2015 թ. մարտի 12-14-ը ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստին ընդառաջ կազմակերպվող հանդիպումներին մասնակցելու նպատակով Ստեփանակերտ կգործուղվեն ԵՄ-Հայաստան ԽՀՀ համանախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, ԵՄ-Հայաստան ԽՀՀ հանձնաժողովի անդամներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Ալեքսանդր Արզումանյանը, Լեւոն Դոխոլյանը, Թեւան Պողոսյանը, Ստեփան Մարգարյանը եւ Աղվան Վարդանյանը:
2015 թ. ապրիլի 12-16-ը Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ռընե Ռուքեի հրավերով Փարիզ կգործուղվեն ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Շուշան Պետրոսյանը, Արմեն Ռուստամյանը, Մնացական Մնացականյանը:
2015 թ. մարտի 15-20-ը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի, մոնիթորինգի հարցերի հանձնաժողովների նիստերին եւ «Ոչ ատելությանը» խորագրով հանդիպման աշխատանքներին մասնակցելու նպատակով Փարիզ կգործուղվեն ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ Նաիրա Կարապետյանը եւ Արմեն Ռուստամյանը: