National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.3.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
06.03.2014
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Հորբախին
1 / 1

Մարտի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Հորբախին:

Պարոն Աբրահամյանը շնորհավորեց Հանս Հորբախին դեսպան նշանակվելու կապակցությամբ եւ վստահություն հայտնեց, որ նրա աշխատանքը կնպաստի հայ-նիդերլանդական բարեկամական հարաբերությունների զարգացմանը եւ ամրապնդմանը: ԱԺ նախագահը կարծիք հայտնեց, որ Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ տարբեր բնագավառներում հարաբերությունների զարգացման մեծ ներուժ կա: Նրա համոզմամբ` անհրաժեշտ է ակտիվացնել միջխորհրդարանական համագործակցությունը, ինչը կնպաստի նաեւ միջպետական հարաբերությունների զարգացմանը: Հովիկ Աբրահամյանը դրական գնահատեց երկու երկրների փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Նա ողջունեց ԼՂ հիմնախնդրի հարցում Նիդերլանդների վարած քաղաքականությունը, որը հանդես է գալիս ԵՄ ընդհանուր դիրքորոշմամբ` աջակցելով հարցի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: «2015 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը: Շնորհակալություն եմ հայտնում Նիդերլանդների ժողովրդին եւ Ներկայացուցիչների պալատին 2004թ.-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու համար, ինչը մենք դիտում ենք որպես կարեւոր քայլ Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգայնացման, ինչպես նաեւ նմանատիպ ոճրագործությունների կանխարգելման հարցում»,-ասաց Հովիկ Աբրահամյանը: ԱԺ նախագահը բարձր գնահատեց Նիդերլանդների տեխնիկական եւ ֆինանսական աջակցությունը Հայաստանի էներգետիկայի, գյուղատնտեսության, բնապահպանության ոլորտների, ինչպես նաեւ փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման հարցում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպան Հորբախը նունպես կարեւորեց Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ երկկողմ եւ բազմակողմ համագործակցության զարգացումը եւ ընդգծեց, որ իր երկիրը շահագրգիռ է շարունակելու զարգացնել եւ խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ: Նա եւս կարեւոր համարեց երկու երկրների խորհրդարանների համագործակցությունը` այս համատեքստում բարձր գնահատելով խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերություններում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին տարածաշրջանային խնդիրներին, Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելուն, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը առնչվող հարցեր, անդրադարձան երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս:


06.03.2014
Տեղի ունեցան խորհրդարանական լսումներ
Մարտի 6-ին Ազգային ժողովում տեղի ունեցան ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած խորհրդարանական լսումները՝ «Գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման եւ հարավամերիկյան ցեցի դեմ տարվող պայքարի միջոցառումնեը Արարատի եւ Արմավիրի մարզերում» թեմայով: Ողջունելով ներկա...

06.03.2014
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Մարտի 6-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տնօրեն Ջանան Աթիլգանի հետ: Կարեւորելով «Կոնրադ Ադենաուեր»-ի հետ նախկինում եղած համագործակցությունը՝ Արտակ Զաքարյանը բարձր գնահատեց Հայաստանում հիմնադրամի գործունեությունը, իրա...

06.03.2014
Հայաստան-Իտալիա պատգամավորական բարեկամության խմբի անդամները հանդիպեցին Հայաստանում Իտալիայի դեսպանին
Մարտի 6-ին Հայաստան-Իտալիա պատգամավորական բարեկամության խմբի խմբի անդամները հանդիպեցին Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիի հետ: Բարեկամության խմբի ղեկավար Կորյուն Նահապետյանը շնորհավորեց Ջովաննի Ռիչուլլիին դեսպանի պաշտոնը ստանձն...

06.03.2014
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպեց ուսանողների հետ
Մարտի 6-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հանդիպեց Երեւանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կրթության հոգեբանության եւ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողների հետ: Պարոն Դավթյանն ուսանողներին ն...

06.03.2014
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց ուսանողների հետ
Մարտի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱԺ նիստերի դահլիճում հանդիպեց Ազգային ժողովում պրակտիկա անցնող շուրջ 10 բուհերի տարբեր ֆակուլտետների ուսանողների հետ: Հանդիպմանը ներկա էին ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը եւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդութ...

06.03.2014
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի փորձագետ (մասնագետ) (ծածկա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am