National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.3.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
24.03.2011
ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը հանդիպեց Կորեայի խորհրդարանականների հետ
1 / 2

Մարտի 24-ին ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանն ընդունեց Կորեայի Հանրապետության խորհրդարանի Կորեա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի պատվիրակությանը:

Պարոն Ղարիբջանյանը գոհունակություն հայտնեց երկու երկրների խորհրդարանական  հարաբերությունների ակտիվ զարգացման համար` նկատելով, որ այդ  համագործակցությունը առավել աշխուժացավ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի` 2009 թվականին Կորեա կատարած պաշտոնական այցից հետո: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը շնորհակալություն հայտնեց Կորեայի խորհրդարանի շնորհիվ ՀՀ Ազգային ժողովին ցուցաբերված տեխնիկական մեծ օգնության համար եւ Կորեացի պատգամավորներին խնդրեց իր երախտագիտության խոսքը փոխանցել  Կորեայի մյուս խորհրդարանականներին եւ Կորեայի միջազգային համագործակցության գործակալությանը (KOICA): Նա հիացմունք հայտնեց Կորեայի ժողովրդի իմաստնության ու տոկունության համար, ինչի շնորհիվ մի քանի տասնամյակում Կորեան դարձավ աշխարհի առաջադեմ երկրներից մեկը: Պարոն Ղարիբջանյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի ու Կորեայի խորհրդարանական հարաբերություններն էլ ավելի կակտիվանան եւ կնպաստեն տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցության հաստատմանն ու զարգացմանը:

Կորեացի պատգամավորները շնորհակալություն հայտնեցին ջերմ ու անմիջական ընդունելության համար` նշելով, որ հաճելիորեն զարմացած են   երկու ժողովուրդների   ընդհանրական շատ գծերով:  Նրանք տեղեկացրին, որ 50-ական թվականների վերջերին պատերազմի մեջ գտնվող  Կորեան օգնության կարիք է ունեցել եւ  աջակցություն է ստացել, ինչը իրենք երբեք չեն մոռանա: Այսօր, երբ Կորեան ոտքի է կանգնել, ինքն է փորձում իր հնարավորության սահմաններում օգտակար լինել: Նրանք հավաստիացրին, որ Կորեա վերադարձից հետո իրենք ամեն ինչ կանեն, որ երկու երկրների միջխորհրդարանական հարաբերությունները ոչ միայն շարունակական լինեն, այլեւ ակտիվ զարգացում ունենան:
 


24.03.2011
Խորհրդարանն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը
Մարտի 24-ին խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն, հիմք ընդունելով ԱԺ 2011 թ. մարտի 21-ի ՀՀ ԱԺ պատգամավոր Արծրունի Աղաջանյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը, որ...

24.03.2011
Կորեացի պատգամավորները այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Մարտի 24-ին Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի Կորեա- Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամները այցելեցին Ծիծեռնակաբերդի  հուշահամալիր, ծաղիկների դրեցին Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, եղան Ցեղասպանության թանգարանում, գրառումներ կատարեցին պատվավոր հյուրերի գրքում:   ...

24.03.2011
Խորհրդարան էին այցելել հեռուստահաղորդավարների եւ լրագրողների մասնագիտացված դպրոց-ստուդիայի սաները
Ազգային ժողովի «Բաց դաս» ծրագրի շրջանակներում մարտի 24-ին խորհրդարան էին այցելել հեռուստահաղորդավարների եւ լրագրողների «TV ideal» մասնագիտացված դպրոց-ստուդիայի սաները: Նրանք ներկա գտնվեցին Ազգային ժողովի նիստին, որից հետո հանդիպեցին ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի հետ: ԱԺ փոխնախագահն իր խոսքում անդրադ...

24.03.2011
ՀՀ ԱԺ նախագահը ընդունեց Կորեա- Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդ‎ամներին
Հայաստան են ժամանել Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի Կորեա- Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի չորս կին  անդամներ  Չաո Բա Սուկը,  Չոի Կյունգ Հին, Ջուն Հու Սուկը, Փարկ Յունգահը: Մարտի 24-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց կորեացի պատգամավորներին: Ողջու...

24.03.2011
Բարեկամական խմբերի հանդիպումը խորհրդարանում
Մարտի 24-ին Հայաստան-Կորեա բարեկամական խմբի անդամները հանդիպեցին Հայաստանում գտնվող Կորեա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ : Ողջունելով կորեացի գործընկերներին` Հայաստան-Կորեա բարեկամական խմբի ղեկավար Համլետ Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ երկու երկրների բարեկամական խմբերի գործունեությու...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am