National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.6.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
03.06.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչին
1 / 5

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունիսի 3-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչին:
 Իվիցա Դաչիչի հետ Ազգային ժողով են այցելել ԵԱՀԿ նախագահի՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Անջելո Գնեդինգերը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը եւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցերով նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԵԱՀԿ խորհդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը, ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Ստեփան Դեմիրճյանը, Արծվիկ Մինասյանը, Մհեր Շահգելդյանը, Ստեփան Մարգարյանը եւ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը:

Ողջունելով Իվիցա Դաչիչի այցը Հայաստան՝ ԱԺ նախագահը կարեւորել է այն՝ խնդիրներին տեղում ծանոթանալու եւ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկելու առումով: Գալուստ Սահակյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Եվրաատլանտյան եւ Եվրասիական տարածաշրջանում անվտանգությանը եւ համագործակցությանը նպաստ բերելու Սերբիայի պատրաստակամությունը, որն արտահայտվում է նաեւ ԵԱՀԿ նախագահության ստանձմամբ:

ԱԺ նախագահը փաստել է, որ ԵԱՀԿ տարածաշրջանում առկա հակամարտությունները պետք է լուծվեն միջազգային իրավունքի բոլոր նորմերի հավասարարժեք կիրառման եւ Հելսինկիի Եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա: Նա նշել է, որ Հայաստանը կարեւորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը՝ որպես բանակցային գործընթացի գործուն եւ միակ ձեւաչափ:

ԱԺ նախագահն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի դիրքորոշման վերաբերյալ, որով ապակայունացվում է իրավիճակը տարածաշրջանում: Նա նշել է, որ Հայաստանը վաղուց որդեգրել է խնդրին խաղաղ լուծում տալու ուղին, սակայն միջազգային հանրությանը, մասնավորապես ԵԱՀԿ-ին Ադրբեջանի պահվածքը պիտի մտահոգության առիթ տա:

Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ, ինչպես նաեւ կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: ԱԺ նախագահը դրական է գնահատել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեությունը եւ համագործակցությունը ՀՀ Ազգային ժողովի հետ:

Գալուստ Սահակյանը, անդրադառնալով հայ-սերբական համագործակցությանը, կարեւորել է միջխորհրդարանական կապերի զարգացումը եւ խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությունը:

ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Սերբիան եւ Հայաստանը պատմական ընդհանրություններ ունեցող բարեկամ երկրներ են:
 Կարեւորելով Սերբիայի եւ Հայաստանի միջեւ հարբերությունների զարգացումը՝ պարոն Դաչիչը պատրաստակամություն է հայտնել աջակցելու տարածաշրջանային մի շարք հարցերի լուծմանը եւ համագործակցության ընդլայնմանը: Նա, կարեւորելով մեր տարածաշրջանի դերը կայունության հաստատման եւ պահպանման գործում, նշել է, որ պետք է աշխատել անվտանգության մեխանիզմների ուղղությամբ, կայունացնել հարաբերությունները շփման գծում, որպեսզի ոչ մի կողմից զոհեր չլինեն: Արձագանքելով Ազգային ժողովի նախագահի մտահոգությանը՝ պարոն Դաչիչը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն ավելի ակտիվ պիտի գործի՝ պահպանելով համաձայնեցված սկզբունքները:

Իվիցա Դաչիչը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ԵԱՀԿ գործունեությունը դրական գնահատելու եւ կազմակերպության հետ լիարժեք համագործակցելու համար:

ԵԱՀԿ նախագահի՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Անջելո Գնեդինգերը, խոսելով ԵԱՀԿ-Հայաստան համագործակցության մասին, կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը հարաբերությունների զարգացման գործում եւ նշել, որ մեծ ներուժ կա այդ ոլորտում: Անջելո Գնեդինգերը գոհունակությամբ նշել է նաեւ, որ Հայաստանը տարածաշրջանում օրինակելի է իր ժողովրդավարությամբ:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am