National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
9.10.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
09.10.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Եվրամիություն-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսի գլխավորած պատվիրակությանը
1 / 9

Հոկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրամիություն-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է տիկին Թեոխարուսին Եվրոպական խորհրդարանի պատգամավոր վերընտրվելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք:

Գալուստ Սահակյանը նշել է, որ քաջատեղյակ է տիկին Թեոխարուսի կենսագրությանը, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության ընթացքում նրա կողմից իրականացված մարդասիրական առաքելությանը: ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել նրան մեր երկրի հանդեպ ունեցած բարեկամական ու սրտացավ վերաբերմունքի համար եւ վստահեցրել, որ տիկին Թեոխարուսի հերթական այցը Լեռնային Ղարաբաղ հնարավորություն կընձեռի անմիջականորեն տեղեկանալու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ ԼՂՀ իշխանությունների տեսակետներին, քանի որ նման դեպքերում չկա ավելի լավ միջոց, քան սեփական աչքով տեսնելն ու ժողովրդի հետ շփվելը:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումը ՀՀ արտաքին քաղաքականության կարեւորագույն առաջնահերթություններից մեկն է, եւ Հայաստանի իշխանությունները ձգտում են այն լուծել խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Դա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ ձեւաչափն է: Այդուհանդերձ, խնդրի կարգավորումն իրատեսական չի թվում, եթե Ադրբեջանը մեկընդմիշտ չհրաժարվի ռազմատենչ քարոզչության, շփման գծում սադրիչ գործողություններ իրականացնելու արատավոր քաղաքականությունից:

ՀՀ ԱԺ նախագահն իր գոհունակությունն է հայտնել Բրյուսելում ՀՀ դեսպանության եւ Հայ դատի գրասենյակի, մասնավորապես պարոն Գասպար Կարապետյանի հետ գոյություն ունեցող արդյունավետ համագործակցության առթիվ: Նա հույս է հայտնել, որ համագործակցությունը կշարունակվի:

Այնուհետեւ Գալուստ Սահակյանը նշել է, որ ուրախ է պատվիրակության կազմում տեսնելու նաեւ պարոն Բեռնար Կուլիին, ով Հայոց պատմության եւ հայերենի իմացությամբ, միգուցե նաեւ հայկական մտածելակերպով հարազատ մարդ է, ում գործունեության արդյունքում է, որ Լեռնային Ղարաբաղ այցի ընթացքում նախատեսվում է Լուվեն լա Նեով համալսարանի եւ Ստեփանակերտի համալսարանի միջեւ համաձայնագրի կնքում:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ քաջատեղյակ է նաեւ պարոն Իոաննիս Խարալամբիդիսի հեղինակած «Վարձու մարդասպանների եւ ահաբեկիչների ցանցը Ադրբեջանում» գրքից, որը մեծ արձագանք է գտել ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային փորձագիտական շրջանակներում:

Անդրադառնալով ԵՄ-ՀՀ համագործակցությանը՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ Եվրոպական միությունը եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության կարեւոր գործընկերներից մեկը: Բազմիցս ընդգծվել է, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա, եւ Հայաստանի Հանրապետությունը հաստատակամ է Եվրոպական միության հետ հարաբերությունները շարունակաբար խորացնելու եւ ընդլայնելու հարցում: Ըստ ԱԺ նախագահի՝ Հայաստանը շարունակելու է եվրոպացի գործընկերների հետ միասին ընդլայնել եւ խորացնել ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը՝ ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության շարունակական ամրապնդմանը: Գալուստ Սահակյանը կարեւորել է Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդարանական ձեւաչափը: Սա այն հարթակն է, որը տարիներ շարունակ ծառայել է քաղաքական խմբերի ներկայացուցիչների ազատ շփմանը եւ երկուստեք կարեւորություն ներկայացնող հարցերի շուրջ մտքերի ազատ փոխանակմանը:

Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ հարաբերությունների կարգավորումը կարեւոր է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային համատեքստում: Միջազգային հանրությանը հայտնի է, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել կառուցողական նախաձեռնություններով, ինչպես 2009 թվականին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները, որոնց հետագա վավերացումը Թուրքիայի իշխանությունները խայտառակ կերպով տապալեցին:

Զրույցի ընթացքում անդրադառնալով Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին՝ Գալուստ Սահակյանը շեշտել է, որ ինչպես Կիպրոսը, այնպես էլ Եվրոպական խորհրդարանը առաջիններից են, որ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը եւ հույս հայտնել, որ հյուրերը կմասնակցեն 2015 թվականի ապրիլի 24-ին Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Երեւանում կայանալիք միջոցառումներին: Եվրախորհրդարանի, ինչպես նաեւ ամբողջ աշխարհից Հայաստան ժամանող պաշտոնյաների ներկայությունը կլինի համամարդկային արժեքներին անմնացորդ նվիրվածության ամենախոսուն վկայությունը:

Էլենի Թեոխարուսը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների օրերին կլինեն հայ ժողովրդի կողքին՝ հայտնելով իրենց զորակցությունը: Նա նշել է, որ պետք է ողջ աշխարհին ուղերձ ուղարկել՝ դատապարտելով մարդկության դեմ կատարված հանցագործությունները: Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին՝ նա նշել է, որ Կիպրոսն այսօր պատանդի կարգավիճակում է եւ դադարեցրել է բանակցությունները Թուրքիայի հետ: Նա նշել է, որ առաջիկայում ԵԽ-ում նախատեսվում են միջոցառումներ՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի եւ Կիպրոսի խնդիրներին:

Այնուհետեւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ՀՀ-ի հետ ավանդական բարեկամական կապերի ամրապնդման եւ Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորացման գործում նշանակալի ավանդի համար Էլենի Թեոխարուսին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով, իսկ Բեռնար Կուլիին, Իոաննիս Խարալամբիդիսին եւ Գասպար Կարապետյանին՝ ՀՀ Ազգային ժողովի պատվոգրերով:


09.10.2014
ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը հանդիպել է ԱԺ խմբակցությունների պատգամավորներին
ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հոկտեմբերի 9-ին հանդիպել են ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել արդարադատության հարցերին, կանանց իրավունքներին եւ գենդերային հավասարությանը: Մուիժնիկսը տեղեկացրել է, որ եվրոպա...

09.10.2014
ԱՊՀ ՄԽՎ վերահսկիչ բյուջետային հանձնաժողովի նախագահ Մաքսատ Սաբիրովն ու հանձնաժողովի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ԱՊՀ ՄԽՎ վերահսկիչ բյուջետային հանձնաժողովի նախագահ, Ղրղզստանի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Մաքսատ Սաբիրովն ու հանձնաժողովի անդամները հոկտեմբերի 9-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Հյուրերը ծաղիկներ են դրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության հուշակոթողին, լռությամբ ու խ...

09.10.2014
Այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Էլենի Թեոխարուսն ու պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել 1915 թվականի Հայոց մ...

09.10.2014
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի վերահսկիչ բյուջետային հանձնաժողովի անդամների հետ
Հոկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի վերահսկիչ բյուջետային հանձնաժողովի անդամների հետ: Ողջունելով հանձնաժողովի անդամներին խորհրդարանում՝ տիկին Նաղդալյանը կարեւորել է հանձնաժողովի անդամների այցը Հայաստան: Նա կարեւոր եւ արդյունավետ է համարել ն...

09.10.2014
Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Հոկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, ԵՄ-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա էր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական...

09.10.2014
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հոկտեմբերի 9-ին հանդիպել է ԱՊՀ Միջխորհրդարանական Վեհաժողովի վերահսկիչ բյուջետային հանձնաժողովի անդամների հետ: Ողջունելով հանձնաժողովի անդամներին խորհրդարանում՝ Արտակ Զաքարյանը նշել է, որ միջխորհրդարանական կապերի ամրապնդման...

09.10.2014
Մամուլի ասուլիսի հրավեր
Հոկտեմբերի 10-ին` ժամը 14:00-ին, ԱԺ 334 սրահում տեղի կունենա հոկտեմբերի 6-8-ը պաշտոնական այցով Վրաստան մեկնած ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների մամուլի ասուլիսը:...

09.10.2014
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին
Հոկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսին: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել հանձնակատարին Հայաստանի հետ համագործակցության եւ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում Եվրոպայի խորհրդի կատարած աշխատանքի...

09.10.2014
Կայացել է ԱՊՀ ՄԽՎ վերահսկիչ բյուջետային հանձնաժողովի արտագնա նիստը
Հոկտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի վերահսկիչ բյուջետային հանձնաժողովի արտագնա նիստը: Ողջույնի խոսքով հանդես է եկել եւ նիստի օրակարգային հարցերը ներկայացրել հանձնաժողովի նախագահ, Ղրղզստանի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Մաքսատ Սաբիրովը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am