National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.6.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
13.06.2014
ԱԺ մշտական հանձնաժողովի աշխատանքային այցը Մարալիկ
1 / 2

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ՀՀ ԱԺ աջակցման ծրագրի հետ համատեղ հունիսի 13-ին աշխատանքային այցով մեկնել էր Մարալիկ: Այցի նպատակն էր ուսումնասիրել մանկատան շրջանավարտներին տրված բնակարանների վիճակը:

Հանձնաժողովի առաջին կանգառը Մարալիկի քաղաքապետարանն էր, որտեղ հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, հանձնաժողովի անդամ Տիգրան Ստեփանյանը եւ մարզից ընտրված պատգամավոր Մուշեղ Պետոյանը Մարալիկի քաղաքապետ Արտակ Գեւորգյանի հետ զրույցում տեղեկացան մանկատների շրջանավարտների բնակարանային, զբաղվածությանը եւ կենցաղային պայմաններին վերաբերող խնդիրների մասին: Քաղաքապետը եւ Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության մասնագետ Զորիկ Խաչատրյանը տեղեկացրին, որ պետական ծրագրով արդեն 30 բնակարան տրամադրվել է ՀՀ մանկական խնամակալության կազմակերպությունների շրջանավարտներին: Քաղաքապետը նշեց, որ «Սոցիալական» թաղամասը բարեկարգ է, ունի սոցիալական աշխատող եւ բժիշկ-մասնագետ: Թաղամասում ներդրվել է «Սատարող ընտանիք» մոդելը, այժմ քննարկվում է բարեգործական ճաշարան ստեղծելու գաղափարը: Անդրադարձ կատարվեց մանկատան սաների համար արհեստների ուսուցման եւ վերապատրաստման դասընթացների կազմակերպման անհրաժեշտությանը:

Այնուհետեւ հանձնաժողովի անդամներն այցելեցին Մարալիկի «Սոցիալական» թաղամաս, ուր տեղում ծանոթացան շրջանավարտներին հուզող խնդիրներին: Հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը շրջանավարտներին ասաց, որ իրենց այցի նպատակն է ուսումնասիրել եւ հասկանալ բնակարանային ապահովման ծրագրի արդյունավետությունը, լսել բնակիչների կարծիքները եւ ըստ այդմ առաջարկներ ներկայացնել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը: Մանկատան շրջանավարտները նշեցին, որ թեեւ բնակարանային խնդիրը լուծված է, իրենք գոհ են, այնուամենայնիվ աշխատանքի ապահովման, կենցաղային ու կոմունալ խնդիրների լուծման կարիք ունեն:

Պատգամավորները շրջեցին բնակարաններով, ծանոթացան շենքային եւ կենցաղային պայմաններին: Նրանք եղան նկուղային հարկում, որն ընդարձակ տարածք էր եւ քննարկվեց այնտեղ արհեստանոցներ ստեղծելու գաղափարը, ինչը եւս կարող է զբաղվածության խնդիր լուծել:

Այցի ավարտին հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը խոստացավ բոլոր հարցերին անդրադառնալ եւ առաջարկներ ներկայացնել նախարարությանը՝ նշելով, որ խնդիրներն առավել ընդգրկուն կքննարկվեն աշնանը կայանալիք խորհրդարանական լսումներում:


13.06.2014
Քննարկումներ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում
Հունիսի 13-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովները քննարկումներ անցկացրին «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացը խթանելու եւ Հայոց ցեղասպա...

13.06.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով կմեկնի ԼՂՀ
Հունիսի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Արտակ Զաքարյանը, Կորյուն Նահապետյանը, Հովհաննես Սահակյանը, Արմեն Ռուստամյանը, Կարինե Աճեմյանը, Նաիրա Կարապետյանը, Շուշան Պետրոսյանը, Վահան Բաբայանը, Մհեր Շահգելդյանը, Թեւան Պողոսյանը, Նիկոլ Փաշինյա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am