National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.3.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
06.03.2014
Տեղի ունեցան խորհրդարանական լսումներ
1 / 6

Մարտի 6-ին Ազգային ժողովում տեղի ունեցան ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած խորհրդարանական լսումները՝ «Գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման եւ հարավամերիկյան ցեցի դեմ տարվող պայքարի միջոցառումնեը Արարատի եւ Արմավիրի մարզերում» թեմայով:

Ողջունելով ներկաներին՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստմանը հետեւելու նպատակով մարզեր այցելելուց հետո որոշվեց կազմակերպել խորհրդարանական լսումներ եւ հրավիրել կառավարության համապատասխան անդամների, մարզպետների եւ համայնքների ղեկավարների՝ գյուղացիներին հուզող հարցերին լուծում տալու համար:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն իր զեկույցում նշեց, որ 2011թ.-ից ՀՀ Նախագահը գյուղատնտեսության ոլորտը հռչակել է գերակա: Նախարարը ներկայացրեց ոլորտի զարգացման հիմնական ուղղությունները եւ առաջիկա ծրագրերը: Նախորդ տարիներին սերմնաբուծության եւ սերմարտադրության ծրագրով Հայաստան են ներկրվել աշնանացան ցորեն եւ գարնանացան կերի մշակաբույսեր, որոնք գյուղացիական տնտեսություններին տրամադրվել են մատչելի գներով: Այս տարվա գարնանացանի համար արդեն ներկրվել է 1990 տոննա եւ պատրաստվել է 150 տոննա տեղական սերմ: Տարվում են բաշխման նախապատրաստական աշխատանքները: Սերգո Կարապետյանը ներկայացրեց նաեւ մատչելի գներով ազոտական, կալիումական, ֆոսֆորական պարարտանյութերի տրամադրման աշխատանքների ընթացքը: Նա նշեց, որ պարարտանյութերը գյուղացուն տրամադրվում են անհամեմատ ցածր արժեքով: Նախարարը խոսեց նաեւ սուբսիդավորված վարկերի ծրագրի մասին եւ փաստեց, որ այս ծրագրի արդյունքում հնարավոր եղավ գյուղատնտեսության ոլորտում ապահովել տնտեսական աճ, ավելացնել մշակվող հողերի ծավալը եւ բերքատվությունը: Խոսելով անասնապահության մասին՝ նա նշեց, որ վերջին երեք տարիներին էական զարգացում է նկատվում այս ոլորտում, սակայն ավելանում է արտադրանքը, բայց կա իրացման խնդիր: Նախատեսվում է ստեղծել կաթ արտադրողների, մսամթերք վերամշակողների միություններ, որպեսզի տարվող աշխատանքը լինի արդյունավետ: Գյուղատնտեսության նախարարը մատնանշեց նաեւ ոլորտի հիմնախնդիրները՝ առաջնահերթ համարելով գյուղտեխնիկայի պարկի թարմացումը, հատկապես հացահատիկահավաք կոմբայնների ձեռքբերումը: Նա փաստեց, որ Բելառուսի հետ կնքվել է պայմանագիր եւ համարյա ինքնարժեքով ձեռք է բերվել 120 տրակտոր եւ 150 այլ գյուղգործիք, որոնք լիզինգային վճարումով տրվել են գյուղացիական տնտեսություններին: Ամփոփելով իր զեկույցը՝ Սերգո Կարապետյանը կարեւորեց գյուղացիական կոոպերացիաների ստեղծումը եւ զարգացումը, քանի որ դրանց շնորհիվ արդյունավետորեն են լուծվում բերքի, արտադրանքի մթերման եւ իրացման հարցերը: Գյուղատնտեսության նախարարին ուղղված հարցերը վերաբերում էին սուբսիդավորված գյուղացիական վարկերին, տրամադրվող պարարտանյութերին:

ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, անդրադառնալով հակակարկտային կայանների տեղակայմանը, նշեց, որ աշխարհի 168 երկրներ ստորագրել են պայմանագիր՝ ճգնաժամային կառավարման կենտրոն ունենալու մասին, որի արդյունքում Հայաստանի յուրաքանչյուր մարզ նույնպես ունենալու է իր կենտրոնը: Նա նշեց, որ մինչեւ ապրիլի 15-ը 50 հակակարկտային համակարգ կտեղադրվի Արմավիրի մարզում, սակայն, ի տարբերություն նախկինում ունեցած 10 ռադիոլոկացիոն համակարգերի՝ այժմ կա 2-ը, եւ դա նվազեցնում է աշխատանքի արդյունավետությունը: Բացի այդ կարկուտի ուժգնությունը կախված է կարկտաբեր ամպերի հզորությունից եւ առայժմ պայքարել հնարավոր է միայն առաջին աստիճանի կարկուտի դեմ:

ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Խաչատրյանը ներկայացրեց 2013 թ. կարկտահարությունից տուժած համայնքներին ոռոգման ջրի վարձի արտոնություններ սահմանելու վերաբերյալ ջրային կոմիտեի կատարած աշխատանքը: Անդրադառնալով ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքներին՝ Գագիկ Խաչատրյանը նշեց, որ նախատեսված է կատարել 1,3 միլիարդ դրամի աշխատանքներ. մաքրել եւ նորոգել ջրանցքները, պոմպակայանները, խորքային հորերը եւ ջրամբարները: Եվ ապրիլի 1-ին Արմավիրի մարզում արդեն ավարտված կլինեն նախապատրաստական աշխատանքները:

Գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպումը եւ գարնանացանի նախապատրաստական միջոցառումներն Արմավիրի մարզում ներկայացրեց մարզպետը՝ Աշոտ Ղահրամանյանը՝ շնորհակալություն հայտնելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին 2013թ. կարկտահարության հետեւանքների վերացման ուղղությամբ ձեռնարկված աշխատանքների համար:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ամփոփելով խորհրդարանական լսումները, նշեց, թե քննարկումների արդյունքում պարզվեց, որ գյուղացիական տնտեսությունների վիճակը վատ չէ. կա բերքի իրացման խնդիր, կարկտահարության հետեւանքով տուժած համայնքների այս տարվա ոռոգման ջրի վարձավճարի խնդիրը, որոնք կարելի է լուծել: Ըստ ԱԺ նախագահի ՝ գյուղատնտեսությունը կարեւոր է մեր երկրի համար եւ պետք է օգնել գյուղացուն, որ ոտքի կանգնի: ԱԺ նախագահը նշեց, որ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը, պատգամավորները պիտի շարունակեն այցելել գյուղական համայնքներ, կատարեն տրված խոստումները, լինեն հետեւողական: Նա նշեց, որ իր այցելությունները գյուղական համայնքներ նույնպես կկրեն շարունակական բնույթ եւ խոստացավ իրավիճակը ներկայացնել ՀՀ Նախագահին:



06.03.2014
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Մարտի 6-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տնօրեն Ջանան Աթիլգանի հետ: Կարեւորելով «Կոնրադ Ադենաուեր»-ի հետ նախկինում եղած համագործակցությունը՝ Արտակ Զաքարյանը բարձր գնահատեց Հայաստանում հիմնադրամի գործունեությունը, իրա...

06.03.2014
Հայաստան-Իտալիա պատգամավորական բարեկամության խմբի անդամները հանդիպեցին Հայաստանում Իտալիայի դեսպանին
Մարտի 6-ին Հայաստան-Իտալիա պատգամավորական բարեկամության խմբի խմբի անդամները հանդիպեցին Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիի հետ: Բարեկամության խմբի ղեկավար Կորյուն Նահապետյանը շնորհավորեց Ջովաննի Ռիչուլլիին դեսպանի պաշտոնը ստանձն...

06.03.2014
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Հորբախին
Մարտի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Հորբախին: Պարոն Աբրահամյանը շնորհավորեց Հանս Հորբախին դեսպան նշանակվելու կապակցությամբ եւ վստահություն հայտնեց, որ նրա աշխատանքը կնպաստի հայ-նիդերլանդական բարեկամական հարաբերությունն...

06.03.2014
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպեց ուսանողների հետ
Մարտի 6-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հանդիպեց Երեւանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կրթության հոգեբանության եւ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողների հետ: Պարոն Դավթյանն ուսանողներին ն...

06.03.2014
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց ուսանողների հետ
Մարտի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱԺ նիստերի դահլիճում հանդիպեց Ազգային ժողովում պրակտիկա անցնող շուրջ 10 բուհերի տարբեր ֆակուլտետների ուսանողների հետ: Հանդիպմանը ներկա էին ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը եւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդութ...

06.03.2014
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի փորձագետ (մասնագետ) (ծածկա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am