National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.12.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
28.12.2013
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հյուրընկալել էր խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ղեկավարներին եւ լրագրողներին
1 / 10

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ դեկտեմբերի 28-ին տոնական ընդունելության էր հրավիրել խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ղեկավարներին եւ լրագրողներին: Դիմելով ներկաներին` ԱԺ նախագահն ասաց.

«Հարգելի լրագրողներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ գալիք Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

Ես միշտ կարեւորել եմ օբյեկտիվ, անկանխակալ լրատվության դերը եւ փորձել իրատեսորեն գնահատել նրա նշանակությունը հասարակական-քաղաքական կյանքում: Ինչքան էլ մեծ լինի արագ զարգացող այս աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների նշանակությունը՝ առավել մեծ է ասելիք, տեղեկատվություն, բովանդակություն ստեղծողի դերը` ձեր դերը, հարգելի լրագրողներ: Գնահատելով ձեր մասնագիտական գործունեությունը` ցանկանում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը գիտակցի հանդուրժողականության եւ զսպվածության կարեւորությունը ամենօրյա աշխատանքում:

Հարգելի լրագրողներ,

Կարող եմ փաստել, որ 2013-ը արդյունավետ աշխատանքի տարի է եղել Ազգային ժողովի համար եւ՛ օրենսդրական, եւ՛ խորհրդարանական դիվանագիտության առումով: Խորհրդարանը բազմակարծության ամբիոն է, եւ բնական է, որ եղել են նաեւ տարաձայնություններ, քաղաքական հայացքների եւ շահերի բախումներ: Մենք հաստատակամ ենք շարունակելու մեր գործունեությունը հանուն մեր երկրի կայունության եւ առաջընթացի: Այս տեսանկյունից մեր համագործակցությունը, սիրելի լրագրողներ, կարծում եմ եղել է եւ կլինի արդյունավետ:

Հարգելի լրագրողներ

Ես բարձր եմ գնահատում ձեր դերը հասարակական կյանքում եւ ցանկանում եմ, որ դուք ձեր մտահոգություններում ու հրապարակումներում մշտապես առաջնորդվեք հասարակական շահով, անկեղծ մղումներով եւ հայրենասիրությամբ: Համոզված եմ, որ լրագրողի ձեր կոչումը հետայսու էլ մղելու է ձեզ արժանապատվորեն եւ ամենայն պատասխանատվությամբ կատարելու ձեր առաքելությունը:

Ցանկանում եմ, որ 2014-ը լինի բարի լուրերի տարի: Մասնագիտական վերելք, հաջողություն, առողջություն եւ երջանկություն եմ մաղթում ձեզ: Թող գալիք տարում խաղաղություն լինի մեր հայրենիքում: Մենք մուտք ենք գործում 2014 թվական Հայաստանի եւ հայ ժողովրդի համար խոստումնալից ապագայի հավատով:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ»:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ` խորհրդարանի աշխատանքների բարեխիղճ եւ արհեստավարժ լուսաբանման համար ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներ՝ Սիրանույշ Մուրադյանը («Հանրային հեռուստաընկերություն»), Ալինա Օրդյանը («Հ2» հեռուստաընկերություն), Շաքե Ղազարյանը («Արմնյուզ» հեռուստաընկերություն), Նելլի Գրիգորյանը («Առավոտ» օրաթերթ), Մարիետա Խաչատրյանը («Ազգ» օրաթերթ), Լիլիթ Պողոսյանը («Հայոց աշխարհ» օրաթերթ), Գագիկ Շամշյանը («Shamshyan.com» կայք), օպերատորներ՝ Վարդան Մկրտումյանը («Կենտրոն» հեռուստաընկերություն), Հակոբ Ազատյանը («ԱՐ» հեռուստաընկերություն), պարգեւատրվեցին ՀՀ ԱԺ նախագահի անվանական ժամացույցով:


28.12.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց ԱԺ աշխատակազմին
Դեկտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Ազգային ժողովի աշխատակազմին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Նա  գոհունակությամբ նշեց, որ անցնող տարվա ընթացքում աշխատակազմի  անմիջական մասնակցությամբ Ազգային ժողովը բարձր մակարդակով կատարեց իր օրինաստեղծ եւ միջխորհ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am