National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.3.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
27.03.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց «Արտավազդ» մրցանակաբաշխությանը
1 / 5

Արդեն 52 տարի աշխարհում նշվում է Թատրոնի միջազգային օրը: Իսկ Հայաստանում վերջին տարիներին այդ օրն անցկացվում է «Արտավազդ» թատերական ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ընթացքում պարգեւներ են հանձնվում թատերական աշխարհի գործիչներին:

Մարտի 27-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի բարձր հովանու ներքո անցկացվեց հերթական մրցանակաբաշխությունը: Այն այս տարի նվիրված էր հայ բեմի հանճարեղ դերասան Վահրամ Փափազյանի 125-ամյա հոբելյանին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, թատերական գործիչներ:

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը շնորհավորելով ողջ թատերասեր հասարակությանը՝ ընդգծեց, որ վերջին տարիներին թատերական կյանքում կատարվել է մեծ աշխատանք: Նա շնորհակալություն հայտնեց Հովիկ Աբրահամյանին թատրոնի նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար:

Թատրոնի միջազգային օրվա առթիվ բեմարվեստի նվիրյալներին շնորհավորեց նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա բարձր գնահատեց թատրոնի դերը հասարակության կյանքում, քանի որ այն մարդկանց հոգեւոր ու բարոյական դաստիարակության կարեւորագույն գործոններից մեկն է: «Շատ ուրախ եմ, որ «Արտավազդ» մրցանակաբաշխությունն այս տարի նվիրված է Վահրամ Փափազյանի ծննդյան 125-ամյակին: Մեր ժողովրդի մեկ այլ մեծ` Մարտիրոս Սարյանը, խոսելով Փափազյանի արվեստի մասին, ասել էր.«Երբ ասում են դերասանական մեծ արվեստ, ես անմիջապես պատկերացնում եմ Փափազյանին»,-ասաց ԱԺ նախագահը: Խորհրդարանի ղեկավարը հավաստիացրեց, որ միշտ սատարելու է թատրոնի գործունեությանը: «Մենք զգում ենք հոգածության պակասը թատրոնի նկատմամբ եւ ապագայում կփորձենք շտկել դա»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:

Այնուհետեւ «Արտավազդ» մրցանականեր հանձնվեցին տարբեր անվանակարգերում լավագույնը ճանաչված դերասաններին եւ թատերական գործիչներին` առավել նշանակալի թատերական աշխատանքների համար:


27.03.2013
ԱԺ փոխնախագահը պատասխանեց ուսանողների հարցերին
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 27-ին հանդիպեց Երեւանի պետական համալսարանի եւ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ուսանողների հետ, պատասխանեց Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի: Ուսանողնե...

27.03.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Սոս Սարգսյանին հանձնեց ԱԺ Պատվո մեդալ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի 27-ին այցելեց ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին: Խորհրդարանի ղեկավարը շնորհավորեց Վարպետին Թատրոնի միջագային օրվա կապակցությամբ եւ հանձնեց այդ առթիվ նրան շնորհված ԱԺ Պատվո մեդալը: Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատելով Սոս Սարգսյանի ավանդը հայ մշակույ...

27.03.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պարգեւատրեց թատերական արվեստի մի խումբ գործիչների
Մարտի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ մշակույթի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար ԱԺ Պատվո մեդալներով պարգեւատրեց ոլորտի մեկ տասնյակից ավելի գործիչների՝ Վարդուհի Վարդերեսյանին, Երվանդ Ղազանչյանին, Լեյլի Խաչատրյանին, Մարգո Մուրադյանին, ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am