National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.9.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
26.09.2012
Սկսվում է Երիտասարդական խորհրդարանի կազմավորման գործընթացը
Սեպտեմբերի 27-ից սկսվում  է Երիտասարդական խորհրդարանի կազմավորման գործընթացը:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի 2012 թվականի սեպտեմբերի 4-ի թիվ      Կ-86-Ա կարգադրության հիման վրա ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից ստեղծվել է  Երիտասարդական խորհրդարան, որը խորհրդակցական հասարակական մարմին է:

Երիտասարդական խորհրդարանում ընդգրկվելու համար կարող են դիմել 18-30 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ սփյուռքահայ հանրության ներկայացուցիչները, որոնք համապատասխանում են ներկայացվող պայմաններին։

Երիտասարդական խորհրդարանի ընդհանուր համակազմի առնվազն 3%-ը կարող են լինել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:

Երիտասարդական խորհրդարանի կազում կարող են ընդգրկվել.

1) ինքնաառաջադրման կարգով՝ 42 անդամ,

2) Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների երիտասարդ ներկայացուցիչները` 39 անդամ` ըստ հինգերորդ  գումարման Ազգային ժողովում առկա կուսակցությունների համամասնության՝ վերջիններիս ներկայացմամբ,

3) բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները` 50 անդամ՝  ՀՀ գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացմամբ.

Բարձրագույն ուսումնական հաստատությունները ազատորեն կարող են օգտվել Երիտասարդական խորհրդարանում անդամ (անդամներ) առաջադրելու  հնարավորությունից՝ ըստ նախատեսած քվոտաների։

Ինքնաառաջադրված անձի Երիտասարդական խորհրդարան ընտրությունը կատարվում է գրավոր առաջադրանքի դրական արդյունքներով՝ Հանձնաժողովի որոշմամբ։ Հանձնաժողովը այդ մասին որոշումը կայացնում է մասնագիտական հանձնաժողովի դրական կարծիքի հիման վրա։

Գրավոր առաջադրանքը բաղկացած է ազատ շարադրվող երեք բաժիններից, որոնք պարունակում են գործնական հարցեր ՝

ՀՀ Սահմանադրությունից.

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքից.

Առաջադրված թեմայով անհատական պատկերացումների նկարագրությունից։

Երիտասարդական խորհրդարանի անդամ չի կարող առաջադրվել այն անձը, ով ընդգրկված է եղել նախորդ գումարման երիտասարդական խորհրդարանի կազմում, սակայն  50% եւ ավելի չի մասնակցել նիստերին։

Երիտասարդական խորհրդարանի անդամը, իրեն ներկայացնող կողմին, իսկ ինքնաառաջադրման դեպքում՝ Հանձնաժողովին է ներկայացնում՝

1) դիմում՝ ըստ սահմանված ձեւաչափի (կցվում է) ,

2) 1 լուսանկար (3*4չափի),

3) անձնագրի պատճենը,

4)կրթությունը հավաստող փաստաթղթի պատճենը  (առկայության դեպքում) եւ(կամ) տեղեկանք՝ տվյալ ուսումնական հաստատությունում ուսումնառելու վերաբերյալ,

5) տեղեկանք աշխատավայրից (առկայության դեպքում),

6) հիմնավորում՝ «Ինչու եմ ուզում դառնալ Երիտասարդական խորհրդարանի անդամ»։

Օտար լեզուների իմացությունը ցանկալի է /արտաքին հարաբերությունների, եվրոպական ինտեգրման հարցերի եւ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովներ դիմողների համար` պարտադիր/:

Երիտասարդական խորհրդարանի քվոտավորված տեղերին համապատասխան առաջադրված անդամի (անդամների) տվյալները  ուսումնական հասատությունը կամ համապատասխան կուսակցությունը մինչեւ հոկտեմբերի 5-ը, իսկ ինքնաառաջադրված անձը՝ մինչեւ հոկտեմբերի10-ը ներկայացնում են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովին։

Դիմումներն ընդունվում են սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի10-ը ներառյալ,   Երեւան 0059, Բաղրամյան 19 հասցեով /ԱԺ ընդունարան/` նշելով «Երիտասարդական խորհրդարանի համար»:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 513-331, 513-249 հեռախոսահամարով։ 


26.09.2012
2011 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումները` ԱԺ մշտական հանձնաժողովներում
Սեպտեմբերի 26-ին ՀՀ գիտության, կրթության, մշակույթի,  երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային  հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արտակ Դավթյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվեցին գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի, երիտասա...

26.09.2012
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի գրասենյակի տնօրենին
Սեպտեմբերի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդին: Շնորհավորելով տիկին Հիլիարդին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ղեկավար նշանակվելու կապակցությամբ` Հովիկ Աբրահամյանը կարեւորեց...

26.09.2012
Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը սեպտեմբերի 26-ին հանդիպեց Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Միջին եւ Արեւելյան Եվրոպայի վարչության ղեկավար Երնսթ Հիլլեբրանդի եւ նույն հիմնադրամի Հարավկովկասյան տարածաշրջանային նախագծի համակարգող Միխաել Վայխերթի հետ: Հանդիպ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am