Հոկտեմբերի 7-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Նաիրա Մելքումյանին, ՀԲ ջրային ոլորտի ներկայացուցիչներ Ահմեդ Էյուեյդային եւ Մանուել Մաուրինիոյին:
Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի տարածքում ջրամատակարարմանն առնչվող հարցեր: ՀԲ ներկայացուցիչները նշեցին, որ ըստ իրենց կատարած ուսումնասիրության` Հայաստանում մեծ առաջընթաց կա ջրային ոլորտի զարգացման մեջ:
Զրուցակիցներն անդրադարձան ոլորտի բարելավմանն ուղղված անհրաժեշտ քայլերի եւ ծրագրերի իրականացմանը: