Տպել
13.03.2015
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

2015 թ. մարտի 12-14-ը ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստին ընդառաջ կազմակերպվող հանդիպումներին մասնակցելու նպատակով Ստեփանակերտ կգործուղվեն ԵՄ-Հայաստան ԽՀՀ համանախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, ԵՄ-Հայաստան ԽՀՀ հանձնաժողովի անդամներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Ալեքսանդր Արզումանյանը, Լեւոն Դոխոլյանը, Թեւան Պողոսյանը, Ստեփան Մարգարյանը եւ Աղվան Վարդանյանը:

2015 թ. ապրիլի 12-16-ը Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ռընե Ռուքեի հրավերով Փարիզ կգործուղվեն ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Շուշան Պետրոսյանը, Արմեն Ռուստամյանը, Մնացական Մնացականյանը:

2015 թ. մարտի 15-20-ը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի, մոնիթորինգի հարցերի հանձնաժողովների նիստերին եւ «Ոչ ատելությանը» խորագրով հանդիպման աշխատանքներին մասնակցելու նպատակով Փարիզ կգործուղվեն ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ Նաիրա Կարապետյանը եւ Արմեն Ռուստամյանը:


13.03.2015
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Կիպրոսի Հանրապետություն
2015 թ. ապրիլի 1-4-ը Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի հրավերով Նիկոսիա (Կիպրոսի Հանրապետություն) կգործուղվի ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասա...

13.03.2015
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Լատվիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի անդամների հետ
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Ռիգայում հանդիպել է Լատվիայի խորհրդարանի Լատվիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի անդամների հետ: Հանդիպման ընթացքում ԱԺ փոխնախագահն առաջարկել է Լատվիայի խորհրդարանում քննարկել Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարության ընդունման հավանականությունը: Լա...

13.03.2015
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված համերգին
ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը մարտի 12-ին այցելել է Էստոնիայի Հաափսալու քաղաք, հանդիպել տեղի մանկատան երեխաների հետ, նվերներ հանձնել երեխաներին: ԱԺ փոխնախագահին ուղեկցում էին Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դե...