National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.8.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
10.08.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի երեւանյան գրասենյակի ղեկավար Դամթյու Դեսալեյնեին
1 / 1

Օգոստոսի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի երեւանյան գրասենյակի ղեկավար Դամթյու Դեսալեյնեին: Շնորհավորելով նրան նշանակման կապակցությամբ` ՀՀ ԱԺ նախագահը հաջողություններ մաղթեց պատասխանատու եւ մարդասիրական գործունեոոթյան մեջ: Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ցուցաբերած օժանդակությունը փախստականներին Հայաստանում: Նա  կարեւորեց Ադրբեջանից հայ փախստականների  եւ իրաքահայ փախստականների նկատմամբ ցուցաբերված եւ շարունակվող աջակցությունը:

ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի երեւանյան գրասենյակի ղեկավարը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին ջերմ ընդունելության եւ ՄԱԿ-ի  հայաստանյան գրասենյակի աշխատանքներին տրված գնահատականների համար: Նա նշեց, որ գրասենյակի հետ  արդյունավետ համագործակցությունը սկսվել է  դեռ այն ժամանակ, երբ Հովիկ Աբրահամյանը զբաղեցնում էր փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնը, եւ որպես ոլորտի խնդիրներին լավատեղյակ գործիչ, իր նպաստն է բերել նաեւ «Փախստականների եւ ապաստանի մասին» նոր օրենքի ընդունմանը: Դամթյու Դեսալեյնեն շնորհակալություն հայտնեց օրենքի ընդունման եւ շարունակական համագործակցության համար:

ՀՀ ԱԺ նախագահը պատրաստակամություն հայտնելով ավելի ակտիվացնել համագործակցությունը` առաջարկեց ստեղծել աշխատանքային խումբ` համապատասխան օրենդրական դաշտի կատարելագործման նպատակով:

Հովիկ Աբրահամյանը նշեց, որ չնայած իշխանությունների եւ ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակի ջանքերի արդյունքում լուծում են ստանում փախստականների բնակարանային խնդիրները, բայց դեռեւս 3300 փախստական ընտանիք բնակարանի կարիք ունի: Միջազգային հանրության, մասնավորապես ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակի աջակցությունը մեծապես կօգներ այս խնդիրը հասցնել ավարտին:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը մտահոգիչ համարեց մինչեւ օրս ԼՂ-ում փախստականների անտեսվածության հարցը ՄԱԿ-ի եւ մասնավորապես ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից, որը լիազորված է իր մանդատով օժանդակություն ցուցաբերել փախստականներին` առանց սպասելու հակամարտությունների քաղաքական լուծումներին:

Հայաստանի խորհրդարանի ղեկավարն առաջարկեց Ազգային ժողովի հետ իրականացնել տեխնիկական աջակցության ծրագիր, մանավանդ որ խորհրդարանն ավելի լայն հնարավորություն ունի  անդրադառնալ հասարակության, այդ թվում եւ փախստականների խնդիրներին:

Զրուցակիցները կարեւորեցին ՀՀ Ազգային ժողովի եւ ՄԱԿ-ի փախստականների գծով հանձնակատարի գրասենյակի փոխգործակցությունը,  միջխորհրդարանական համագործակցությունը եւ խորհրդարանների մասնակցությունը  խնդիրների լուծմանը:


10.08.2010
Տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճի կապիտալ վերանորոգման եւ տեխնիկական վերազինման աշխատանքները համակարգելու եւ վերահսկելու նպատակով ստեղծված հանձնաժողովի նիստը
2010 թվականի մայիսին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճի կապիտալ վերանորոգման եւ տեխնիկական վերազինման աշխատանքները համակարգելու եւ վերահսկելու նպատակով հանձնաժողով եւ աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկված են քաղաքաշինության նախարար Վարդան ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am