կողմ քվեարկել կառավարության առաջարկին:

Հաջորդիվ խորհրդարանն առաջին ընթերցումով քննարկել է «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը: Կառավարությունն առաջարկում է քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների կառավարման իրավասությունները վերապահել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը, ինչի շնորհիվ քաղաքացիական պաշտպանության գործառույթներ իրականացնող կառույցները կգործեն մեկ ընդհանուր օղակում: Զեկուցողի խոսքով՝ այդ փոփոխությամբ կբարձրանա աշխատանքի արդյունավետությունը, իսկ ՀՀ պաշտպանության նախարարությանը հնարավորություն կտրվի գործունեությունը կենտրոնացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ոլորտում: Սահմանվում է, որ քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ծառայողները փրկարարական ծառայողներ են. ներկայում զինծառայողներ են: Օրենքում ամրագրվում է տարածքային պաշտպանությանը մասնակցության խնդիրը:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշել է, որ սահմանամերձ տարածքներում բնակչության կենսական եւ կարեւորագույն օբյեկտների քաղաքացիական արդյունավետ պաշտպանությունը պահանջում է ավելի գործունակ եւ ճկուն արագ արձագանքման համակարգի ներդնում, որի համար անհրաժեշտ են նոր համալիր մոտեցումներ: Զեկուցողը նշել է, որ նախագծերի փաթեթի ընդունմամբ կսկսվեն գործընթացներ, որոնք անհրաժեշտ են տարածքային պաշտպանության արդիական համակարգ ստեղծելու եւ զարգացնելու համար: Պարոն Նահապետյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովը բուռն քննարկումների արդյունքում հարցի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն:

Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ հաջորդ քառօրյայում:

Ազգային ժողովն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը:


17.03.2016
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի շրջանակներում վեհաժողովի կանանց ֆորումի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թվականի մարտի 21-23-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն ) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը: Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հինգերորդ լիագումար նիստի աշխ...

17.03.2016
Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Մարտի 17-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը, հանձնաժողովի անդամներ Կարեն Բեքարյանը եւ Մհեր Շահգելդյանն ընդունել են Լիբանանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանին: Ողջունելով հյուրին՝ հանձնաժողով...

17.03.2016
Տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
Մարտի 17-ին Ազգային ժողովում գործող բարեկամական խմբերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի ընթացքում քննարկվել են «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի կազմակերպման հետ կապված հարցեր, ինչպես նաեւ՝ միջոցառմանն օտարերկրյա խորհրդարանական պատվիրակությու...

17.03.2016
ԱԺ «Բաց դասին» ներկա են եղել «Օհանյան» կրթահամալիրի սաները
Մարտի 17-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան էին այցելել մայրաքաղաքի «Օհանյան» կրթահամալիրի աշակերտներն ու ուսուցիչները: Ավանդույթի համաձայն` հյուրերը նախ հետեւել են պատգամավորների օրենսդրական աշխատանքին ու ծավալած բանավեճին: Խորհրդարանական էքսկուրսն ամբողջացրել է բաց դասը, որը վարել է ԱԺ...

17.03.2016
Տեղեկատվություն
ՀՀ Ազգային ժողովում հավատարմագրված հարգելի լրագրողներ, տեղեկացնում ենք, որ մարտի 18-ին նախատեսված խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան ԱԺ 330 սրահում: ...

17.03.2016
Հանդիպում ԱԺ պաշտպանության, ազգային ավտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը մարտի 17-ին հանդիպել է Կանադայի Օնտարիո նահանգի համայնքային անվտանգության եւ ուղղիչ ծառայությունների փոխնախարար Մեթյու Թորիգյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Կորյուն Նահապետ...

17.03.2016
Տեղեկատվություն
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 18-ին՝ ժամը 13:00-ին, ԱԺ 334 դահլիճում խորհրդարանական խմբակցությունների մասնակցությամբ կազմակերպում է քննարկում «ՀՀ ընտրական օրենսգիրք» Կ-960 նախագծի շուրջ: Նախագծին կարող եք ծանոթանալ կից հղումով: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am