Հունվարի 19-ին ժամը 11.00-ին ԱԺ 334 սենյակում
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովները կազմակերպում են «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ:
Հունվարի 20-ին ժամը 11.00-ին ԱԺ 334 սենյակում
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է խորհրդարանական լսումներ, որի ընթացքում կքննարկվի ՀՀ իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ծրագրի նախագիծը: