ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Ռիգայում հանդիպել է Լատվիայի խորհրդարանի Լատվիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի անդամների հետ:
Հանդիպման ընթացքում ԱԺ փոխնախագահն առաջարկել է Լատվիայի խորհրդարանում քննարկել Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարության ընդունման հավանականությունը:
Լատվիա-Հայաստան բարեկամական խորհրդարանական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինն ի պատասխան հավաստիացրել է, որ իրենք պատրաստ են Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարության ընդունման հարցը քննարկել Լատվիայի խորհրդարանում: