Հոկտեմբերի 17-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարանում հյուրընկալվել էին «Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի» անդամները, ովքեր ներկայացնում էին հանրապետության տարբեր մարզերի, ԼՂՀ-ի եւ Ջավախքի դպրոցները:
ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում հյուրերի հետ հանդիպել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:
Ջերմ եւ անկաշկանդ զրույցի ընթացքում ԱԺ պատգամավորը սիրով պատասխանել է ներկաների տարաբնույթ հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերում էին Սեւանա լճից ջրառին, Երեւանի պետական համալսարանի որոշ ֆակուլտետներում անվճար կրթություն իրականացնելու հնարավորությանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, Հայաստանի Հանրապետությունում ամուսնալուծությունների ավելացմանը եւ այլն: