National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.6.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
22.06.2011
Ազգային ժողովը շարունակեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը
1 / 6

Հունիսի 22-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց ՀՀ կառավարության առաջարկով հրավիրված արտահերթ նստաշրջանի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված օրինագծերը:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցման ընթացակարգով խորհրդարանը քննարկեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ  կատարելու մասին» եւ  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն առաջին ընթերցմամբ քննարկման առաջարկեց «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգիրքը եւ հարակից «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցողի տեղեկացմամբ` «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքով սահմանվում են ՀՀ տարածքում ընդերքօգտագործման սկզբունքներն ու կարգը, կարգավորվում են  ընդերքն օգտագործելիս բնությունը եւ շրջակա միջավայրը վնասակար ազդեցություններից պաշտպանության, աշխատանքների կատարման անվտանգության ապահովման, ինչպես նաեւ ընդերքօգտագործման ընթացքում պետության եւ անձանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության հետ կապված հարաբերությունները:

Նավթի եւ բնական գազի երկրաբանական ուսումնասիրությունների եւ արդյունահանման առանձնահատկությունները կսահմանվեն այլ` առանձին օրենքով:

Ստորերկրյա քաղցրահամ  ջրերի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման առանձնահատկությունները  սահմանվում են ՀՀ Ջրային օրենսգրքով: Պարզեցվել են ընդերքօգտագործման ձեւերը եւ դրանց իրականացման կարգն ու ժամկետները: Հանքային իրավունքների ձեւավորման գործընթացը եւ ֆիսկալ քաղաքականության ընթացակարգը մոտեցվել է միջազգային չափանիշերին:

Օրինագծերի փաթեթի վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Նա տեղեկացրեց, որ փաթեթը բազմիցս տարբեր ձեւաչափերով քննարկվել է, ՀՀ կառավարությունն ընդունել է հանձնաժողովի ներկայացրած դիտողություններն ու առաջարկները:

Խոսելով ոլորտում առկա խնդիրների եւ ձեռքբերումների մասին, Վարդան Այվազյանը նշեց, որ առաջիկա տարիներին հանքարդյունաբերության ոլորտում նախատեսվում են  3-4 մլրդ դոլարի ներդրումներ, ինչը բարերար ազդեցություն կունենա հանրապետության տնտեսության զարգացման վրա:

ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի ներկայացմամբ պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկեցին «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որի վերաբերյալ առաջարկներ չեն եղել:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց նաեւ «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որի առնչությամբ ստացված առաջարկն ընդունվել է:

Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանը քննարկեց «Համահայկական բանկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը եւս ներկայացրեց ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը քննարկման ներկայացրեց «Պետական նպաստների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որում կատարվել են խմբագրական բնույթի փոփոխություններ:

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «ՀՀ կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագիրը հաստատելու մասին» օրինագիծը, որի վերաբերյալ արված առաջարկների մի մասն ընդունվել է:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցման ընթացակարգով խորհրդարանը քննարկեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ  կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է անձին քրեական պատասխանատվությունից ազատել նաեւ այն դեպքերում, երբ նախագծով ներկայացված հանցագործությունները կատարվում են մեկից ավելի անգամներ, սակայն անձը վճարում է հանցագործությամբ պատճառված վնասը եւ հաշվարկված տույժերն ու տուգանքները:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Քաղաքաշինության մասին» եւ դրան կից մի շարք ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը: Մինչ երկրորդ ընթերցմամբ քննարկմանն անցնելը` պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկեցին փաթեթում ավելացված «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ստացված առաջարկերը ներառվել են փաթեթի լրամշակված տարբերակում:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի  կադաստրի պետական կոմիտեի պետի տեղակալ Աշոտ Մուսայանը երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ կատարված առաջարկները հեղինակն ընդունել է:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի  կադաստրի պետական կոմիտեի պետի տեղակալ Աշոտ Մուսայանը երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացեց «Գույքի նկատմամբ    իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ հարակից օրենքներում  փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը, որի վերաբերյալ ստացված առաջարկների մի մասն ընդունվել է:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որի վերաբերյալ ստացված առաջարկների հիմնական մասն ընդունվել է:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց ՀՀ Նախագահի կողմից ներկայացված «ՀՀ եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2011 թվականի մայիսի 30-ին ստորագրված «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր-2» վարկային համաձայնագիրը, որով ՀՀ-ին տրվելու  է 170 մլն դոլար վարկ: Այն տրվում է 20 տարով եւ փոքր տոկոսադրույքով: Այս ծրագրով նախատեսվում է վերանորոգել Աշտարակ-Թալին ճանապարհահատվածը:

ՀՀ էկոնոկիկայի նախարար Տիգրան Դավթյանի հավաստմամբ` նախատեսվում է իրականացնել նաեւ երրորդ վարկային ծրագիրը, որի միջոցով կվերանորոգվի Թալին-Գյումրի ճանապարհահատվածը:

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ըստ նրա` օրինագիծը փոփոխություններ չի կրել:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի նախագիծը` կից օրինագծերի փաթեթով, որը ներկայացրեց Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը: Նա տեղեկացրեց, որ ընդունվել է առաջին ընթերցումից հետո կատարված առաջարկների գերակշիռ մասը, որոնց թվում նաեւ` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ներկայացրած բոլոր առաջարկները:

Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը, որի առնչությամբ արված առաջարկների մի մասն ընդունվել է:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը քննարկման ներկայացրեց ՀՀ Նախագահի կողմից ներկայացված «ՀՀ եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2011 թվականի մարտի 24-ին ստորագրված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր» ֆինանսավորման շրջանակային համաձայնագիրը, որով նախատեսվում է որպես վարկ մինչեւ 2021 թվականն ըստ անհրաժեշտության մաս-մաս  ստանալ եւ քաղաքային տրանսպորտային ենթակառուցվածքների  զարգացման նպատակով օգտագործել շուրջ 400 մլն դոլար: Վարկը կօգտագործվի հանրապետության քաղաքների տրանսպորտային ենթակառուցվածների բարելավման նպատակով:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը քննարկման ներկայացրեց ՀՀ Նախագահի կողմից ներկայացված «ՀՀ եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2011 թվականի մայիսի 19-ին ստորագրված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-Ծրագիր-1/ հատուկ գործողություններ/ վարկային համաձայնագիրը, որը բխում է նախորդ համաձայնագրից: Այս համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է ստանալ 48 մլն դոլար վարկ, 32 տարի մարման ժամկետով եւ 1 տոկոս տոկոսադրույքով: Վարկը տրվում է առաջին 8 տարին արտոնյալ պայմաններով:

Նշված գումարով նախատեսվում է իրականացնել երկու մեծ քաղաքաշինական ծրագիր. կվերանորոգվեն Երեւան մուտքի ճանապարհները  Արգավանդի եւ Արտաշատի կողմից:
 


22.06.2011
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին.   ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի վերլուծական վարչության տնտեսական վերլուծության բաժնի առաջին կարգի մասնագ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am