National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.1.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
25.01.2012
Հանդիպում ԱԺ մշտական հանձնաժողովում
1 / 1

Հունվարի 25-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը հանդիպեց Կովկասում ՆԱՏՕ-ի փոխգործակցության նորանշանակ սպա պարոն Ուիլյամ Լահյունի հետ:

Քննարկվեցին Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության արդյունքներին ու հետագա անելիքներին առնչվող հարցեր:

Պարոն Կարապետյանը ներկայացրեց անհատական գործընկերության ծրագրով նախատեսված  բարեփոխումների ընթացքը, այդ ուղղությամբ հանձնաժողովի կատարած օրենսդրական ու վերահսկողական աշխատանքները` բարձր գնահատելով ՆԱՏՕ-ի դերակատարությունը ՀՀ պաշտպանության ոլորտի բարեփոխումների ծրագրի իրականացման գործում: Մասնավորապես այս համագործակցության շրջանակներում նա կարեւորեց զինված ուժերի նկատմամբ հասարակական եւ խորհրդարանական վերահսկողության ակտիվացումը եւ առաջարկեց նույն հետեւողականությամբ կյանքի կոչել նաեւ  կրթական ու փորձի փոխանակման նոր ծրագրեր:

Պարոն Ուիլյամ Լահյունը պատրաստակամություն հայտնեց աջակցել ցանկացած առաջարկի իրականացմանը, ինչը կարող է նպաստել ոլորտի բարեփոխումներին: Նա տեղեկացրեց, որ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը շահագրգռված է սերտ հարաբերություններ հաստատել Հայաստանի խորհրդարանի ու քաղաքացիական հասարակության հետ` համոզված լինելով, որ զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունը  ժողովրդավարության ամրապնդման կարեւորագույն գործոն է:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող այլ հարցեր եւս:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am