National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.9.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
06.09.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ կոնգրեսական Դեն Բարթոնին
1 / 2

Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց   ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատի Արտաքին հարաբերությունների Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ենթահանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Դեն Բարթոնին:

Ողջունելով պարոն   Բարթոնի այցը Հայաստան` Հովիկ Աբրահամյանը  նշեց, որ  քաղաքական հարաբերությունները երկու երկրների միջեւ գտնվում են բարձր մակարդակի վրա եւ  Հայաստանն ու  ԱՄՆ ամուր գործընկերային հարաբերություններ են ծավալում թե երկկողմ, թե բազմակողմ հարթություններում: ԱԺ նախագահը նշեց, որ ՀՀ իշխանությունները հաստատակամ են խորացնել, ընդլայնել եւ առավելագույնս զարգացնել երկկողմ հարաբերություններն ԱՄՆ հետ` մասնավորապես անվտանգության, առեւտրատնտեսական եւ կրթամշակութային ոլորտներում: Կարեւորելով միջխորհրդարանական կապերի զարգացումը` Հովիկ Աբրահամյանը  հույս հայտնեց, որ ՀՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամության խմբի ու ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի անդամները ջանք չեն խնայի առավել ամրապնդելու երկկողմ հարաբերությունները: Նշելով, որ այս տարի լրացավ հայ -ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20 ամյակը` Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ փաստեց, որ  այս հոբելյանական տարում կարելի է արձանագրել, որ համատեղ ջանքերով Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ գործընկերությունը գտնվում է  հայ-ամերիկյան հարաբերությունների պատմության մեջ ամենաբարձր մակարդակի վրա: ԱԺ նախագահը բարձր գնահատեց  ԱՄՆ ներգրավվածությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ինչպես նաեւ այն օժանդակությունը, որն ամեն տարի տրամադրվում է ԱՄՆ-ի կառավարության կողմից Հայաստանին եւ Արցախին:

Անդրադառնալով հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած եւ Հունգարիայի քաղաքային դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու եւ Ադրբեջանի իշխանությունների կողմից ներում շնորհելու հետ կապված փաստին` ԱԺ նախագահը նշեց, որ Հունգարիայի եւ Ադրբեջանի իշխանությունների այս քայլերը հակասում են ինչպես միջազգային կոնվենցիաներին, այնպես էլ բոլոր բարոյական նորմերին, եւ զգալի հարված են հասցնում տարածաշրջանում խաղաղության,  փոխվստահության հաստատմանն ուղղված ջանքերին եւ բանակցային գործընթացին:  ՀՀ Ազգային ժողովը հանդես է եկել այդ նենգ արարքը դատապարտող հայտարարությամբ եւ այն ուղարկել միջազգային խորհրդարանական կազմակերպություններին եւ ազգային  խորհրդարաններին` առաջարկելով դատապարտել այդ սոսկալի երեւույթը եւ գործուն քայլեր դրսեւորել այդ ուղղությամբ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ԱՄՆ կոնգրեսականը նշեց, որ ԱՄՆ մեծ կարեւորություն է տալիս էլ ավելի զարգացնելու եւ խորացնելու փոխգործակցությունը Հայաստանի հետ տարբեր ուղղություններով: Պարոն Բարթոնը շեշտեց միջխորհրդարանական կապերի ակտիվացման կարեւորությունը` առաջարկելով ակտիվացնել պատգամավորների շփումները տարբեր ձեւաչափերով: Նա կարեւոր համարեց փոխայցերի աշխուժացումը, տնտեսական համագործակցության ակտիվացումը:  Անդրադառնալով վերջին իրադարձություններին` ԱՄՆ կոնգրեսականը դատապարտեց Հունգարիայի եւ Ադրբեջանի աննախադեպ արարքը եւ պատրաստակամություն հայտնեց  վերադառնալուն պես ՀՀ ԱԺ հայտարարությունը հրապարակել ԱՄՆ Կոնգրեսի առաջիկա նիստում:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին, հայ-թուրքական հարաբերություններին եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:  
  
 


06.09.2012
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում
Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկեց 2011 թվականի սեպտեմբերի 3-ին Դուշանբեում ստորագրված «Օդանավի զավթման մասին տեղեկություն ստանալու դեպքում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հակաօդային պաշտպանությ...

06.09.2012
ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Սեպտեմբերի 6-ին Հակոբ Հակոբյանի նախագահությամբ ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում  քննարկվեց կառավարության հեղինակած  «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված փախստականների համար կառուցված բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացն...

06.09.2012
Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) համանախագահ Միլան Ցաբրնոխի հայտարարությունը
Սեպտեմբերի 5-ին Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) համանախագահ Միլան Ցաբրնոխը Ռամիլ Սաֆարովի դեպքի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասված է. «Որպես Եվրոպական խորհրդարանի ԵՄ- Հայաստան, ԵՄ-Ադրբեջան եւ ԵՄ-Վրաստան Խորհրդարանական համա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am