ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը եւ հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտ Եսայանը սեպտեմբերի 18-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի հետ :
Ողջունելով հյուրին՝ Էլինար Վարդանյանը ներկայացրել է իր ղեկավարած հանձնաժողովի գործունեության ոլորտները եւ կարեւորել նման հանդիպումները՝ ակնկալելով արդյունավետ համագործակցություն:
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» ստամբուլյան կոնվենցիայի դրույթները:
Հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտ Եսայանը նշել է, որ հանձնաժողովը Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակից ակնկալում է բեղմնավոր աշխատանք:
Ամփոփելով հանդիպումը՝ զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել համագործակցությունը շարունակել գործնական հարթությունում: