National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.5.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
03.05.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Զանգակատուն
1 / 8

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մայիսի 3-ին այցելեց Արարատի մարզի Զանգակատուն գյուղ. Պարույր Սեւակի թանգարանում ամփոփվեցին ասմունքի հանրապետական մանկապատանեկան 6-րդ մրցույթ-փառատոնի մարզային եզրափակիչ փուլի արդյունքները: Այս տարի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող փառատոնը նվիրված է հայ մեծանուն բանաստեղծներ Պարույր Սեւակին եւ Համո Սահյանին: Միջոցառմանը մասնակցում էր նաեւ մեծ բանաստեղծի որդին՝ Արմեն Ղազարյանը:

Մինչ արդյունքներն ամփոփելը՝ խորհրդարանի ղեկավարը պատգամավորների, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի, փառատոնի ժյուրիի անդամ հայտնի մտավորականների ու արվեստագետների ուղեկցությամբ խնկարկեց ու ծաղիկ խոնարհեց բանաստեղծի շիրիմին, այցելեց Սեւակի տուն, այնուհետեւ թանգարան: Այստեղ էլ մրցույթով եզրափակիչ փուլ անցած վեց դպրոցականներն ԱԺ նախագահի ու ժյուրիի անդամների կողմից ստացան մրցանակներ: Մրցանակակիրները հյուրերի ներկայությամբ մեկ անգամ եւս փայլեցին ասմունքելու իրենց վարպետությամբ, փոխանցեցին արվեստասերներին Սահյանի, Սեւակի բառն ու հույզը: Մինչ այդ թանգարանի բակում Հայաստանի վաստակաշատ դերասաններն ու ասմունքողներն էին կարդում հայտնի ստեղծագործություններ, անցկացնում վարպետաց դաս եւ բանախոսություն: Միջոցառմանն անակնկալ մատուցեց սիրված երգչուհի Սուսաննա Սաֆարյանը՝ կատարելով Պարույր Սեւակի եւ Համո Սահյանի բանաստեղծությունների հիման վրա գրված մեկական երգ:

Արարատի մարզում 180 աշակերտներից 38-ն էին ստացել երզրափակիչ մարզային փուլում ասմունքելու հնարավորություն. նրանցից 6-ը ստացան մայիսի վերջին կայանալիք՝ հանրապետական փուլին մասնակցության ուղեգիր: Երկու՝ 11-14 եւ 15-17 տարիքային խմբերում առաջին տեղն զբաղեցրին համապատասխանաբար Թամարա Օհանջանյանը եւ Սարգիս Սարուխանյանը, երկորդը՝ Ռաֆայել Գալստյանը եւ Վարդգես Առաքելյանը, երրորդը՝ Լիանա Գրիգորյանը եւ Շուշանիկ Ասատրյանը:

ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց առաջին հերթին ասմունքել սիրող երեխաներին ու պատանիներին՝ ասելով, որ հպարտ է նրանց սերնդով ու գրականության հանդեպ սիրով: ԱԺ նախագահը երախտիքի խոսք ուղղեց նաեւ նրանց ուսուցիչներին ու ծնողներին: ԱԺ նախագահի բնորոշմամբ՝ ոգեւորիչ է փառատոնի մեկնարկից հետո մասնակիցների թվակաքանակի շեշտակի աճը. այն 5 հազարից հասել է արդեն 170 հազարի, ինչը վկայում է մեծ հետաքրքրության մասին: Հովիկ Աբրահամյանը հավաստիացրեց նաեւ, որ ծրագիրը շարունակական է լինելու:

Միջոցառմանն աջակցելու համար նա շնորհակալություն հայտնեց նաեւ Արարատի մարզպետին, պատգամավորներին, ժյուրիի անդամներին, փառատոնի կազմակերպիչներին: Հովիկ Աբրահամյանը ներկաներին տեղեկացրեց մեկ այլ մտադրության մասին՝ կրկին մտավորականների ու շահագրգիռ մարդկանց մասնակցությամբ ստեղծել աշխատանքային խումբ՝ հայոց լեզուն պահպանելու եւ, ընդհանրապես, մեր լեզվին՝ որպես ազգի պահպանության կարեւոր հիմքի, պատշաճ ուշադրության արժանացնելու նպատակով:





03.05.2013
Հանդիպում ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը մայիսի 3-ին հանդիպեց Չեխիայի ԱԳՆ Եվրոպայի արեւելյան գործընկերության հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Պետեր Մարեշի եւ ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության գործերի հավատարմատար Պետր Միկիսկայի հետ: Հանդիպման ընթացքում ...

03.05.2013
Խորհրդարանական լսումներ՝ «Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության նախագահությունը» թեմայով
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ մայիսի 3-ին տեղի ունեցան «Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության նախագահությունը» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ արտաքին գործերի նախ...

03.05.2013
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ
Շնորհավորում եմ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ: Մամուլը առանձնահատուկ տեղ ունի յուրաքանչյուր պետության կյանքում որպես արտահայտվելու եւ մտածելու ազատության հնարավորություն, որպես ժողովրդավարության մակարդակի ու մարդու իրավունքների կարեոր ցուցիչ: Այսօր, երբ տեղե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am