National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.2.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29
 
25.02.2016
Ազգային ժողովն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 9

Փետրվարի 25-ին Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը` քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը եւ համաձայնագրերը: Պատգամավորները շարունակել են առաջին ընթերցմամբ քննարկել «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքի նախագծերի փաթեթը, որի ընդունումը, ըստ հիմնավորման՝ հնարավորություն կտա ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում իրականացվող ստուգումների գործընթացը համապատասխանեցնել միջազգային պայմանագրերով սահմանված չափանիշներին՝ ապահովելով ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարումը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը եւ հիմնական զեկուցող, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը եզրափակիչ ելույթներում անդրադարձել են պատգամավորների հարցադրումներին, տվել պարզաբանումներ:

Այնուհետեւ խորհրդարանն սկսել է քննարկել «ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի գործունեության ծրագիրը», որը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Նա ներկայացրել է ընթացիկ տարում նախատեսված ծրագրերն ու 2015 թվականին իրականացված աշխատանքները՝ նշելով, որ 2016 թվականին եւս հանձնաժողովը շարունակելու է իրեն վերապահված ոլորտներում նախատեսված բարեփոխումները: Ռոբերտ Նազարյանն անդրադարձել է էլեկտրաէներգիայի, գազի, ջրի սակագնային քաղաքականությանը, գնումների արդյունավետությանը, սպառողների սպասարկման որակի ցուցանիշներին եւ առկա խնդիրների կարգավորմանն ուղղված միջոցառումներին: Նշվել է, որ նախատեսվում է ընթացիկ տարում շարունակել սպառողների սպասարկման որակի ցուցանիշների վերաբերյալ կարգավորվող ընկերությունների կողմից ներկայացվող տեղեկատվության մոնիթորինգի աշխատանքները եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված վարչարարությունը՝ իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարող ընկերությունների նկատմամբ:

Հիմնական զեկուցողին պատգամավորներն ուղղել են հարցեր, որոնք վերաբերել են հանձնաժողովի գործունեությանը, էլեկտրաէներգիայի ցուցմունքի հավելագրումներին, ծրագրի կառուցվածքին, մատակարարի կողմից բնակչի էլեկտրաէներգիայի անջատման օրինականությանը, սպառողների շահերի պաշտպանությանը, էլեկտրաէներգիայի եւ գազի սակագների նվազեցման հնարավորությանը, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման ոլորտում 2017 թվականին նոր սակագնային քաղաքականության իրականացմանը, ՀԷՑ-ի պարտքերը մարելուց հետո էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխության հնարավորությանը, արեւային էներգետիկայի զարգացմանը, գազի գնի հաշվարկին, ատոմակայանի աշխատանքների դադարեցման ընթացքում էլեկտրաէներգիայի թանկացման հնարավորությանը:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի առաջարկով պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ նիստին հետեւող Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոսներին եւ ուսանողներին:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողոնի նախագահ Վարդան Այվազյանը հարակից զեկույցում նշել է, որ ծրագիրն իր գլխավորած հանձնաժողովում դրական եզրակացության է արժանացել:

Ծրագրի վերաբերյալ իրենց ելույթներում ԱԺ պատգամավորները խոսել են ոլորտի հիմնախնդիրներից եւ առաջարկներ ներկայացրել: Թեւան Պողոսյանն անդրադարձել է պետական այլ կառույցների հետ փոխգործակցության եւ փոխօգնության շրջանակում համագործակցության նոր մշակույթ ձեւավորելու խնդրին: Լեւոն Դոխոլյանը խոսել է սակագների սահմանման հարցում վերահսկողության ուժեղացումից, ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից կատարված ծախսերի աննպատակահարմարությունից, ներդրումների կարեւորությունից, ոլորտում իրականացվող կառավարման մեխանիզմներից, էլեկտրաէներգիայի, գազի, ջրի սակագների թանկացման հարցում կարեւորել կանխատեսելիությունը: Հրանտ Բագրատյանի գնահատմամբ՝ ներկայացվող ծրագիրը ՀՀ էներգետիկ ռեսուրսների հետ առնչություն չունի: Պարոն Բագրատյանն անդրադարձել է դրամավարկային քաղաքականության խնդիրներին եւ այս համատեքստում սակագների հաստատման մեխանիզմներին:

Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ հաջորդ նիստում:

Ազգային ժողովն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը:


25.02.2016
Հանդիպում հանձնաժողովում
Փետրվարի 25-ին ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալ Տաճատ Վարդապետյանը եւ հանձնաժողովի անդամ Վահագն Մախսուդյանը ԱՄՆ ՄԶԾ Հողային ռեֆորմի եւ ֆերմերային տնտեսությունների վերակառուցման ծրագրի շրջանակում հանդիպել են ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am