National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.12.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
20.12.2013
Ազգային ժողովը սկսեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը
1 / 9

ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 20-ին ՀՀ Ազգային ժողովը գումարեց արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը քվեարկության դրեց արտահերթ նստաշրջանի անցկացման հատուկ ընթացակարգի եւ մի շարք օրենքների նախագծերի քննարկման հատուկ կարգի մասին ԱԺ որոշման նախագծերը, որոնք ընդունվեցին Ազգային ժողովի կողմից:

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանը ներկայացրեց ՀՀ Նախագահի առարկությամբ Ազգային ժողով վերադարձված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2010 թվականի ապրիլի 27-ի ՀՕ-55-Ն օրենքը չեղյալ ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների  նախագծերի փաթեթը: Վարդան Արամյանը նշեց, որ այն վայրերում, որտեղ կկատարվի 40 մլրդ դրամի ներդրում առաջարկվում է բարձրացնել պետական տուրքը՝ սահմանելով 4 մլրդ 500 մլն դրամ:

Այնուհետեւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը: Հիմնական զեկուցողը նշեց, որ ՀՀ եւ ՌԴ կառավարությունները, ընդունելով երկու երկրների էներգետիկ շուկաների եւ գազափոխադրման ենթակառուցվածքների զարգացման կարեւորությունը, ինչպես նաեւ ՀՀ հուսալի գազամատակարարման ապահովման անհրաժեշտությունը, հաշվի առնելով կողմերի փոխադարձ շահագրգռվածությունը «ՀայՌուսգազարդ» գործունեության մեջ, 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրել են սույն համաձայնագիրը, որով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կանոնադրական կապիտալում ՀՀ սեփականությունը հանդիսացող 20 տոկոս բաժնեմասը 63 մլրդ 333 մլն 900 հազար դրամ արժեքով օտարվում է ՌԴ «Գազպրոմ» ԲԲԸ-ին: Նախարարը տեղեկացրեց, որ համաձայնագրով սահմանվում են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առքուվաճառքի պայմանագրի մի շարք պայմաններ, մասնավորապես բաժնետոմսերի փաթեթի դիմաց վճարման, դրանց «Գազպրոմ» ԲԲԸ-ի սեփականությանը հանձնման ու հետագա տնօրինման վերաբերյալ: Ըստ Արմեն Մովսիսյանի՝ համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում իրավահավասարության եւ փոխշահավետության հիման վրա երկու երկրների միջեւ զարգացնել երկարատեւ տնտեսական հարաբերություններ: Կառավարության ներկայացուցիչը նշեց, որ համաձայնագիրը կնպաստի գազի բնագավառում ՀՀ եւ ՌԴ միջեւ երկարատեւ փոխշահավետ համագործակցությանը, տնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը:

 Համաձայնագրի վերաբերյալ իրենց տեսակետները եւ որոշ դրույթների վերաբերյալ մտահոգությունները հայտնեցին ԱԺ պատգամավորներ Թեւան Պողոսյանը, Հակոբ Հակոբյանը, Նաիրա Զոհրաբյանը,  Ալեքսանդր Արզումանյանը, Ռուբեն Հակոբյանը, Արծվիկ Մինասյանը,  Նիկոլ Փաշինյանը, Գուրգեն Արսենյանը, Միքայել Մելքումյանը, Ստեփան Մարգարյանը, Դավիթ Հարությունյանը,  Արմեն Ռուստամյանը, Արամ Մանուկյանը, Զարուհի Փոստանջյանը: Իրենց դրական դիրքորոշումը ներկայացրին   պատգամավորներ Արտաշես Գեղամյանը, Արտակ Դավթյանը, Խոսրով Հարությունյանը, Հովհաննես Մարգարյանը, ովքեր նաեւ նշեցին, որ համաձայնագրի որոշ դրույթներ հստակեցման կարիք ունեն:

Համաձայնագրի վերաբերյալ արտահերթ ելույթ ունեցավ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը: Անդրադառնալով շուրջ հինգ ժամ ընթացող քննարկումներին, ԱԺ փոխնախագահը նկատեց, որ բացի կառուցողական եւ արժեքավոր քննադատությունից, եղան նաեւ իշխանություններին ուղղված մեղադրանքներ եւ բացասական գնահատականներ, ինչն, ըստ նրա, անլուրջ է: Նա գործընկերներին հիշեցրեց, որ համաձայնագրի վերաբերյալ հրապարակվել է ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը, որը մեկնաբանման ենթակա չէ: Ի պատասխան  հնչած որոշ գնահատականների, ԱԺ փոխնախագահը դրական գնահատեց համաձայնագիրը, մասնավորապես  կարեւորելով, որ 1000 խմ-ի գազի համար սահմանված 270  դոլար սակագինն իջեցվում է 189 դոլարի, որի այլընտրանքը գուցե կլիներ 500 կամ 600 դոլարով տրվելիք գազը:  Նրա կարծիքով՝ որոշում կայացնելիս անհրաժեշտ է առաջին հերթին հաշվի առնել Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, ապագա սերունդների եւ պետության  շահերը եւ ոչ թե առաջնորդվել վաղվա օրով կամ  գալիք ընտրություններով:  Էդուարդ Շարմազանովի համոզմամբ` ապագա  սերունդների եւ պետության շահը պահանջում է վավերացնել քննարկվող համաձայնագիրը:

Համաձայնագրի վերաբերյալ իրենց դիրքորոշումները ներկայացրեցին ԱԺ խմբակցությունները:

ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն անդրադառնալով համաձայնագրի դրույթներին, նշեց, որ ներկայացված խմբագրությամբ այն չի նպաստելու Հայաստանի տնտեսության եւ էներգետիկ համակարգի զարգացմանը, բացի այդ՝  հաշվի չեն առնվել մեր երկրի շահերը, ուստի խմբակցությունը դեմ է քվեարկելու համաձայնագրին:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը  տեղեկացրեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու համաձայնագրին, ելնելով մի շարք հանգամանքներից: Ըստ նրա, համաձայնագրի որոշ դրույթներ արգելքներ են սահմանում այլընտրանքային գազ ներմուծելու հարցում, չկա փաստաթուղթ 20 տոկոս բաժնեմասի գնի վերաբերյալ: Նա առաջարկեց ետ վերցնել համաձայնագիրը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասաց, որ իրենք եւս դեմ են քվեարկելու համաձայնագրին, քանի որ այն չի բխում Հայաստանի Հանրապետության շահերից: Նա եւս կարծում էր, որ համաձայնագրի վավերացմամբ Հայաստանը կզրկվի այլընտրանքային գազ ներմուծելու հնարավորությունից:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը գործընկերներին տեղեկացրեց, որ խմբակցությունը չի մասնակցելու ոչ այս, ոչ կապակցված մյուս համաձայնագրերի վերաբերյալ քվեարկություններին, քանի որ կարծում են, որ համաձայնագիրը միակողմանի է:

ՀՀԿ խմբակցության դրական դիրքորոշումը համաձայնագրի վերաբերյալ ներկայացրեց խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Անդրադառնալով որոշ պատգամավորների հնչեցրած քննադատական ելույթներին, նա պարզաբանեց, որ համաձայնագիրն ընդամենը  վերաբերում է Հայռուսգազարդի 20 տոկոս բաժնեմասի վաճառքին, բացի այդ՝ այն  «հապշտապ» չի առաջարկվել ԱԺ լիագումար նիստում քննարկման, ինչպես նշում են ընդդիմախոսները:  Նա հիշեցրեց, որ մինչ այսօրվա քննարկումը տեղի  են ունեցել խորհրդարանական լսումներ: ՀՀԿ խմբակցության ղեկավարի համոզմամբ՝  համաձայնագիրը բխում է մեր երկրի շահերից, նպաստելու է երկրի էներգետիկ համակարգի հզորացմանն ու տնտեսության զարգացմանը՝ շնորհիվ ստացվելիք էժան գազի:

Եզրափակիչ ելույթում ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն անդրադարձավ պատգամավորների ելույթներում հնչած մտահոգություններին եւ տվեց պարզաբանումներ:

Ազգային ժողովը քննարկեց նաեւ «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը, ըստ ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի,  Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ ստորագրված «Հայռուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի ֆինանսական արտացոլանքն է: Փաթեթով  սահմանվում է, որ «Հայռուսգազարդի» 20% ՀՀ պետական   մասնաբաժնի մասնավորեցումից առաջացող միջոցները՝  63.3 մլրդ դրամը, ուղղվում է պետական բյուջե` ներկրված գազի դիմաց «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին փոխհատուցելու համար:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ներկայացրեց «2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված? Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի վերաբերյալ» համաձայնագիրը:

Նախարարի տեղեկացմամբ՝ համաձայնագրով սահմանվում են 2014-2018 թթ. ժամանակաշրջանում մատակարարվող գազի գնի որոշման բանաձեւը՝ կապված ՌԴ ներքին գների մակարդակի հետ, եւ գնագոյացման հետ կապված այլ հարցեր: Ըստ Արմեն Մովսիսյանի՝ համաձայնագիրը հնարավորություն է ստեղծում իրավահավասարության եւ փոխշահավետության հիման վրա երկու երկրների միջեւ զարգացնելու  երկարատեւ տնտեսական հարաբերություններ:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը  ներկայացրեց նաեւ «2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների եւ չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ» համաձայնագիրը: Ըստ համաձայնագրի՝  նախապես համաձայնեցված անվանացանկով եւ չափաքանակներով բնական գազի, նավթամթերքի եւ չմշակված բնական ալմաստների՝ Հայաստան առաքումը ազատվում է  մաքսատուրքի գանձումից: Համաձայնագիրը հնարավորություն է ստեղծում իրավահավասարության եւ փոխշահավետության հիման վրա երկու երկրների միջեւ զարգացնելու  երկարատեւ տնտեսական հարաբերություններ:

Ներկայացնելով ՀԱԿ խմբակցության տեսակետը՝  Լեւոն Զուրաբյանը նկատեց, որ ներկայացված համաձայնագրում, ի տարբերություն նախորդների, նպաստավոր հիմք է ստեղծված Ռուսաստանի հետ փոխշահավետ տնտեսական համագործակցության համար, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս համաձայնագիրը  ամբողջական փաթեթի մի մասն է, խմբակցությունը չի կարող կողմ լինել այս համաձայնագրին:

Ազգային ժողովը քննարկեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» եւ մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի տնօրեն Արմեն Եղիազարյանը:

Օրինագծերի փաթեթով առաջարկվում է մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների իրականացման հնարավորությունը վերապահել նաեւ ֆիզիկական անձանց, ներդնել մեկ պատուհանի սկզբունքը լիցենզավորման եւ հաշվառման գործընթացում: Գործունեությամբ զբաղվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են Երեւան քաղաքից դուրս ներկայացվել նաեւ մարզպետարաններում: Առաջարկվում է հստակեցնել մարդատար-տաքսի ավտոմոբիլների տարբերանշանները, ավելացնել նաեւ գնացուցակի անհրաժեշտության պահանջը, ինչը կհանգեցնի սպառողների շահերի պաշտպանության բարձրացմանը, հստակեցնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում սահմանված պատասխանատվության տեսակները, ավելացնել որոշ իրավախախտումների համար տուգանքների չափերը, կրճատել ավելորդ վարչարարությունը:

Ազգային ժողովը հարցի քննարկումը կշարունակի երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 23-ին, ժամը 12.00-ին:


 


20.12.2013
Խորհրդարանական լսումներ
Դեկտեմբերի 20-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի հետ համատեղ կազմակերպել էր խորհրդարանական լսումներ՝ ՀՀ-ում «Բժշկական շարունակական մասնագիտական զարգացման» համակարգի ներդրման անհրաժեշտության վերաբերյալ: Լսո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am