National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
1.9.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
01.09.2012
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ
1 / 1

Սիրելի  մանկավարժներ, ուսանողներ եւ աշակերտներ 
  
Ջերմորեն շնորհավորում եմ սեպտեմբերի 1-ի`  Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ: 
  
Մեր արժեքային համակարգում գիտելիքն ու կրթությունը մշտապես եղել են այն հիմնասյուները, որոնց շնորհիվ կարողացել ենք ապրել ու արարել, հաղթել ու հաղթահարել, ստեղծել ու ստեղծագործել: 
  
Այսօր առավել պարտավորված  ենք արժանապատիվ վերաբերմունք ունենալ գիտելիքի ու կրթության նկատմամբ, որովհետեւ արագ փոփոխվող աշխարհը պարտադրում է ավելի պահանջկոտ եւ ուշադիր լինել վաղվա օրվա հանդեպ:

Իսկ վաղվա օրը ստեղծում եք դուք, սիրելի' աշակերտներ եւ ուսանողներ, ձեր ուսուցիչների եւ դասախոսների քրտնաջան ու պատվախնդիր աշխատանքի շնորհիվ, ովքեր զարգացնելով մեր կրթական ավանդույթները, ամեն ինչ անում են, որ դուք  ձեր կյանքի կարեւորագույն փուլերը ուսումնական հաստատություններում անցնեք վստահ, ձեռք բերեք գիտելիք ու հաջողությամբ քայլեք ներկայի եւ ապագայի ճանապարհներով: 
  
Առանձնահատուկ շնորհավորում եմ առաջին դասարանցիներին ու առաջին կուրսեցիներին, ովքեր այսօր առաջին անգամ են ոտք դնում իրենց կրթօջախներ: 
  
Եւս մեկ անգամ շնորհավորելով այս գեղեցիկ տոնի առթիվ` մաղթում եմ բոլորիդ հաջողություններ ուսումնական գործընթացում, խաղաղություն, երջանկություն եւ բարօրություն:
 


01.09.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ստեփանակերտում պարգեւատրվեց Մեսրոպ Մաշտոց շքանշանով
Սեպտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած ՀՀ պատվիրակությունը ժամանեց Ստեփանակերտ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով: Նույն օրը ԼՂՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ պարգեւատրման հանդիսավոր արար...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am