National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.4.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
22.04.2011
Հարցաշար Երիտասարդական խորհրդարան դիմողների համար

  
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՐՑԱՇԱՐ 
  
Հարց 1. Ինչպիսի՞ պետություն է Հայաստանի Հանրապետությունը: 
  
Հարց 2.  Ու՞մ է պատկանում իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում: 
  
Հարց 3.  Ինչպե՞ս է իրականացնում ժողովուրդն իր իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում: 
  
Հարց 4.  Որպես ի՞նչ է բնորոշվում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից` 
  
Հարց 5. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն` ինչի՞ համապատասխան է  պետությունն ապահովում մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը: 
  
Հարց 6.   Ինչպիսի՞ գործողություններ են իրավասու կատարելու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք : 
  
Հարց 7.       Ինչպե՞ս են գործում ՀՀ Սահմանադրության նորմերը : 
  
Հարց 8. Ինչի՞ն պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենքները: 
  
Հարց 9. Որտե՞ղ են հրապարակվում եւ ե՞րբ են ուժի մեջ մտնում  Հայաստանի Հանրապետության օրենքները: 
  
Հարց 10. Ե՞րբ են ուժի մեջ մտնում միջազգային պայմանագրերը: 
  
Հարց 11.  Ինչո՞վ կարող են կարգավորվել Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները: 
  
Հարց  12. Ինչի՞ն համապատասխան է իրականացվում Հայաuտանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը: 
  
Հարց 13. Շրջակա միջավայրի ի՞նչն է  ապահովում պետությունը: 
  
Հարց 14. Որո՞նք են Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներն են: 
  
Հարց 15. Ի՞նչ կարգով են ազգությամբ հայերը ձեռք բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: 
  
Հարց 16. Ինչո՞վ է սահմանվում Հայաստանի Հանրապետության դրոշի եւ զինանշանի մանրամասն նկարագրությունը: 
  
Հարց 17. Ո՞վ ունի արդարացի եւ oրենքով uահմանված նվազագույնից ոչ ցածր աշխատավարձի, ինչպեu նաեւ անվտանգության ու հիգիենայի պահանջները բավարարող աշխատանքային պայմանների իրավունք: 
  
Հարց 18. Ինչի՞ առջեւ են հավաuար բոլոր մարդիկ: 
  
Հարց 19. Ո՞վ կարող է դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի: 
  
Հարց 20. Քանի՞ անգամ կարող Հայաստանի Հանրապետության կառավարությունը օրենքի նախագծի առնչությամբ դնել իր վստահության հարցը նույն նստաշրջանի ընթացքում: 
  
Հարց 21. Ինչպե՞ս են մեկնաբանվում չփարատված կասկածները: 
  
Հարց 22. Ու՞մ դեմ անձը պարտավոր չէ ցուցմունք տալ: 
  
Հարց 23. Ունի՞ արդյոք հետադարձ ուժ արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքը: 
  
Հարց 24. Ունի՞ արդյոք հետադարձ ուժ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող օրենքը: 
  
Հարց 25. Ո՞վ իրավունք ունի այլ քաղաքացիների հետ կուսակցություններ ստեղծելու եւ դրանց անդամագրվելու իրավունք: 
  
Հարց 26.Ո՞վքեր ունեն ընտրելու եւ հանրաքվեներին մասնակցելու իրավունք: 
  
Հարց 27. Ինչո՞վ են սահմանվում երկքաղաքացիություն ունեցող անձանց իրավունքները եւ պարտականությունները: 
  
Հարց 28. Ինչպե՞ս կարող է կատարվել սեփականության օտարումը հասարակության եւ պետության կարիքների համար: 
  
Հարց 29. Ու՞մ է արգելվում ընդունել մշտական աշխատանքի: 
  
Հարց 30. Ո՞վ է պետության գլուխը` համաձայն Հայաստանի Հանրապետության  Սահմանադրության: 
  
Հարց 31.  Ո՞վ կարող է ընտրվել Հանրապետության Նախագահ: 
  
Հարց 32.  Ու՞մ կողմից եւ քանի՞ տարի ժամկետով կարող է ընտրվել Հանրապետության Նախագահ: 
  
Հարց 33. Ե՞րբ է Հանրապետության Նախագահը ստանձնում իր պաշտոնը: 
  
Հարց 34.  Ե՞րբ է  ստանձնում պաշտոնը նոր կամ արտահերթ ընտրության միջոցով ընտրված Հանրապետության Նախագահը: 
  
Հարց 35. Ռազմական եւ արտակարգ դրության ավարտից հետո Հանրապետության Նախագահի ընտրություն ե՞րբ է անցկացվում: 
  
Հարց 36.  Ե՞րբ եւ ի՞նչ ժամկետում է Հանրապետության Նախագահը ստորագրում եւ հրապարակում  Հայաստանի  Հանրապետության Ազգային ժողովի ընդունած օրենքը: 
  
Հարց 37. Ե՞րբ եւ ի՞նչ ժամկետում է Հանրապետության Նախագահը առարկություններով, առաջարկություններով Ազգային ժողով վերադարձված, նոր քննարկում պահանջող եւ  վերստին ընդունված օրենքը, ստորագրում եւ հրապարակում: 
  
Հարց 38.Ո՞վ է  կազմավորում եւ նախագահում Ազգային անվտանգության խորհուրդը: 
  
Հարց 39. Ո՞վ է իրականացնում արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը: 
  
Հարց 40. Ո՞վ է առաջարկում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին Գլխավոր դատախազի, կենտրոնական բանկի նախագահի եւ վերահսկիչ պալատի նախագահի թեկնածությունները: 
  
Հարց 41. Արդարադատության խորհրդի քանի՞ իրավաբան-գիտնական անդամ է նշանակում  Հանրապետության Նախագահը: 
  
Հարց 42. Ո՞ր դեպքերում է Հանրապետության Նախագահը ռազմական դրություն հայտարարում: 
  
Հարց 43. Ինչով է սահմանվում ռազմական դրության իրավական ռեժիմը: 
  
Հարց 44. Ո՞ր դեպքում է Հանրապետության Նախագահը հայտարարում  արտակարգ դրություն: 
  
Հարց 45. Ու՞մ հետ է խորհրդակցում Հանրապետության Նախագահն  արտակարգ դրություն հայտարարելու դեպքում: 
  
Հարց 46. Ի՞նչ ակտեր է հրապարակում Հանրապետության Նախագահը: 
  
Հարց 47. Ինչի՞ համար կարող է պաշտոնանկ արվել Հանրապետության Նախագահը: 
  
 Հարց 48. Ու՞ր է ներկայացնում Հանրապետության Նախագահն իր հրաժարականը: 
  
Հարց 49. Ո՞վ է կատարում Հանրապետության Նախագահի պարտականությունները, նրա պաշտոնը թափուր մնալու դեպքում, մինչեւ նորընտիր Հանրապետության Նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը: 
  
Հարց 50. Ինչո՞վ են սահմանվում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի լիազորությունները: 
  
Հարց 51. Քանի՞ պատգամավորից է կազմված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը: 
  
Հարց 52. Ի՞նչ ժամկետով է ընտրվում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը: 
  
Հարց 53. Ե՞րբ չի կարող արձակվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը: 
  
Հարց 54. Ո՞վ  կարող է ընտրվել պատգամավոր: 
  
Հարց 55. Ինչպիսի՞ գործունեությամբ պատգամավորը չի կարող զբաղվել: 
  
Հարց 56. Ինչո՞վ կաշկանդված չէ եւ ինչո՞վ է առաջնորդվում պատգամավորը: 
  
Հարց 57. Ի՞նչ իրավական ակտով է նշանակվում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունը: 
  
Հարց 58. Ո՞վ է գումարում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան: 
  
Հարց 59. Ո՞վ է գումարում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ: 
  
Հարց 60. Ինչպե՞ս է Ազգային ժողովը քննարկում Հանրապետության Նախագահի վերադարձրած օրենքը: 
  
Հարց 61. Քանի՞ մշտական հանձնաժողով կարող է ստեղծվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում: 
  
Հարց  62. Նշվածներից ո՞ր դեպքում է Ազգային ժողովը արձակվում Հանրապետության Նախագահի կողմից: 
  
Հարց 63. Ու՞մ է պատկանում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում օրենսդրական նախաձեռնության իրավունքը:

Հարց 64.  Ի՞նչ ձայների թվով է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ընտրում է Ազգային ժողովի նախագահ: 
  
Հարց 65. Ո՞վ եւ ու՞մ առաջարկությամբ է հայտարարում համաներում: 
  
Հարց 66.  Ո՞վ եւ ու՞մ առաջարկությամբ է սահմանում Հանրապետության վարչատարածքային բաժանումը: 
  
Հարց 67. Սահմանադրական դատարանի քանի՞ անդամ է նշանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը: 
  
Հարց 68. Ո՞վ կարող է ընտրվել Մարդու իրավունքների պաշտպան: 
  
Հարց 69. Ինչո՞վ են սահմանվում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքներն իրականացնելու եւ պաշտպանելու պայմանները եւ կարգը: 
  
Հարց 70. Ինչո՞վ են սահմանվում իրավաբանական անձինք ստեղծելու, դրանց գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու կարգը եւ պայմանները: 
  
Հարց 71. Ինչո՞վ են սահմանվում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կնքման, չեղյալ համարելու կարգը եւ պայմանները: 
  
Հարց 72.  Ո՞վ է հրավիրում եւ վարում Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերը: 
  
Հարց 73.  Ո՞ր մարմինն է իրականացնում արդարադատությունը Հայաստանի Հանրապետությունում եւ ինչի՞ն համապատասխան: 
  
Հարց 74. Ո՞ վ է իրականացնում Սահմանադրական արդարադատությունը Հայաստանի Հանրապետությունումէ` 
  
Հարց 75 .Ինչպե՞ս է  ընդունվում կամ փոփոխվում Սահմանադրությունը եւ ու՞մ նախաձեռնությամբ: 

  
ՀՀ ԱԺ կանոնակարգ 
  
Հարց 1. Որո՞նք են Ազգային ժողովի մարմինները:

Հարց 2.  Ազգային ժողովը Սահման?դրությամբ սահմանված լիազորությունների շրջանակում ընդունում է`

Հարց 3. Ինչպե՞ս է սահմանվում Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների, մշտական հանձնաժողովի նախագահի եւ պատգամավորի վարձատրությունը:

Հարց 4. Պատգամավորին չի կարելի որպես մեղադրյալ ներգրավել, կալանավորել կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցել առանց՝

Հարց 5. Քանի՞ օգնական կարող է ունենալ պատգամավորը :

Հարց 6. Առնվազն քանի՞ հոգուց է կազմված պատգամավորական խումբը:

Հարց 7. Ինչպե՞ս է ընտրվում Ազգային ժողովի նախագահը:

Հարց 8. Ինչպե՞ս են ընտրվում Ազգային ժողովի նախագահի տեղակալները:

Հարց 9.  Նշվածներից ո՞րն է Ազգային ժողովի նախագահի լիազորությունը:

Հարց 10. Նշվածներից ո՞րն է Ազգային ժողովի նախագահի լիազորությունը:

Հարց 11. Ի՞նչ կարգով են խմբակցության անդամները մշտական հանձնաժողովների կազմում ընդգրկվում:

Հարց 12. Խմբակցությունը յուրաքանչյուր հանձնաժողովում առնվազն քանի՞ պատգամավոր իրավունք ունի ներկայացնելու:

Հարց 13. Ինչպե՞ս են ընդունվում Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի որոշումները:

Հարց 14. Ազգային ժողովի առաջին նստաշրջանում` մինչեւ Ազգային ժողովի նախագահի ընտրվելը, նիստերն ո՞վ է վարում:

Հարց 15. Ի՞նչ պարբերականությամբ են անցկացվում Ազգային ժողովի հերթական նստաշրջանները:

Հարց 16. Միայն ո՞ր հարցերը կարող են ընդգրկվել չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Հարց 17. Ո՞վ է գումարում արտահերթ նիստ:

Հարց 18. Ազգային ժողովի դռնփակ նիստ կարող է գումարվել՝

Հարց 19. Ազգային ժողովի նիստը ե՞րբ է իրավազոր:

Հարց 20. Եթե Ազգային ժողովի նիստն իրավազոր չէ, ապա գրանցումը շարունակվում է մինչեւ քվորում ապահովելը, բայց ոչ ավելի, քան՝

Հարց 21. Ո՞րքան ժամանակում է Ազգային ժողովի նախագահն առաջադրված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը շրջանառության մեջ դնում: 
  
Հարց 22.  Ո՞րքան ժամանակում է ՀՀ կառավարությունը պատգամավորների կողմից առաջադրված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ եզրակացություն ներկայացնում:

Հարց 23. Ո՞րքան ժամանակում է Ազգային ժողովի աշխատակազմը կառավարության եւ պատգամավորների կողմից առաջադրված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ եզրակացություն ներկայացնում:

Հարց 24. Ո՞րքան ժամանակում է Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկվում եւ քվեարկվում

Հարց 25. Ինչպե՞ս է Ազգային ժողովի նիստում խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի ելույթների հաջորդականությունը որոշվում:

Հարց 26. Ի՞նչ ժամկետում է Հանրապետության Նախագահը Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքը ստանալուց հետո ստորագրում եւ հրապարակում այն կամ առարկություններով կամ առաջարկություններով վերադարձնում է Ազգային ժողով:

Հարց 27. Ո՞վ կարող է գումարել Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան:

Հարց 28. Ո՞վ է ստորագրում Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցության արձանագրությունը:

Հարց 29. Որքա՞ն ժամանակում է այլ երկիր գործուղման մեկնած պատգամավորը վերադառնալուց հետո աշխատակազմին ի պահ հանձնում կատարված աշխատանքների մասին իր տեղեկանքը.

Հարց 30. Եզրափակիչ ելույթներից հետո արտահերթ ելույթի իրավունքը միայն ո՞վ կարող է  պահպանել:

Հարց 31.  Ազգային ժողովի նախագահը Հանրապետության Նախագահի լիազորությունների կատարման անհնարինության մասին Ազգային ժողովի որոշումը որքա՞ն ժամանակում է ստորագրում եւ հրապարակում:

Հարց 32.  Ու՞մ պետք է տեղյակ պահի պատգամավորը խմբակցությունից դուրս գալիս:

Հարց 33.  Հերթական նստաշրջանի օրակարգի, դրանում լրացումներ կատարելու եւ չորսօրյա նիստերի օրակարգի նախագծերը ներկայացնելու համար Ազգային ժողովի նախագահին որքա՞ն ժամանակ է հատկացվում:
 
 
 
 
 
 
 


22.04.2011
Հրապարակել միայն ստուգված փաստեր
Ազգային ժողովին ու նրա ղեկավարությանը վերաբերող ոչ հավաստի եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տարածելուց խուսափելու համար բազմիցս ենք հորդորել ԶԼՄ-ների մեր գործընկերներին` նախապես իրենց ունեցած տեղեկությունները ճշտել ԱԺ համապատասխան վարչության հետ, որպեսզի թյուրիմացության մեջ չգցեն ընթ...

22.04.2011
«Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» գրքի շնորհանդեսը Ազգային ժողովում
Ապրիլի 22-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» գրքի շնորհանդեսը: Բացման խոսքով հանդես եկավ  ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը` տեղեկացնելով, որ ժողովածուն 2007 թ. դեկտեմբերի 19-20-ը  ԱԺ ա...

22.04.2011
ՀՀ ԱԺ նախագահը ընդունեց շվեդ պատգամավորներին
Ապրիլի 22-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց  Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի պատգամավորներ Անելի  Էնոքսոնին եւ Ֆրեդրիկ Մալմին : Ողջունելով հյուրերին` Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց  նրանց  ներդրումը Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ...

22.04.2011
Շվեդ պատգամավորները խորհրդարանում
Կոալիցիան ներկայացնող խորհրդարանական ուժերի` «Հայաստանի հանրապետական կուսակցություն», «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» խմբակցությունների ներկայացուցիչները ապրիլի 22-ին հանդիպեցին Շվեդիայի Ռիկստագի պատգամավորներ տկն Անելի Էնոքսոնի եւ պրն Ֆրեդերիկ Մալմի հետ: Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին...

22.04.2011
ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալ` Շվեդիայի Ռիկսդագի պատգամավորներին
Շվեդիայի Ռիկսդագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաեւ Հայաստան-Շվեդիա միջխորհրդարանական կապերի ամրապնդման եւ զարգացման գործում նշանակալի ավանդի համար Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի պատգամավորներ Անելի  Էնոքսոնը եւ Ֆրեդրիկ Մալմը պարգեւատրվել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժող...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am