National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.3.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
06.03.2013
ԳԴՀ Բունդեսթագի նախագահի գլխավորած պատվիրակությունը՝ ԱԺ-ում
1 / 4

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին հանդիպում ունեցավ ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի, արտաքին հարաբերությունների եւ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների անդամների հետ:

Ողջունելով Բունդեսթագի պատվիրակության այցը Հայաստան՝ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանը շնորհակալություն հայտնեց Գերմանիայի Դաշնային Հանրապետությանն ու Գերմանիայի ժողովրդին՝ Հայաստանին ցուցաբերած համակողմանի աջակցության, օժանդակության համար: Նրա խոսքով՝ Ազգային ժողովում արժեւորվում են ձեւավորված հարաբերությունները, եւ պատահական չէ, որ Հայաստան-Գերմանիա բարեկամական խումբը բազմամարդ ու ամենաակտիվներից մեկն է՝ ներառելով խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը: Արտակ Դավթյանը վստահություն հայտնեց, որ Բունդեսթագի նախագահի գլխավորած պատվիրակության այցը նոր խթան կհանդիսանա միջխորհրդարանական կապերի, երկկողմ հարաբերությունների հետագա աշխուժացման ու խորացման համար:

Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, կարեւորելով միջխորհրդարանական հարաբերությունները, նշեց, որ հարկ է առավել արդյունավետ օգտագործել խորհրդարանական դիվանագիտության ընձեռած հնարավորությունները: Նրա խոսքով՝ այն, որ երբեմն Բունդեսթագի որոշ պատգամավորների, խմբակցությունների կողմից արվում են հայտարարություններ, առաջ են քաշվում բանաձեւերի նախագծեր, որոնցում աղճատվում են թե Լեռնային Ղարաբաղի, թե տարածաշրջանային հակամարտությունները, թերեւս, հետեւանք է նաեւ ոչ պատշաճ տեղեկացվածության, ինչի բացը կարելի է լրացնել փոխադարձ ակտիվ շփումների, երկկողմ աշխատանքի միջոցով: Որպես ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ եւ Եվրանեսթի քաղաքական հանձնաժողովի փոխնախագահ՝ Նաիրա Զոհրաբյանը կարեւորեց այդ, ինչպես նաեւ միջազգային այլ խորհրդարանական կառույցներում երկու երկրների պատվիրակությունների համագործակցության ընդլայնումը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը, անդրադառնալով եվրաինտեգրմանն ուղղված ՀՀ ջանքերին, կարեւորեց համագործակցությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Բունդեսթագի եւ նրանում ներկայացված քաղաքական ուժերի հետ: Նրա խոսքով՝ երկկողմ կապերը, միջխոհրդարանական փոխգործակցությունը, ԳԴՀ՝ ժողովրդավարության ունեցած փորձը, մեծապես կարող են նպաստել օրենսդրության բարելավմանը, եվրաինտեգրման եւ ժողովրդավարացման գործընթացների խորացմանը:

ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ Հայաստան կատարած այցը պետք է հիմք դառնա երկկողմ հարաբերությունների խորացման համար: Նա պատրաստակամություն հայտնեց աջակցելու միջխորհրդարանական համագործակցության ամրապնդմանը, ժողովրդավարացման ներուժի հետագա բացահայտումներին, դրանց զարգացմանը: Ներկայացնելով Գերմանիայի անցած ժողովրդավարացման, իր բնութագրմամբ, դժվարին ու դրամատիկ ուղին, Նորբերթ Լամմերթն ասաց, որ իրենք շատ զգայուն են համանման հարցերի նկատմամբ եւ պատրաստ են աջակցելու բոլոր այն երկրներին, որոնք դրա ցանկությունն ու կարիքն ունեն:

Անդրադառնալով ԳԴՀ Բունդեսթագում ադրբեջանամետ ուժերի զանգվածային գրոհներին՝ Նորբերթ Լամմերթն ընդգծեց, որ Գերմանիայի խորհրդարանում խորությամբ են քննարկվում Ադրբեջանի ներքաղաքական խնդիրները, որոնք հաճախ քննադատության են արժանանում:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձան նաեւ տարածաշրջանային գործընթացներին, Հայաստանում կայացած ընտրություններին, փոխգործակցության նոր հնարավորություններին, այլ հարցերի:


06.03.2013
ԳԴՀ Բունդեսթագի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պաշտոնական այցով Երեւանում գտնվող ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթն ու նրա գլխավորած պատվիրակության անդամները մարտի 6-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Բարձրաստիճան հյուրերը ծաղկեպսակ դրեցին Հայոց մեծ եղեռնի հուշարձանին, լռությամ...

06.03.2013
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԳԴՀ Բունդեսթագի նախագահին
Մարտի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց եռօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի գլխավորած պատվիրակությանը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am