National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.2.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29
 
25.02.2016
Հանդիպում հանձնաժողովում
1 / 1

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալ Տաճատ Վարդապետյանը եւ հանձնաժողովի անդամ Վահագն Մախսուդյանը ԱՄՆ ՄԶԾ Հողային ռեֆորմի եւ ֆերմերային տնտեսությունների վերակառուցման ծրագրի շրջանակում հանդիպել են Տաջիկստանի Հանրապետությունից փորձի փոխանակման նպատակով Հայաստան այցելած պատվիրակության անդամների հետ:
Պատվիրակության կազմում ընդգրկված են Տաջիկստանի խորհրդարանի պատգամավորներ, գյուղատնտեսության նախարարության պաշտոնյաներ եւ ԱՄՆ ՄԶԾ ներկայացուցիչներ:

Տաջիկական պատվիրակության խնդրանքով ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանն անդրադարձել է Հայաստանում հողօգտագործման խնդիրներին, ՀՀ Հողային օրենսգրքի վերջին փոփոխություններին եւ մեր երկրում հողային ռեֆորմին: Նա հանգամանալից ներկայացրել է անկախության տարիներին այդ ոլորտում կատարված փոփոխությունները:

Տաջիկստանից ժամանած հյուրերը նշել են, որ ի տարբերություն Հայաստանի Հանրապետության՝ իրենց երկրում հողը պետության սեփականությունն է, եւ գյուղացուն տրվում է միայն հողօգտագործման իրավունք: Երկրում գործում է շուրջ հարյուր վաթսուն հազար ֆերմերային տնտեսություն: Եվ քանի որ Տաջիկստանը գյուղատնտեսական երկիր է, այդ ոլորտը երկրի նախագահի եւ կառավարության ուշադրության կենտրոնում է: Հյուրերը նշել են, որ արդեն ուսումնասիրել են Կիրգիզիայի փորձը, այժմ Հայաստանում ուսումնասիրում են այդ բնագավառում հայկական կողմի ձեռքբերումներն ու խնդիրները՝ այցի ընթացքում բազմաթիվ հանդիպումներ ունենալով ոլորտի պատասխանատուների հետ:

Հանդիպման ավարտին զրուցակիցները հույս են հայտնել, որ փոխայցերը կնպաստեն միջխորհրդարանական կապերի խորացմանը, խորհրդարանական բարեկամական խմբերի համագործակցության աշխուժացմանը:


25.02.2016
Ազգային ժողովն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը
Փետրվարի 25-ին Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը` քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը եւ համաձայնագրերը: Պատգամավորները շարունակել են առաջին ընթերցմամբ քննարկել «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխությո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am