National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.7.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
14.07.2010
ԵԱՀԿ ԽՎ-ՈՒՄ ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների մամլո ասուլիսը
1 / 1

Հուլիսի 14-ին ԵԱՀԿ ԽՎ-ՈՒՄ ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը, պատվիրակության անդամներ Արտակ Դավթյանը եւ Խաչիկ Հարությունյանը մամուլի ասուլիսում ներկայացրին հուլիսի 6-10-ը Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի ունեցած ԵԱՀԿ 19-րդ նստաշրջանի արդյունքները։ Նստաշրջանում ընդունվել է 35 բանաձեւից բաղկացած Օսլոյի հռչակագիրը։

Ըստ Արամ  Սաֆարյանի, ՀՀ ԱԺ պատվիրակությունը ներկայացված է եղել երեք կոմիտեներում. «Մեր խորհրդարանական Արտակ Դավթյանը հանդես է եկել բանաձեւի նախագծով, որը վերաբերում է գլոբալ էներգետիկ անվտանգությանը, որը քննարկումներից հետո միաձայն ընդունվել եւ տեղ է գտել Օսլոյի հռչակագրի մեջ։

Ցանկանում եմ ասել, որ մյուս բոլոր կոմիտեներում աշխույժ պայքար է եղել մեր եւ ադրբեջանցի պատգամավորների միջեւ, որոնք, ինչպես մենք, ունեին լրացուներ եւ խմբագրումներ հռչակագրի երեք բանաձեւրի  վերաբերյալ։

Մեր սկզբունքային առաջարկությունները, որ  արել ենք երեքս՝ միավորվելով հույն պատգամավորների հետ, դրվել  են քվեարկության եւ տեղ գտել քաղաքական կոմիտեի ընդունած բանաձեւերում, իսկ ադրբեջանական պատվիրակության առաջարկած եւ ոչ մի ուղղում ու լրացում այդ բանաձեւում տեղ չի գտել, բոլորը մերժվել են»։  Ըստ Արամ Սաֆարյանի. «Ադրբեջանական պատվիրակներն արդեն երկրորդ տարին է, ինչպես անցյալ տարի Վիլնյուսում, այս տարի էլ Օլսոյում փորձում էին առաջ մղել տարածքային ամբողջականության խնդիրը»։

ԵԱՀԿ ԽՎ-ՈՒՄ ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը նշեց, որ վերջին օրը տեղի ունեցավ, իր խոսքերով ասած, մի քաղաքական պրովոկացիա. «Ասպարեզ բերվեց BBC-ի ադրբեջանական ծառայությանը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի, իբր տված հարցազրույցի տեքստը, որտեղ անթույլատրելի արտահայտություններ կային ղարաբաղյան հարցի լուծման վերաբերյալ»։

Ի պատասխան, Արամ Սաֆարյանը մեր պատվիրակության անունից  հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով. «Մենք կարծում ենք, որ հակամարտության կարգավորման բոլոր փուլերը, որոնք շարադրված են համանախագահ երկրների նախագահների հայտարարության մեջ, ունեն բացարձակապես հավասար ուժ, եւ այդ կետերից թեկուզ մեկի կատարումից  հրաժարումը հավասարազոր է  ամբողջությամբ վերցրած կարգավորման պլանից  հրաժարմանը»։

Արտակ Դավթյանը կարեւորեց ԵԱՀԿ ԽՎ-ՈՒՄ ԱԺ պատվիրակության անդամների միակարծիք  ու միասնական աշխատանքը։

Խաչիկ Հարությունյանը նշեց, որ համաժողովի մասնակիցներին անձամբ տեղեկացրել է, որ ԼՂՀ–ում վերջերս տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն անցել են միջազգային չափանիշներին համապատասխան։

Ասուլիսի մասնակիցները պատասխանեցին լրագրողների բազմաթիվ հարցերին։


14.07.2010
Հանդիպումներ Եվրախորհրդարանում
Եվրախորհրդարան աշխատանքային այցի շրջանակում  ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Եվրոպական  խորհրդարանի փոխնախագահ Լասլո Տոկեշի, «Եվրանեսթ»-ի փոխնախագահ, Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահ Յարեկ Սարյուս-Վոլսկու, ԵՄ-Հայաստան խորհրդարանակա...

14.07.2010
Հանդիպում ԱԺ մշտական հանձնաժողովում
Հուլիսի 14-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հանդիպեց «Ապագան քոնն է» բարեգործական սոցիալական հասարակական կազմակերպության անդամների հետ: Հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ողջունելով երիտասարդների այցը խորհրդարան, ն...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am