National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.9.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
17.09.2015
Հանդիպում խորհրդարանում
1 / 3

Սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանը, ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանը եւ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը հանդիպել են Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության հարցերով գլխավոր տնօրինության խորհրդական Կորնելիա Պեռլեի հետ:

Տիկին Պեռլեն, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, տեղեկացրել է, որ ԵԽ ժողովրդավարության հարցերով գլխավոր տնօրինությունը տարբեր մակարդակներում զբաղվում է ընտրական գործընթացներում շահագրգիռ կողմերին աջակցություն ցուցաբերելով, ուստի այդ նպատակով հանդիպումներ են եղել եւ սպասվում թե քաղաքական կուսակցությունների, թե այլ շահագիգիռ կազմակերպությունների հետ: Հյուրը տեղեկացրել է, որ կազմակերպությունը հետաքրքրվում է նաեւ ընտրական գործընթացներում կանանց ներգրավվածությամբ եւ մասնակցությամբ:

ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանը տեղեկացրել է, որ Հայաստանը, լինելով եվրոպական արժեքների կրող եւ ջատագով, ակտիվորեն համագործակցում է եվրոպական տարբեր կառույցների հետ, կարեւորում այդ արդյունավետ համագործակցությունը: Մարգարիտ Եսայանը, խոսելով ժողովրդավարության հարցերից, տեղեկացրել է, որ առաջիկա նոյեմբերին Ադրբեջանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, որին դիտորդական առաքելությամբ եվրոպական կառույցներից շատերը, դրանց թվում նաեւ՝ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը, հրաժարվել են մասնակցելուց, քանի որ ԵԽԽՎ շատ պատգամավորներ, որոնք նույնիսկ մասնավոր այցով եղել են ԼՂՀ-ում, հայտնվել են Ադրբեջանի «սեւ ցուցակում»: Մարգարիտ Եսայանը տեղեկացրել է, որ միայն ԵԽԽՎ-ն է, որ դիտորդական առաքելությամբ մասնակցելու է այդ ընտրություններին՝ նախապես մասնակիցների վերաբերյալ ցուցակ ներկայացնելով Ադրբեջանի իշխանություններին: Տիկին Եսայանն անհրաժեշտ է համարել, որպեսզի եվրոպական որոշ միջազգային կառույցներ հրաժարվեն երկակի ստանդարտներ կիրառելուց:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահան Բաբայանն առավել կառուցողական համագործակցության նպատակով ներկայացրել է մի շարք առաջարկներ, որոնք, ըստ նրա, կնպաստեն ընտրական գործընթացներն առավել արդյունավետ կազմակերպելուն եւ անցկացնելուն:

«Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն անդրադարձել է սահմանադրական բարեփոխումների գործընթացին, խոսել խմբակցության ներկայացրած առաջարկներից, պատրաստակամություն հայտնել համագործակցելու:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ կուսակցությունների ֆինանսական թափանցիկությանը, սահմանադրական բարեփոխումների գործընթացին, կանանց ներկայացվածությանը կուսակցություններում եւ ԱԺ խմբակցություններում, դիտորդական առաքելությունների զեկույցներին եւ նրանց հանձնարարականների կատարմանը եւ այլն:

Ամփոփելով հանդիպումը՝ երկուստեք պատրաստակամություն է հայտնվել համագործակցությունը շարունակել գործնական հարթությունում:


17.09.2015
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Հայ համայնքի եւ քաղաքային իշխանությունների հետ հանդիպելու, ինչպես նաեւ Սուրգուտի պետական համալսարանում ելույթ ունենալու համար սեպտեմբերի 19-23-ը Սուրգուտ (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվի ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: ...

17.09.2015
Խորհրդարանն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը
Սեպտեմբերի 17-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը: Պատգամավորները շարունակել են քննարկել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Խորհրդարանականները շարունակել են հարցեր ուղղել հիմնական զեկուցող, ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի...

17.09.2015
Տեղեկատվություն
Ի գիտություն Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողների՝ սեպտեմբերի 18-ին նախատեսված ճեպազրույցները տեղի կունենան հաջորդ ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ 334 սրահում:                    ...

17.09.2015
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ սեպտեմբերի 18-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` օրակարգում ունենալով ՀՀ Նախագահի նախաձեռնած ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանր...

17.09.2015
Գալուստ Սահակյանը շնորհավորել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հենրիկ Մարգարյանին ծննդյան 90-ամյակի առթիվ
ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Հարգելի պարոն Մարգարյան, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Դուք անցել եք կինոգործչի հարուստ ու բովանդակալից ճանապարհ՝ որպես ռեժիսոր, սցենարիստ ու դերասան մասնակցություն ունենալով տասնյակ ֆիլմերում, իրականացնելով հեռուստատեսային բեմադրություններ, մ...

17.09.2015
Այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Չեխ խորհրդարանականները ծաղկեպսակ են ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am