National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.6.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
29.06.2011
Ընդունվել է «Օսմանյան կայսրությունում քրիստոնյա ժողովուրդների` հայերի, հույների եւ ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանության վերաբերյալ» բանաձեւ
1 / 2

Հունիսի 29-ին տեղի ունեցավ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մկրտիչ Մինասյանի եւ պատվիրակության անդամ Ռուզաննա Առաքելյանի մամլո ասուլիսը, որտեղ ներկայացվեց հունիսի 21-24-ը Փարիզում տեղի ունեցած Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 18-րդ տարեկան Գլխավոր վեհաժողովի աշխատանքը եւ արդյունքները:

Մկրտիչ Մինասյանը նշեց, որ վեհաժողովում ներկայացված են 28 երկրներ, այն գրանցված է ՄԱԿ-ի կողմից եւ այս տարի համագործակցության պայմանագիր է կնքվել Աֆրիկյան երկրների խորհրդարանական վեհաժողովի հետ: Ըստ պատվիրակության ղեկավարի` վեհաժողովի այս տարվա աշխատանքը ուղղված է եղել քրիստոնեության կրոնական արժեքներին եւ ներկա ճգնաժամի հաղթահարման ճանապարհներին:

Մկրտիչ Մինասյանը տեղեկացրեց, որ վեհաժողովի ընթացքում բոլոր պատվիրակների կողմից միաձայն ընդունվել է Հայաստանի պատվիրակության ներկայացրած «Օսմանյան կայսրությունում քրիստոնյա ժողովուրդների` հայերի, հույների եւ ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանության վերաբերյալ» բանաձեւը: Բանաձեւն ընդունվելուց հետո պարոն Մինասյանը Հայաստանի եւ ողջ հայ ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել վեհաժողովի պատվիրակներին: Բանաձեւում մասնավորապես նշված է.

«Մենք, 2011թ.-ի հունիսի 21-ից 24-ը Փարիզում կայացած Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 18-րդ Գլխավոր վեհաժողովի մասնակիցներս,

արտահայտելով մեր համերաշխությունը բոլոր նրանց հետ, ովքեր պայքարում են հանուն 19-րդ դարի վերջին- 20-րդ դարի առաջին քառորդում Օսմանյան կայսրությունում  քրիստոնյա ժողովուրդների  նկատմամբ իրականացված ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման,

դատապարտելով այն փաստը, որ Թուրքիան մինչ օրս կտրականապես հրաժարվում է ընդունել Օսմանյան կայսրության բնիկ քրիստոնյա ժողովուրդների` հայերի, հույների եւ ասորիների նկատմամբ իրականացրած ցեղասպանությունը, ինչպես նաեւ այդ ժողովուրդների պատմա-մշակութային ժառանգության ոչնչացման ցանկացած գործողությունները,

ընդգծելով, որ ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված հրեշավոր հանցագործություն է եւ արժանի է դատապարտման` անկախ վաղեմության ժամկետից եւ պետական քաղաքական շահերից,

գիտակցելով, որ բոլոր քաղաքակիրթ երկրների բարոյական եւ պատմական պարտականությունն է ճանաչել ու դատապարտել ցեղասպանությունն իր բոլոր դրսեւորումներով` կոչ անել Թուրքիային, որպես իրավահաջորդ պետության, ընդունել իր պատասխանատվությունը կատարածի համար, ինչը ապագայում նման հանցագործությունների բացառման լավագույն երաշխիքն է,

կոչ ենք անում Թուրքիային նրա կողմից ժողովրդավարության եւ թափանցիկության հասնելու ուղղությամբ արդեն ձեռնարկվող ջանքերի համատեքստում, ընդունել պատմական փաստերը եւ մանրակրկիտ ու քննադատորեն ուսումնասիրել պատմական անցյալի այդ իրադարձությունները: 
 
Կոչ ենք անում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի բոլոր անդամ -երկրներին եւ միջազգային հանրությանը դատապարտել  Օսմանյան կայսրությունում հայերի, հույների եւ ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը եւ Թուրքիային` գիտակցել եւ ընդունել իր պատասխանատվությունը հանուն պատմական արդարության վերականգնման»: 
  
Ռուզաննա Առաքելյանը մեծ հաղթանակ համարեց վեհաժողովում ընդունված բանաձեւը: Նշվեց, որ վեհաժողովի աշխատանքներին չեն մասնակցում Թուրքիան եւ Ադրբեջանը, քանի որ վեհաժողովում ընդգրկված են միայն քրիստոնյա պատգամավորներ:

Ասուլիսի վերջում Մկրտիչ Մինասյանը եւ Ռուզաննա Առաքելյանը պատասխանեցին լրագրողների հարցերին:


29.06.2011
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մի խումբ ուսանողների
Հունիսի 29-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մի խումբ  ուսանողների, ովքեր այս տարվա հունվարից ստանում են Ազգային ժողովի նախագահի կրթաթոշակ: Այն սահմանվել է ԱԺ  նախագահ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ Հովի...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am