Հունիսի 28-ին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Բալասանյանն ընդունեց ՌԴ Թաթարստանի Հանրապետության Պետական խորհրդի նախագահ Մուհամեդշին Ֆարիդին եւ Ուկրաինայի Զապորոժիեի Ռեգիոնալ խորհրդի նախագահ Պավլո Մատվիենկոյին, ովքեր Հայաստանում են` մասնակցելու հունիսի 29-ին Երեւանում կայանալիք Եվրախորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի ընթացիկ հարցերի հանձնաժողովի նիստին:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի վարչատարածքային միավորների միջեւ բազմակողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները եւ համապատասխան իրավապայմանագրային բազայի ստեղծման հեռանկարները: ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանի գնահատմամբ` երեք երկրների պատմական բարեկամական կապերի ընձեռած հնարավորությունները առավել արդյունավետ պետք է օգտագործել փոխշահավետ բազմակողմ կապերի, մասնավորապես առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար. ժամանակն է, որ բարի ցանկություններն ու ստեղծված փոխվստահությունը ռեգիոնալ համագործակցությանն ուղղված նոր ծրագրերի իրականացման ամուր հիմք դառնան:
Կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: