National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.4.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
03.04.2012
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն ընդունեց Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովին

ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն ապրիլի 3-ին ընդունեց Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Բոյկո Բորիսովին: Ողջունելով ԲՀ վարչապետի այցն Ազգային ժողով, պարոն Նիկոյանը նշեց, որ նման հանդիպումները լավ հնարավորություն են ընձեռում երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման ուղիները քննարկելու, օրակարգային երկկողմ հարցերին անդրադառնալու համար: ԱԺ նախագահի խոսքով` թեեւ վերջին շրջանում համագործակցության ներուժը լիարժեք չի օգտագործվել, Հայաստանը պատրաստ է քննարկելու առկա բոլոր հարցերը եւ փոխըմբռնման մթնոլորտում ու փոխշահավետ հիմունքներով առաջ մղել քաղաքական երկկողմ երկխոսությունն ու տարբեր բնագավառներում գործակցությունը: Նա գոհունակությամբ նշեց, որ երկու խորհրդարաններում ձեւավորվել են միջխորհրդարանական բարեկամության խմբեր: Այժմ խնդիր կա աշխուժացնելու գործակցությունը նաեւ այս ձեւաչափով:

Երկուստեք կարեւորվեցին միջխորհրդարանական համագործակցության խորացման անհրաժեշտությունը, փոխայցելությունների կազմակերպումը: ԱԺ նախագահն ընդգծեց ջանքերի ակտիվացման կարեւորությունը տնտեսական փոխշահավետ համագործակցություն ծավալելու ուղղությամբ` նշելով խորհրդարանների պատրաստակամությունը սատարելու գործադիր մարմինների նախաձեռնություններին:

ՀՀ խորհրդարանի ղեկավարի խոսքով` Հայաստանի համար առանձնակի կարեւորություն ունի ԵՄ-ին վերջերս անդամակցած երկրների եվրաինտեգրման փորձի ուսումնասիրումը եւ ԵՄ շրջանակներում վերջիններիս աջակցությունը Հայաստանին:

Պարոն Նիկոյանը գոհունակություն հայտնեց բուլղարահայության մշակութային ժառանգության ու պատմամշակութային հուշարձանների հանդեպ  Բուլղարիայի իշխանությունների ցուցաբերած հոգատարության առնչությամբ:

Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Բոյկո Բորիսովը եւս անդրադարձավ հայ-բուլղարական դարավոր բարեկամությանը եւ հատկապես կարեւորեց բուլղարահայ համայնքի դերը թե իրեց երկրի կյանքում, թե Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ հարաբերությունների ամրապնդման գործում: Նա հատկապես կարեւորեց միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում երկկողմ առեւտրատնտեսական կապերի զարգացումը, որտեղ առկա ներուժը ներկայումս բավարար մակարդակով չի իրացվում: Այս առումով ԲՀ վարչապետն ընդգծեց վիզաների տրման դյուրացման անհրաժեշտությունը, որը կխթանի  գործարարության, զբոսաշրջության, մշակութային կապերի զարգացմանը:

Նա կոչ արեց երկու երկրների խորհրդարանականներին ավելի աշխուժացնել փոխադարձ շփումները` նպաստելով հայ-բուլղարական բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում հայ-բուլղարական երկկողմ հարաբերությունների, դրանց զարգացման հեռանկարների մասին խոսեցին նաեւ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Սոֆիայի համալսարանի ռեկտոր Իվան Իլչեւը, ԲՀ խորհրդարանում մեծամասնություն կազմող ԳԵՌԲ կուսակցության խորհրդարանական խմբի ղեկավար Կրասիմիր Վելչեւը: Վերջինս փոխանցելով իրենց խորհրդարանի ղեկավարի ողջույնը հայ գործընկերներին, նրա անունից ՀՀ ԱԺ նախագահին հրավիրեց այցելել Բուլղարիա:
 
 
 


03.04.2012
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական նամակ է հղել ԱԺ նախագահին
ՀՀ  ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին շնորհավորական նամակ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն: «Մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության բերկրաշատ տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում Ձեզ, Ազգային ժողովի բոլոր պատգամ...

03.04.2012
ԱԺ փոխնախագահը հանդիպեց Հունաստանի դեսպանի պաշտոնակատար Վասիլիկի Դիկոպուլուին
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 3-ին հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի դեսպանի պաշտոնակատար Վասիլիկի Դիկոպուլուի հետ: Երկուստեք բարձր գնահատելով հազարամյակների ընդհանուր պատմություն  ու քաղաքակրթական նվաճումներ ունեցող բարեկամ  ժողովուրդների բարձր մակարդ...

03.04.2012
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին
ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն ապրիլի 3-ին ընդունեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերի այցը խորհրդարան, պարոն Նիկոյանը խորհրդանշական համարեց, որ այն տեղի է ունենում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am