National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.10.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
06.10.2010
Խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 6

Հոկտեմբերի 6-ին խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը` ավարտին հասցնելով  նախորդ օրն ընդհատված ՀՀ  կառավարության ներկայացրած «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»  օրենքի նախագիծը եւ դրան կից  օրինագծերի քննարկումը:

ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացնելով` Վահան Հովհաննիսյանը նշեց, որ օրենքի տրամաբանությունը ընդունելի չէ իրենց համար: Պարոն Հովհաննիսյանը կառավարությանն առաջարկեց նախագծում ՍՏԳ ԱԱ ապրանքային ծածկագրին դասվող օղիների համար սահմանվող ակցիզային հարկի միասնական դրույքաչափը սահմանել 380 դրամ` նախագծով սահմանված  500 դրամի փոխարեն, իսկ ծխախոտի արտադրանքի դրույքաչափերին անդրադառնալ միայն 2013 թ. սկզբին, իսկ ներմուծման թույլտվության վճար սահմանել յուրաքանչյուր 150.000 լիտրի համար` 250.000-ի փոխարեն: Ըստ Վահան Հովհաննիսյանի` ՀՀ կառավարությունը պետք է պաշտպանի տեղական արտադրողի շահերը եւ տեղական ապրանքի համար շեմը  թողնի անփոփոխ:

Հարցի առնչությամբ արտահերթ ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա նշեց. «Ես չեմ կարծում, որ կա որեւէ  կառավարություն, որը չի մտածում իր արտադրողի մասին: Իմ կարծիքով` պարտավոր է մտածել եւ աջակցել տեղական  արտադրողներին: Ես կարծում եմ, որ օրինագծի ընդունման անհրաժեշտությունը կապ ունի միջազգային կազմակերպությունների առջեւ կառավարության  ստանձնած մի շարք պարտավորությունների հետ: Կան շատ քաղաքակիրթ մեթոդներ, որով կառավարությունը կարող է աջակցել ներքին արտադրողին»: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ պետք է   օգնել տեղական արտադրողին, որ կարողանա մրցունակ դառնալ շուկայում եւ  սուբսիդավորել այն ոլորտները, որտեղ ստիպված հարկերը բարձրացվում են: Նա համոզոմունք հայտնեց, որ  կոալիցիոն ուժերը կմիանան եւ կփորձեն մի շարք օրենքներով թեթեւացնել տեղական արտադրողների հարկային բեռը  եւ պաշտպանել նրանց շահերը: «Ես չեմ  ընդունում այն տեսակետը,  որ ՀՀ կառավարությունը եւ ՀՀ Ազգային ժողովը ներքին արտադրողին չեն աջակցում, եւ համոզված եմ, որ դահլիճում նստած մեր բոլոր գործընկերները մտահոգ են տեղական արտադրողներին աջակցելու առնչությամբ: Մենք նաեւ պարտավոր ենք ամեն ինչ անել, որ մեր կողմից ընդունված օրենքներով աշխատատեղեր չկրճատվեն: Մենք ապագայում  պետք է քննարկումներ ունենանք եւ   հանդես գանք օրենսդրական նախաձեռնություններով  եւ մինչեւ տարվա վերջ փորձենք կատարել  փոփոխություններ»:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը եզրափակիչ ելույթում նշեց, որ ստացել եւ քննարկել են ԱԺ պատգամավորների գրավոր առաջարկները: Նրա խոսքով` ՀՀ կառավարությունը փորձում է խրախուսել ներքին արտադրողին, ոչ թե վնաս հասցնել:

 Այնուհետեւ պատգամավորները քվերակությամբ ընդունեցին քննարկված օրինագիծը:

Առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվեց ՀՀ կառավարության ներկայացրած «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը: Օրինագծով առաջարկվում է սահմանել, որ պետական կամ համայնքային բյուջեներ վճարվող այլ պարտադիր վճարների եւ տուրքերի, բնօգտագործման վճարների գծով տրվող արտոնությունների գումարները, ինչպես նաեւ սահմանված կարգով պետության կամ լիազորված մարմնի կողմից հաստատված սակագների կիրառության հետ կապված` պետական բյուջեից տրվող սուբսիդիաները շահութահարկով հարկման առումով հարկման օբյեկտում չեն ներառվում:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Վարդան Այվազյանը:

Այնուհետեւ քննարկվեց 2009 թ. նոյեմբերի 10-ին Բուդապեշտում ստորագրված «ՀՀ կառավարության  եւ Հունգարիայի Հանրապետության  կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի  կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը, որը կրկին ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը: Նա նշեց, որ համաձայնագրի նպատակն է բացառել եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը  եւ այդպիսով նվազեցնել եկամտային ու գույքային հարկերի հետ կապված խոչընդոտների բացասական ազդեցությունը միջազգային  առեւտրի եւ ներդրումների վրա, ինչպես նաեւ ստեղծել կանխատեսելի եւ կայուն հարկային դաշտ:

Քննարկված համաձայնագրի վերաբերյալ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Լյովա Խաչատրյանը:

Առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվեց «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Նախնական մասնագիտական  եւ միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ԱԺ պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի  հեղինակած օրենսդրական փաթեթը:  Տիկին Առաքելյանը նշեց, որ  օրենսդրական փաթեթը նպատակ ունի ստեղծել օրենսդրական հիմքեր սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերում հաշվառված եւ վերջին տասը տարում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների համար անվճար բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթություն ստանալու իրատեսական լրացուցիչ հնարավորության ապահովման համար` այդ քաղաքացիներին պետական համապատասխան երաշխիք տրամադրելու ճանապարհով: Նշվեց, որ օրինագծերի ընդունումից հետո սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերից գործուղված ուսանողները ՀՀ կառավարության կողմից նպաստի ձեւով ուսման վճարի փոխհատուցումից օգտվելու, ինչպես նաեւ պետական կրթաթոշակ ստանալու իրավունք կունենան: Արդյունքում կստեղծվի իրատեսական հնարավորություն ՀՀ սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերն անհրաժեշտ մասնագետներով ապահովելու, ինչպես նաեւ այդ բնակավայրերում առկա եւ երկարաժամկետ հատվածում չհամալրվող, այդ թվում` հիմնականում բժիշկների եւ ուսուցիչների, աշխատատեղերը համալրելու համար:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Արտակ Զաքարյանը:

Օրենսդրական փաթեթի վերաբերյալ արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ  Սամվել Նիկոյանը: Պարոն Նիկոյանը նշեց, որ օրենսդրական փաթեթը արժանի է դրվատանքի: Նա շնորհակալություն հայտնեց հեղինակին նախաձեռնության համար եւ առաջարկեց  օրենքում հստակեցնել «սահմանամերձ շրջաններ» եւ «բարձր լեռնային» հասկացությունները եւ դասակարգել: Պարոն Նիկոյանի կարծիքով` դա վերաբերում է Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի հետ սահմաններին:

Հարցի առնչությամբ ելույթ ունեցան նաեւ ԱԺ պատգամավորները: Արտյուշ Շահբազյանը, կարեւորելով  օրենսդրական փաթեթի ընդունումը, նշեց, որ այն կնպաստի սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերի բնակչության սոցիալական վիճակի բարելավմանը եւ արտագաղթի նվազեցմանը: Նա նշեց, որ օրինագծում որոշ հստակեցումների կարիք կա, ինչը կարելի է շտկել առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում: Արայիկ Հովհաննիսյանը օրենսդրական փաթեթի գաղափարը ընդունելի համարեց: Նրա խոսքով` օրենսդրական փաթեթի ընդունումը խթան կհանդիսանա  աշխատատեղերի ավելացման համար:

Եզրափակիչ ելույթում օրենսդրական փաթեթի հեղինակ Ռուզաննա  Առաքելյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում հաշվի կառնվեն հիմնավորված  առաջարկները եւ տեղ կգտնեն օրենսդրական փաթեթում:

Առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, պատգամավորներ Գալուստ Սահակյանի եւ Հովհաննես Սահակյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության  քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:  Օրինագծի համահեղինակ Հովհաննես Սահակյանի խոսքով` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1217-րդ հոդվածը սահմանում է երկրորդ հերթի ժառանգների ցանկը, որի համաձայն` երկրորդ հերթի ժառանգներ են ժառանգատուի հարազատ եղբայրները եւ քույրերը: Ըստ էության օրենսդիրը ժառանգատուի ժառանգների թվում չի նախատեսել վերջինիս արյունակից /համահայր/ եւ արգանդակից /համամայր/ եղբայրներին եւ քույրերին: Սա ըստ էության նշանակում է, որ օրենսդիրը ժառանգատուին առավել մոտ ազգականներ է համարել օրինակ, հորեղբորը կամ վերջինիս որդուն, քան միեւնույն հորից կամ մորից սերված եղբոր կամ քրոջը: Մինչդեռ այս մոտեցումը արդարացված չէ ոչ իրավական, ոչ էլ բարոյական տեսանկյունից: Ստացվում է, որ այն դեպքերում երբ ժառանգատուն տարաբնույթ պատճառներով /հիվանդության եւ այլն/ չի կարողանում կտակ թողնել, ապա օրենքի ուժով այդ անձինք չեն ժառանգում ժառանգատուի մահվանից հետո: Նշվեց, որ  ներկայումս դատական պրակտիկան ընթանում է հենց այն ճանապարհով, որը ներկայացված նախագծի տրամաբանությունն է: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009թ-ի ԵԱՆԴ/1823/02/09 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը փաստում է, որ ժառանգական իրավահարաբերություններում ժառանգատուի հարազատ եղբայրներին եւ քույրերին հավասարեցված են նաեւ  ժառանգատուի հետ համահայր կամ համամայր քույրերը եւ եղբայրները:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի փոխնախագահ Արտյուշ Շահբազյանը:

Օրինագծի առնչությամբ,  ելույթ ունենալով ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը նշեց, որ հիմնավորված եւ արժեքավոր առաջարկներ են ներկայացված եւ պատգամավորներին  կոչ արեց կողմ քվեարկել ներկայացված օրինագծին:

«Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը եւ դրան կից օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը: Նա իր ելույթում նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում օրինագիծը փոփոխություն չի կրել:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը ներկայացրեց ՀՀ նախագահի ներկայացրած 1980 թ. մայիսի 9-ին ստորագրված «Միջազգային երկաթուղային  փոխադրումների մասին» կոնվենցիան եւ 2010 թ. հուլիսի 23-ին ստորագրված ՀՀ եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ վարկային համաձայնագիրը (կենսական  նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ):

Քննարկված համաձայնագրի եւ կոնվենցիայի վերաբերյալ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Լյովա Խաչատրյանը:


06.10.2010
Հայտարարություն
Հայտարարված մրցույթի օրը փոփոխելու մասին 2010 թվականի սեպտեմբերի 15-ին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարա՟նական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր` 1-2.3-66) պետական ծառայության թափո...

06.10.2010
Ստացվել է 1149 նամակ
«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ԱԺ քարտուղարության ընդհանուր բաժինը հրապարակում է 2010 թ. երրորդ  եռամսյակի նամակների քննարկման արդյունքների համառոտ տեղեկատվությունը: Ընդունվել, գրանցվել եւ ԱԺ նախագահին  է հանձնվել քաղաք...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am