National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.9.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
06.09.2012
ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

Սեպտեմբերի 6-ին Հակոբ Հակոբյանի նախագահությամբ ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում  քննարկվեց կառավարության հեղինակած  «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված փախստականների համար կառուցված բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին» ՀՀ  օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը: Օրենքով  առաջարկվում է երկարաձգել բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին դիմումի ներկայացման ժամկետը մինչեւ 2013թ-ի դեկտեմբերի 31-ը:

 Հանձնաժողովը քննարկեց նաեւ կառավարության հեղինակած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում  փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» ՀՀ  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի  անձնավորված հաշվառման մասին» ՀՀ  օրենքում  փոփոխություն կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում  լրացումներ կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին»  ՀՀ  օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքւմ փոփոխություն կատարելու մասին, «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ֆիրմային անվանումների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ  «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրեց ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը:

Նշվեց, որ օրենսդրական փաթեթի ընդունման պարագայում կլուծվեն օրենսդրական    դաշտում առկա խնդիրները եւ տարբեր օրենսդրական ակտերում եղած հակասությունները, որն էլ կնպաստի կենսաթոշակային բարեփոխման ընթացքին: Վարդան Արամյանի խոսքով` հաշվի են առնվել բոլոր դիտողությունները եւ առաջարկները:

Օրենքի նախագծերը դրական եզրակացություն ստացան` ընդգրկվելու  ԱԺ հինգերորդ գումարման երկրորդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 10-13-ի  քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:


06.09.2012
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում
Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկեց 2011 թվականի սեպտեմբերի 3-ին Դուշանբեում ստորագրված «Օդանավի զավթման մասին տեղեկություն ստանալու դեպքում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հակաօդային պաշտպանությ...

06.09.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ կոնգրեսական Դեն Բարթոնին
Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց   ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատի Արտաքին հարաբերությունների Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ենթահանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Դեն Բարթոնին: Ողջունելով պարոն   Բարթոնի այցը Հայաստան` Հովիկ Աբրահամյանը  նշեց, որ  ք...

06.09.2012
Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) համանախագահ Միլան Ցաբրնոխի հայտարարությունը
Սեպտեմբերի 5-ին Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) համանախագահ Միլան Ցաբրնոխը Ռամիլ Սաֆարովի դեպքի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասված է. «Որպես Եվրոպական խորհրդարանի ԵՄ- Հայաստան, ԵՄ-Ադրբեջան եւ ԵՄ-Վրաստան Խորհրդարանական համա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am