Արդեն 52 տարի աշխարհում նշվում է Թատրոնի միջազգային օրը: Իսկ Հայաստանում վերջին տարիներին այդ օրն անցկացվում է «Արտավազդ» թատերական ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ընթացքում պարգեւներ են հանձնվում թատերական աշխարհի գործիչներին:
Մարտի 27-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի բարձր հովանու ներքո անցկացվեց հերթական մրցանակաբաշխությունը: Այն այս տարի նվիրված էր հայ բեմի հանճարեղ դերասան Վահրամ Փափազյանի 125-ամյա հոբելյանին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, թատերական գործիչներ:
Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը շնորհավորելով ողջ թատերասեր հասարակությանը՝ ընդգծեց, որ վերջին տարիներին թատերական կյանքում կատարվել է մեծ աշխատանք: Նա շնորհակալություն հայտնեց Հովիկ Աբրահամյանին թատրոնի նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար:
Թատրոնի միջազգային օրվա առթիվ բեմարվեստի նվիրյալներին շնորհավորեց նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա բարձր գնահատեց թատրոնի դերը հասարակության կյանքում, քանի որ այն մարդկանց հոգեւոր ու բարոյական դաստիարակության կարեւորագույն գործոններից մեկն է: «Շատ ուրախ եմ, որ «Արտավազդ» մրցանակաբաշխությունն այս տարի նվիրված է Վահրամ Փափազյանի ծննդյան 125-ամյակին: Մեր ժողովրդի մեկ այլ մեծ` Մարտիրոս Սարյանը, խոսելով Փափազյանի արվեստի մասին, ասել էր.«Երբ ասում են դերասանական մեծ արվեստ, ես անմիջապես պատկերացնում եմ Փափազյանին»,-ասաց ԱԺ նախագահը: Խորհրդարանի ղեկավարը հավաստիացրեց, որ միշտ սատարելու է թատրոնի գործունեությանը: «Մենք զգում ենք հոգածության պակասը թատրոնի նկատմամբ եւ ապագայում կփորձենք շտկել դա»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:
Այնուհետեւ «Արտավազդ» մրցանականեր հանձնվեցին տարբեր անվանակարգերում լավագույնը ճանաչված դերասաններին եւ թատերական գործիչներին` առավել նշանակալի թատերական աշխատանքների համար:
ԱԺ փոխնախագահը պատասխանեց ուսանողների հարցերին
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 27-ին հանդիպեց Երեւանի պետական համալսարանի եւ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ուսանողների հետ, պատասխանեց Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի: Ուսանողնե...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Սոս Սարգսյանին հանձնեց ԱԺ Պատվո մեդալ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի 27-ին այցելեց ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին: Խորհրդարանի ղեկավարը շնորհավորեց Վարպետին Թատրոնի միջագային օրվա կապակցությամբ եւ հանձնեց այդ առթիվ նրան շնորհված ԱԺ Պատվո մեդալը: Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատելով Սոս Սարգսյանի ավանդը հայ մշակույ...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պարգեւատրեց թատերական արվեստի մի խումբ գործիչների
Մարտի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ մշակույթի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար ԱԺ Պատվո մեդալներով պարգեւատրեց ոլորտի մեկ տասնյակից ավելի գործիչների՝ Վարդուհի Վարդերեսյանին, Երվանդ Ղազանչյանին, Լեյլի Խաչատրյանին, Մարգո Մուրադյանին, ...