National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.8.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
30.08.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նամակը Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանին
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նամակով դիմել է  Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանին, որտեղ մասնավորապես ասված է. 

«Մեծարգո պարոն Նախագահ, 
  
Կցանկանայի Ձեր ուշադրությունը հրավիրել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր Ասամբլեայում Ադրբեջանի կողմից ներկայացված A/64/L.57 բանաձեւի նախագծի վերաբերյալ ս.թ. սեպտեմբերի 9-ին նախատեսվող քննարկումների վրա:

Արդեն 18 տարուց ի վեր Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության կարգավորումն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերի շրջանակներում: Հիշյալ ձեւաչափով կողմերի միջեւ ընթացող բանակցությունները թույլ են տվել պահպանելու 1994թ. ի վեր հաստատված հրադադարը եւ մշակելու սկզբունքներ, որոնք կոչված են հիմք ծառայելու հակամարտության կարգավորման համար: Այդ սկզբունքները, իբրեւ մեկ ամբողջություն, ներկայացված են ինչպես Մինսկի խմբի համանախագահների կողմից 2007թ. նոյեմբերի «Մադրիդյան սկզբունքներում», այնպես էլ համանախագահող երկրների նախագահներ Ն. Սարկոզիի, Դ. Մեդվեդեւի եւ Բ. Օբամայի կողմից արված Լ’Ակվիլայի (10 հուլիսի 2009թ.) եւ Մուսկոկայի (26 հունիսի 2010թ.) հայտարարություններում:

Հերթական անգամ փորձելով հիմնահարցի վերաբերյալ քննարկումները տեղափոխել միջազգային այլ կառույցներ` Ադրբեջանի նպատակն է տարածել հակամարտության կարգավորման սեփական ընկալման քարոզչությունը, քողարկել միազգային իրավունքի երկու հիմնարար սկզբունքների` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իր մերժումը: Միեւնույն ժամանակ, ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, որ բանաձեւի քննարկումներն Ադրբեջանը փորձելու է շահարկել իբրեւ միջազգային հանրության աջակցություն ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում իր ռազմատենչ կեցվածքին, ինչը կարող է էլ ավելի սրել իրավիճակը տարածաշրջանում` դրանից բխող անկանխատեսելի հետեւանքներով:

Հայաստանը հավատարիմ է մնում իր հանձնառությանը` շարունակելու բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որը ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ միջնորդական ջանքեր գործադրելու իրավասությամբ օժտված միջազգային միակ ատյանն է: Այս ձեւաչափից դուրս ցանկացած նախաձեռնություն կարող է ձախողել Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերը եւ բանակցային ողջ գործընթացը:

Մեծարգո պարոն նախագահ, նկատի ունենալով վերոհիշյալը եւ մեր երկու երկրների միջեւ ավանդական բարեկամական հարաբերությունները, միջազգային ասպարեզում Հայաստանի շարունակական եւ անվերապահ աջակցությունը Կիպրոսին` դիմում եմ Ձեզ, օգտագործելով Ձեր անձնական եւ պաշտոնեական հեղինակությունը նպաստել Կիպրոսի դիրքորոշմանը` դեմ քվեարկելու Ադրբեջանի կողմից առաջարկված բանաձեւի նախագծին` դրանով իսկ նպաստելով բանակցային գործընթացի բնականոն հունով շարունակմանը»:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նույնաբովանդակ նամակներ է հղել մի շարք բարեկամ երկրների խորհրդարանների նախագահներին:
 
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am