National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
2.4.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
02.04.2013
ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

Ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը Արա Բաբլոյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկեց «Երեխաներին կրծքով սնուցման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին», «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «ՀՀ ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարլու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Գովազդի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող Արա Բաբլոյանի տեղեկացմամբ՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տվյալներով՝ մինչեւ վեց ամսականը բացարձակ կրծքով սնուցում իրականացնելու դեպքում տարեկան կարելի է փրկել 1.3 մլն երեխայի կյանք: Կրծքի կաթը գերադասելի է ցանկացած այլ սննդից, քանի որ այն պարունակում է անհրաժեշտ սնուցողական նյութեր, որոնք պաշտպանում են երեխային բազմաթիվ հիվանդություններից: Հետազոտությունները ցույց են տվել, որ կրծքով սնվող երեխաները շշով սնվողների համեմատ 25 ագամ ավելի քիչ խնդիրներ են ունենում. նվազում են ալերգիկ երեւույթները, մաշկային հիվանդությունները, ասթման:

Արա Բաբլոյանը նշեց, որ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության, հասարակական կազմակերպությունների եւ սպառողների կողմից ստացվել են բազմաթիվ առաջարկներ, որոնք մեկ առ մեկ քննարկվել են: Ըստ նրա՝ նախաձեռնության նպատակն է խրախուսել երեխաների՝ կրծքով սնուցումը, հստակեցնել մանկական սննդի եւ հարակից ապրանքների շրջանառությունը:

Օրենքի ընդունման դեպքում կկարգավորվեն մանկական սննդի եւ հարակից ապրանքների արտադրության, պիտակավորման, վաճառքի, բաշխման, գովազդի, ինչպես նաեւ դրանց իրազեկման ու տեղեկությունների տարածման հետ կապված հարաբերությունները:

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկեցին նաեւ «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծի փաթեթի մշակումը պայմանավորված է հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարում ունեցող անձանց իրավունքների՝ պետության կողմից երաշխավորված իրավական հարցերով օժանդակություն ստանալու մեխանիզմները հստակեցնելու անհրաժեշտությամբ:

Հանձնաժողովը օրինագծերին դրական եզրակացություն տվեց՝ ԱԺ ապրիլի 8-11-ի քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու համար:


02.04.2013
Խորհրդարանական լսումներ՝ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ
Ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում անցկացվեցին «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» ու «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախ...

02.04.2013
Հանդիպում Ազգային ժողովում
Ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԳԴՀ Հեսսեն երկրամասի Բերգշտրասսեի նահանգապետ Մաթիաս Վիլկեսին եւ Հեսսենի երկրամասում ՀՀ պատվո հյուպատոս Բրայան Սթիվեն Ֆերային: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-գերմանական կապերի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Կարեւորվեց համագործակցությունը տ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am