National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.6.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
29.06.2014
ԱԺ մշտական հանձնաժողովի արտագնա նիստը Գեղարքունիքի մարզում

Հունիսի 29-ին ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը արտագնա նիստ էր կազմակերպել Գեղարքունիքի մարզում՝ քննարկելու Սեւանա լճի հիմնախնդիրները` լճի մակարդակի բարձրացման, ջրհավաք ավազանի բնական պաշարների պահպանության, ջրային պաշարների կառավարման հարցերը, տեղերում ուսումնասիրելու եւ լսելու ոլորտի պատասխանատուներին:

Մինչեւ նիստը սկսելը, հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը, հանձնաժողովի նախագահի տեղեկալ Տաճատ Վարդապետյանը, անդամներ Լյովա Խաչատրյանը, Վահագն Մախսուդյանը, Արմեն Բաբայանը եւ Վազգեն Կարախանյանը կառավարության ներկայացուցիչների ու Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղեկցությամբ այցելեցին Սեւան-Հրազդան կասկադի գլխամասային կայան, որտեղից կարգավորվում է Սեւանի ջրի բաշխումը բոլոր էլեկտրակայաններին եւ ոռոգիչ ջրանցքներին՝ տեղում համոզվելու, որ Սեւանից ջրառը կատարվում է խիստ հսկողության ներքո: Այնուհետեւ հանձնաժողովի անդամները եղան «Սեւան» ՀԷԿ-ում: Նշենք, որ Սեւանա լճից ջուր բաց թողնելու համար կառուցվել է հինգ կիլոմետրանոց ստորգետնյա թունել: ՀԷԿ-ի տարածքը ուսումնասիրելուց հետո պատգամավորները ուղեւորվեցին «Սեւան» ազգային պարկի գրասենյակ, որտեղ կայացավ արտագնա նիստը:

Նիստի ընթացքում քննարկվեցին Սեւանա լճի հիմնախնդիրները, մասնավորապես Սեւանից լրացուցիչ ջրառին, լճի մակարդակի տատանումներին, ձկան պաշարներին, ափամերձ անտառածածկ տարածքներին վերաբերող ու այլ հարցեր: Թեմայի շուրջ ելույթ ունեցան ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ՀՀ Նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Յուրի Ջավադյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը եւ ուրիշներ:

ՀՀ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը նիստի մասնակիցներին տեղեկացրեց, որ թեեւ կան բազմաթիվ խնդիրներ, սակայն դրական միտումները նկատելի են եւ արդյունքները` ակնհայտ: Օրինակ, Սեւանի ջրի մակարդակը պլանավորածից ավելի է բարձրացել, վերջին տարիներին բաց թողնված մանրաձուկը տվել է դրական արդյունքներ:

ՀՀ Նախագահին առընթեր Սեւանի լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Յուրի Ջավադյանը նկատեց, որ արհեստական կերի ավելցուկը չի նպաստում լճի ճահճացմանը, քանզի, ըստ վերջին ուսումնասիրությունների, այն լիովին սպառվում է խեցգետինների կողմից, որոնց ծավալները նույնպես ավելացել են:

ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը, կարեւորելով արտագնա նիստի ձեւաչափով անցկացվող հանդիպում-քննարկումները, նշեց, որ առաջիկայում նախատեսվում է կազմակերպել խորհրդանական լսումներ` քննարկելու Սեւանա լճում ձկնաբուծության զարգացման ծրագիրը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am