National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.4.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
06.04.2012
ՀՀ ԱԺ նախագահի նախաձեռնությամբ ստեղծվեց մոնիթորինգային աշխատանքային խումբ

Արձագանքելով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի առաջարկ-նամակին` ապրիլի 6-ին ՀՀ խորհրդարանի ղեկավարին կից ընտրական գործընթացների եւ «Ընտրական օրենսգրքի» կիրարկման մոնիթորինգային աշխատանքային խումբ ստեղծելու նպատակով ԱԺ-ում հրավիրված հավաքին մասնակցեցին ընտրապայքարին մասնակցող խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, միջազգային կառույցների հայաստանյան առաքելությունների ներկայացուցիչները: Հանդիպման մասնակիցների թվում էին Բարգավաճ Հայաստան, Ժառանգություն, ՀՅԴ, Հայաստանի դեմոկրատական, Հայաստանի կոմունիստական, Հայաստանի հանրապետական, Միավորված հայեր, Օրինաց երկիր կուսակցությունների, Արմավիրի զարգացման կենտրոն, Սիվիլիթաս հիմադրամ, Քաունթերփարթ ինթերնեշնլ Արմենիա, Հանրային լրագրության ակումբ,  Հասարակական երկխոսությունների եւ նախաձեռնությունների կենտրոն,  Գործընկերություն եւ ուսուցում հասարակական կազմակերպությունների, ԱՄՆ դեսպանատան, ԵՄ, ԵԱՀԿ, ԵԽ, ԱՄՆ ՄԶԳ, Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչները:

Բացելով հանդիպումը եւ ներկայացնելով աշխատանքային խմբի առաքելությունը` պարոն Նիկոյանը մասնակիցներին հորդորեց  ի սկզբանե լինել միմյանց նկատմամբ հանդուրժող, ապահովել աշխատանքային ներդաշնակ մթնոլորտ, ինչը մասնակից յուրաքանչյուր կողմին հնարավորություն կտա անկաշկանդ ներկայացնել իր մոտեցումները, դիրքորոշումները, առաջարկները:

Նշվեց, որ աշխատանքային խմբի հիմնական գործառույթներից են լինելու ՀՀ «Ընտրական օրենսգրքի» կիրարկման մոնիթորինգը, դրանում կատարված փոփոխությունների կենսունակության դիտարկումը, ինչպես նաեւ արձագանքումն ու կանխումն այն դրսեւորումների, որոնք չեն բխի գործող օրենսդրությունից:

Կոնսեսուսով որոշվեց, որ աշխատանքային խմբում կարող են ընդգրկվել խորհրդարանական ընտրությունների համար գրանցված քաղաքական ուժերը` յուրաքանչյուրը մեկական ներկայացուցչով:

Ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունք ունեցող հասարակական կազմակերպություններին, իրենց իսկ` ՀԿ-ների ներկայացուցիչների առաջարկով, խմբում կներկայացնեն իրենց կողմից ընտրված երեք կազմակերպությունները` դարձյալ մեկական մասնակցով: Վերջիններս օժտված կլինեն նույն լիազորություններով, ինչ քաղաքական ուժերի ներկայացուցիչները:

Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիների մասնակցության միասնական կարծիքը ներկայացրեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Կարել Հոստրան. որոշվել է, որ միջազգային կազմակերպությունները խմբի աշխատանքներին կմասնակցեն դիտորդի կարգավիճակով:

Ինչ վերաբերում է աշխատանքային խմբի գործունեության խնդիրների ու նպատակների վերջնական ձեւակերպումներին, ապա հավաքի մասնակիցները որոշեցին մեկ անգամ եւս եղած առաջարկները քննարկել իրենց կուսակցություններում եւ կազմակերպություններում ու վերջնական տարբերակը  հաստատել աշխատանքային խմբի հաջորդ նիստում:

Որոշվեց, որ նիստերի նախագահությունը կիրականացվի հաջորդաբար` ըստ այբբենական կարգի: «Իմ նպատակն է, որ ապահովվեն մասնակից բոլոր կողմերի հավասար ներկայացվածությունն  ու մասնակցությունը»,-իր առաջարկը հիմնավորեց ՀՀ ԱԺ նախագահը:
 


06.04.2012
Ստացվել է 1707 նամակ
«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ԱԺ քարտուղարության ընդհանուր բաժինը հրապարակում է 2012 թ. 1-ին եռամսյակի նամակների քննարկման արդյունքների համառոտ տեղեկատվությունը: Ընդունվել, գրանցվել եւ ԱԺ նախագահին  է հանձնվել քաղաքացիների ...

06.04.2012
Տեղի ունեցավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
Ապրիլի 6-ին Արտակ Դավթյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որտեղ հանձնաժողովը քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց ՀՀ կառավարության հեղինակած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփո...

06.04.2012
«Բաց դաս» համալսարանականների հետ
Ապրիլի 6-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «բաց դաս» անցկացրեց  Երեւանի պետական եւ «Գլաձոր» համալսարանների միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողների հետ:   ԱԺ փոխնախագահի գնահատմամբ`  նման հանդիպումները կարեւոր են այն տեսանկյունից, որ նախ ինքը ազդակ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am