National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.10.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
15.10.2010
Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական այցը Կիպրոսի Հանրապետություն
1 / 2

Հոկտեմբերի 15-ին Նիկոսիայում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը ընդունեց Կիպրոսի Հանրապետության նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը:

Ողջունելով հյուրերին` Կիպրոսի Նախագահը նշեց, որ երկու երկրների միջեւ գոյություն ունեցող հարաբերությունները բարեկամական են եւ ջերմ, ինչին մեծապես նպաստում է նաեւ հայ համայնքի գործունեությունը: Նա կարեւորեց միջխորհրդարանական կապերի զարգացումը, անհրաժեշտ համարելով նաեւ համագործակցության ակտիվացումը տնտեսության, գիտության, մշակույթի եւ այլ բնագավառներում: Նախագահ Խրիստոֆիասը ընդգծեց, որ  Կիպրոսը մշտապես Հայաստանի կողքին է` որպես կայուն գործընկեր եւ բարեկամ:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` նշեց, որ գտնվում է մի երկրում, որը Հայաստանի հանդեպ իր բարեկամական եւ հարազատ վերաբերմունքն է ցուցաբերել դարեր շարունակ, ինչը պայմանավորված է նաեւ մեր հինավուրց պատմության ընդհանրություններով եւ մեր գրեթե նույն ճակատագրով: Նա շնորհակալություն հայտնեց Կիպրոսի նախագահին հայ համայնքի նկատմամբ ունեցած ջերմ վերաբերմունքի եւ հայկական դպրոցների ֆինանսավորման համար:  ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը մեծապես կարեւորում է համագործակցության զարգացումը Կիպրոսի հետ: Հայ-կիպրական համագործակցությունը Հայաստանը դիտում է որպես կարեւոր բաղադրիչ Հայաստանի եվրաինտեգրման քաղաքականության ընդհանուր համատեքստում՝ հաշվի առնելով Կիպրոսի փորձը եվրոպական կառույցներում: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Կիպրոսի հետ քաղաքական, ինչպես նաեւ միջխորհրդարանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, սակայն դրանց ընդլայնման եւ առավել սերտացման համար մեծ ներուժ կա: Նա  համոզմունք հայտնեց, որ ՀՀ Նախագահի 2011 թ. հունվարին ծրագրված պաշտոնական այցը առավել կնպաստի քաղաքական երկխոսության ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ հայ-թուքական. կիպրաթուրքական հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցերի: Պարոն Աբրահամյանը շեշտեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Հայաստանը տեսնում է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Կարեւորվեց միջազգային կառույցներում համագործակցությունը:

Հանդիպման վերջում Կիպրոսի Նախագահը խնդրեց իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին եւ նշեց, որ սպասում է նրա պաշտոնական այցին Կիպրոս:  

Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների Պալատի  նախագահ Մարիոս Գարոյանի հետ:

Մարիոս Գարոյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին իր հրավերը ընդունելու եւ Կիպրոս այցելելու համար: Նա ընդգծեց երկու երկրների միջեւ առկա գերազանց հարաբերությունների կարեւորությունը, որն ուղղված է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը հանուն բարեկամ ժողովուրդների, որոնք միավորված են թե պատմությամբ, եւ ընդհանուր արժեքներով ու սկզբունքներով: Կիպրոսի խորհրդարանի նախագահը նշեց, որ երկու երկրների բարեկամական հարաբերություններում կարեւոր դերակատարություն ունեն կիպրահայերը, ովքեր, լիարժեք մասնակցելով Կիպրոսի քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքին, հպարտությամբ պահպանում են իրենց ինքնությունը:

Անդրադառնալով միջխորհրդարանական համագործակցությանը` պարոն Գարոյանը  անհրաժեշտ համարեց երկկողմ շփումների, միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը, համագործակցությունը աշխատակազմերի մակարդակով: Նա պատրաստակամություն հայտնեց Կիպրոսի խորհրդարանում Հայաստանին նվիրված ցուցահանդես կազմակերպել, ինչը հնարավորություն կտա Կիպրոսի հասարակությանը ավելի մոտիկից ծանոթանալու Հայաստանին եւ հայ մշակույթին:

Մարիոս Գարոյանը շեշտեց, որ միջազգային կառույցներում Հայաստանը կարող է ապավինել Կիպրոսի անվերապահ աջակցությանը:

Շնորհակալություն հայտնեով Կիպրոս այցելելու հրավերի եւ ջերմ ընդունելության համար` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայ–կիպրական միջպետական համագործակցության հետագա խորացման համար առանձնահատուկ դեր վերապահեց օրենսդիր մարմինների միջեւ հարաբերությունների  հետագա ընդլայնմանը: ԱԺ նախագահը նշեց, որ հայ–կիպրական միջխորհրդարանական հարաբերությունները բավական ակտիվորեն են զարգանում եւ անհրաժեշտ համարեց խորհրդարաններում գործող համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովների գործունեության ակտիվացումը ու պատվիրակությունների փոխայցելությունները: Կարեւոր համարելով եվրաինտեգրման գործընթացում Կիպրոսի փորձը,  Հովիկ Աբրահամյանը նպատակահարմար համարեց զարգացնել փորձի փոխանակման հնարավորությունները Հայաստանի օրենսդրությունը ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Հովիկ Աբրահամյանը անհրաժեշտ համարեց տնտեսության, մշակույթի եւ այլ ոլորտներում համագործակցության ակտիվացումը: Ազգային ժողովի նախագահը կարեւորեց տարբեր միջազգային կազմակերպություններում, մասնավորապես, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի եւ ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ  երկու երկրների խորհրդարանների սերտ համագործակցությունն ու փոխադարձ աջակցությունը: Նա նշեց, որ խորհրդարանական դիվանագիտությունը երկրների միջեւ քաղաքական երկխոսությունն առաջ մղելու կարեւոր լծակներից է:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ Հայաստանի եւ Կիպրոսի արտաքին եւ ներքաղաքական խնդիրներին, քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

Հանդիպումից հետո երկու երկրների խորհրդարանների նախագահները հանդիպման արդյունքների վերաբերյալ ճեպազրույց տվեցին լրագրողների համար:

ԱԺ նախագահը եւ պատվիրակության անդամները Նիկոսիայում այցելեցին «Նարեկ» հայկական վարժարան, հայկական եկեղեցի, ծաղկեպսակ դրեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հուշակոթողին:

Հովիկ Աբրահամյանի գլխավորած ԱԺ պատվիրակությունը  հանդիպեց նաեւ Նիկոսիայի  քաղաքապետ տիկին Էլենի Մավրուի հետ: Հանդիպումից հետո տիկին Մավրուի ուղեկցությամբ հայ խորհրդարանականները այցելեցին կիպրաթուրքական հրադադարի գիծ:

Նույն օրը Հովիկ Աբրահամյանը այցելեց Լեֆկարայի պատմամշակութային համալիր:

Հոկտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը  այցելեց  Մելքոնյան վարժարան:

Այնուհետեւ հայ խորհրդարանականները մեկնեցին Դերինա գյուղաքաղաք,                         որտեղ հանդիպեցին  Ֆամագուստայի քաղաքապետ, Կիպրոսի խորհրդարանի նախկին նախագահ Ալեքսիս Գալանոսի հետ: Պարոն Գալանոսի ուղեկցությամբ Հովիկ Աբրահամյանը եւ պատվիրակության անդամները դիտեցին Թուրքական կողմից զավթված Ֆամագուստայի համայնապատկերը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am