National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.4.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
22.04.2011
Շվեդ պատգամավորները խորհրդարանում
1 / 2

Կոալիցիան ներկայացնող խորհրդարանական ուժերի` «Հայաստանի հանրապետական կուսակցություն», «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» խմբակցությունների ներկայացուցիչները ապրիլի 22-ին հանդիպեցին Շվեդիայի Ռիկստագի պատգամավորներ տկն Անելի Էնոքսոնի եւ պրն Ֆրեդերիկ Մալմի հետ:

Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին Հայաստան այցելած շվեդ պատգամավորների հետ զրույցի առանցքի հիմանական թեման դարասկզբին կատարված ոճրագործությունն ու դրա դատապարտումն էր:  Ազգային ժողովի Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար Արամ Սաֆարյանը, շեշտելով, որ Հայաստան են այցելել Շվեդիայի խորհրդարանի ամենահայասեր էնտուզիաստները,  նրանց շնորհակալություն հայտնեց այդ կեցվածքի եւ անցած գարնանը Ցեղասպանության մասին բանաձեւ ընդունելու համար: Հեղինե Բիշարյանի խոսքով` Ցեղասպանության ճանաչման օգտին քվեարկած Ռիկստագի, ինչպես նաեւ 20-ից ավելի երկրների խորհրդարանների պատգամավորները պայքարում են ոչ միայն հայերի, այլ ողջ մարդկության դեմ կատարված ոճրագործությունները  դատապարտելու եւ կանխելու համար, որ այն երբեւէ չկրկնվի որեւէ երկրում: Հովհաննես Սահակյանը նկատեց, որ Հայոց եղեռնի մասին բարձրաձայնելը շատ կարեւոր է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների գերակայության քողի տակ այսօր էլ դեռ որոշ երկրներ համարձակություն չեն ցուցաբերել եւ ճանաչել կատարվածը որպես ցեղասպանություն:  Պրն. Սահակյանն ուշագրավ համարեց, որ տկն Էնոքսոնը բանաձեւի օգտին  քվեարկել է`  իր կուսակցության որոշմանը դեմ գնալով: Կարեն Ավագյանը զրույցի ընթացքում խոսեց հայ-թուրքական վերջին գործընթացների մասին եւ նկատեց` չնայած պատմական իրադարձություններին, ՀՀ Նախագահը քաղաքական կամք դրսեւորեց ու քայլ կատարեց  հարաբերություններ հաստատելու ուղղությամբ, ինչին ի պատասխան Թուրքիան  անընդունելի նախապայմաններ առաջ քաշեց: Ղարաբաղյան հարցը, որը նախապայմաններից մեկն էր, այլ հարթության մեջ է, նշեց պատգամավորը եւ հույս հայտնեց, որ Շվեդիայի խորհրդարանն  ինչպես Ցեղասպանությունը, այլնպես է Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը կճանաչի մի օր:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ եվրաինտեգրման գործընթացներին: Արամ Սաֆարյանը փոխանցեց իշխանությունների շահագրգռվածությունը Եվրամիության հետ հարաբերութունները զարգացնելու հարցում` նշելով, որ եվրաինտեգրումը Հայաստանում  քաղաքական առանջահերթություն է:  Անելի Էնոքսոնը եւ Ֆրեդերիկ Մալմը թե ժողովրդավարության հաստատման եւ թե եվրոպական ընտանիքին ինտեգրվելու ընթացքում Հայաստանին աջակցելու պատրաստակամություն հայտնեցին: Տկն Էնոքսոնը տեղեկացրեց, որ անցյալ նոյեմբերից Ռիկստագում սկսել է գործել Հայաստանի հետ բարեկամության խումբ, որը ղեկավարում է ինքը:

Հայ խորհրդարանականները շվեդ պատգամավորներին շնորհակալություն հայտնեցին ապրիլի 24-ին իրենց կողքին լինելու համար:
 

Նույն օրը Շվեդիայի Ռիկստագի պատգամավորներ Անելի Էնոքսոնին եւ Ֆրեդերիկ Մալմը հանդիպեցին ՀՀ ԱԺ «ՀՅԴ» եւ «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորների հետ:

«ՀՅԴ» խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը ողջունելով շվեդ պատգամավորների այցը Հայաստան` կարեւորեց նրանց ունեցած դերը Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում, միաժամանակ նշեց երկու երկրների միջեւ կապերի անբավարար աստիճանը եւ դրանց խորացման եւ զարգացման  անհրաժեշտությունը:

Խմբակցության ղեկավարի գնահատմամբ` Շվեդիայի արտաքին քաղաքականությունը, նրա ներքին կառուցվածքը եւ դարերի պատմություն ունեցող քաղաքականության պատմությունը կարող է ուսանելի լինել նաեւ մեր երկրի համար:

Վահան Հովհաննիսյանը շվեդ գործընկերներին ներկայացրեց այն հանգամանքները, որոնք իր գնահատմամբ խոչընդոտում են Հայաստանի ժողովրդավարացման ընթացքը:

  Անդրադարձ եղավ ԼՂ հակամարտությանը եւ դրա կարգավորման ուղիներին:

 Այս համատեքստում Վահան Հովհաննիսյանը նկատեց, որ հարեւան Ադրբեջանի` ամենաբարձր մակարդակով մեր երկրին ուղղված ագրեսիվ հայտարարությունները  միջազգային հանրության կողմից մնում են անպատասխան, ինչն իսկապես մեծացնում է պատերազմի վերսկսման հավանականությունը տարածաշրջանում:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն իր խոսքում բարձր գնահատեց Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը, մասնավորապես նշելով, որ ցեղասպանության փաստի ընդունումը կանխարգելիչ նշանակություն կարող է ունենալ այլ երկրներում ցեղասպանությունների կրկնության համար:  Ստյոպա Սաֆարյանը կարեւորեց միջազգային հանրության կողմից հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, տիկին Անելի Էնոքսոնը բարձր գնահատեց հայ ժողովրդի գիտական եւ մտավոր ներուժը, կարեւորեց  երկու երկրների միջխորհրդարանական կապերի հետագա ընդլայնումն ու զարգացումը, իսկ դրան, շվեդ պատգամավորի կարծիքով, մեծապես կարող է նպաստել Շվեդիայում հայկական դեսպանություն ունենալը:

Իր հերթին կարեւորելով միջխորհրդարանական կապերի խորացումը` պարոն Ֆրեդերիկ Մալմն անդրադարձավ Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին եւ քվեարկության արդյունքներին, մանրամասնելով, որ Թուրքիայի տեսակետը կիսում են ընդամենը 1-2 պատգամավոր:
 


22.04.2011
Հարցաշար Երիտասարդական խորհրդարան դիմողների համար
  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՐՑԱՇԱՐ   Հարց 1. Ինչպիսի՞ պետություն է Հայաստանի Հանրապետությունը:   Հարց 2.  Ու՞մ է պատկանում իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում:   Հարց 3. ...

22.04.2011
Հրապարակել միայն ստուգված փաստեր
Ազգային ժողովին ու նրա ղեկավարությանը վերաբերող ոչ հավաստի եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տարածելուց խուսափելու համար բազմիցս ենք հորդորել ԶԼՄ-ների մեր գործընկերներին` նախապես իրենց ունեցած տեղեկությունները ճշտել ԱԺ համապատասխան վարչության հետ, որպեսզի թյուրիմացության մեջ չգցեն ընթ...

22.04.2011
«Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» գրքի շնորհանդեսը Ազգային ժողովում
Ապրիլի 22-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» գրքի շնորհանդեսը: Բացման խոսքով հանդես եկավ  ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը` տեղեկացնելով, որ ժողովածուն 2007 թ. դեկտեմբերի 19-20-ը  ԱԺ ա...

22.04.2011
ՀՀ ԱԺ նախագահը ընդունեց շվեդ պատգամավորներին
Ապրիլի 22-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց  Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի պատգամավորներ Անելի  Էնոքսոնին եւ Ֆրեդրիկ Մալմին : Ողջունելով հյուրերին` Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց  նրանց  ներդրումը Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ...

22.04.2011
ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալ` Շվեդիայի Ռիկսդագի պատգամավորներին
Շվեդիայի Ռիկսդագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաեւ Հայաստան-Շվեդիա միջխորհրդարանական կապերի ամրապնդման եւ զարգացման գործում նշանակալի ավանդի համար Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի պատգամավորներ Անելի  Էնոքսոնը եւ Ֆրեդրիկ Մալմը պարգեւատրվել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժող...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am