National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.7.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
14.07.2010
Հանդիպումներ Եվրախորհրդարանում
1 / 4

Եվրախորհրդարան աշխատանքային այցի շրջանակում  ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Եվրոպական  խորհրդարանի փոխնախագահ Լասլո Տոկեշի, «Եվրանեսթ»-ի փոխնախագահ, Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահ Յարեկ Սարյուս-Վոլսկու, ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբերնոխի եւ պատվիրակության, «Եվրանեսթ»-ում Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Քրիստիան Վիգենինի եւ  նախագահության հետ, ինչպես նաեւ ԵԺԿ գլխավոր քարտուղար, Եվրախորհրդարանի պատգամավոր Անտոնի Լոպես-Իստուրիզ Ուայթի հետ :

Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Լասլո Տոկեշի հետ հանդիպման ժամանակ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Եվրամիության հետ համագործակցության շարունակական խորացումը, հատկապես` 2009թ. մայիսին մեկնարկած Արեւելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում: Այն նոր հեռանկարներ է բացում առաջիկայում Եվրամիության հետ էլ ավելի ընդգրկուն համագործակցություն նախատեսող պայմանագրային հարաբերություններ հաստատելու առումով, ներառյալ ասոցացման համաձայնագրի եւ Եվրամիության հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու հեռանկարները: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց նաեւ Եվրախորհրդարանի, ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարանների եւ Հայաստանի Ազգային ժողովի համագործակցության ընդլայնումը, համատեղ հանձնաժողովների ձեւավորումը, բարեկամության խմբերի ակտիվ աշխատանքը: ԱԺ նախագահը փաստեց, որ Հայաստանը հետեւողականորեն շարունակում է ժողովրդավարության զարգացմանը միտված քաղաքականությունը, այս համատեքստում կարեւորելով եվրոպական չափանիշներին ՀՀ օրենսդրության ներդաշնակեցման ակտիվ գործընթացը: Պարոն Աբրահամյանը առաջարկեց ներգրավել  Ազգային ժողովի անդամներին Եվրախորհրդարանի գործունեության մեջ, միջմշակութային երկխոսության միջոցառումներում: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը առաջարկեց Հայաստանում կազմակերպել Եվրախորհրդարան-Արեւելյան գործընկերների հանդիպումներ, ինչպես նաեւ Եվրախորհրդարանի միջմշակութային երկխոսության ֆորում:

Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Լասլո Տոկեշը բարձր գնահատեց ՀՀ ԱԺ նախագահի այցը Եվրախորհրդարան, որը կխթանի միջխորհրդարանական եւ  ԵՄ -Հայաստան փոխգործակցությունը եւ  կարեւորեց տարբեր ձեւաչափերով  համագործակցությանը եւ երկխոսությանը նպաստող ֆորումներ Հայաստանում կազմակերպելու Հովիկ Աբրահամյանի առաջարկները: Նա կարեւորեց Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների հետեւողական զարգացման անհրաժեշտությունը եւ տարածաշրջանում ժողովրդավարացման առաջամարտիկ դառնալը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային խնդիրներ, երկուստեք կարեւորվեց հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Այս համատեքստում պարոն Աբրահամյանը մտահոգություն հայտնեց  հակամարտության շփման գծում Ադրբեջանի կողմից հաճախակի դարձած զինադադարի խախտման առնչությամբ` նշելով, որ այն չի նպաստում տարածաշրջանային անվտանգությանը եւ խաղաղության հաստատմանը:Անդրադարձ եղավ նաեւ հայ-թուրքական հարաբերությունների  կարգավորման հնարավորություներին:

Նույն օրը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց «Եվրանեսթ»-ի փոխնախագահ, Եվրոպական ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ Յարեկ Սարյուս-Վոլսկու  եւ Եվրախորհրդարանի պատգամավոր Տրայան Ունգուրեանուի հետ: Կողմերը քննարկեցին «Եվրանեսթ»-ի շրջանակում համագործակցության հարցեր: Պարոն Աբրահամյանը նշեց, որ Հայաստանն ակտիվ եւ կառուցողական  ներգրավվածություն է ունեցել «Եվրանեսթ»-ում: ԱԺ նախագահի կողմից պաշտոնապես ներկայացվել են Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկին «Եվրանեսթ»-կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու առաջարկներ: մասնավորապես առաջարկվում է վերացնել այն կետը, որը  վերաբերում է  հակամարտությունների կարգավորմանը: «Արեւելյան գործընկերությունը համագործակցությանն ուղղված նախաձեռնություն է եւ ոչ թե հակամարտությունների կարգավորմամբ զբաղվող ձեւաչափ»,-նշեց պարոն Աբրահամյանը: Նրա համոզմամբ սկզբնավորման փուլում գտնվող «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը հակամարտությունների հիմնահարցերին անդրադառնալիս պետք է գործի ամենայն պատասխանատվությամբ եւ հստակորեն գնահատի իր հնարավորությունները: Առանց նման մոտեցման ցանկացած գործողություն կարող է հանգեցնել հակառակ արդյունքի եւ բարդացնել կարգավորման խաղաղ գործընթացը: Մյուս փոփոխությունը, որ առաջարկում է հայկական կողմը կոնսենսուսի սկզբունքի կիրառումն է ազգային պատվիրակությունների համար կենսական, ռազմավարական նշանակություն ունեցող հարցերում:

Պարոն Վոլսկին բարձր գնահատեց հայկական պատվիրակության կառուցողական գործունեությունը խորհրդարանական վեհաժողովի շրջանակում եւ նշեց, որ  հայկական կողմի  բոլոր առաջարկները, այդ թվում նաեւ վերը նշվածները ընդունելի են իրենց համար:

ԱԺ նախագահը առաջարկեց, որ Հայաստանում անցկացվի Քրիստոնյա եկեղեցիների հետ ԵԺԿ երկխոսության հաջորդ հանդիպումը, որը  կարող է տեղի ունենալ 2011 թ-ին Հայ Առաքելական Եկեղեցու ակտիվ մասնակցությամբ: Առաջարկը սիրով ընդունվեց:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին «Եվրանեսթ»-ում Բելառուսի մասնկացության հարցը, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության հաջորդ հանդիպումը ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի  պատվիրակության հետ էր: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության հեռանկարները, անդրադարձ եղավ տարածաշրջանային անվտանգության եւ համագործակցության խնդիրներին:

Պարոն Աբրահամյանը ընդգծեց, որ  Եվրոպական ուղղությունը եւ Եվրամիության հետ մերձեցումը  մեր երկրի արտաքին եւ ներքին քաղաքականության առաջնահերթություններից է: Հայաստանն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում իր հարաբերությունների զարգացմանը ինչպես Եվրոպական կառույցների, այնպես էլ եվրոպական երկրների հետ` երկկողմ հիմունքներով։ ԱԺ նախագահը գոհունակություն հայտնեց Հայաստանի հետ ասոցացման համաձայնագրի  մեկնարկի կապակցությամբ, որը  նոր հեռանկարներ կբացի Եվրամիության հետ առավել ընդգրկուն համագործակցություն նախատեսող պայմանագրային հարաբերություններ հաստատելու հարցում:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը եւ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր: Պատվիրակության անդամներ Վահան Հովհաննսիյանը, Արմեն Ռուստամյանը եւ Արտակ Զաքարյանը մանրամասն պատասխանեց  Եվրախորհրդարանի պատգամավորների  հարցերին:

Նույն օրը հանդիպում կայացավ «Եվրանեսթ»-ում Եվրախորհրդարանի պատվիարկության նախագահության հետ:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ողջունում  եւ կարեւորում է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի ստեղծումը: Թեեւ  կայացման ճանապարհը ընթանում է որոշ դժվարություններով, այնուամենայնիվ կարելի է արձանագրել որոշակի առաջընթաց: Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ որ Արեւելյան գործընկեր երկրների հետ հարաբերություններում Հայաստանը կարեւորում է կրկնակի ստանդարտների չկիրառման սկզբունքը եւ հույս հայտնեց,  որ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը չի դառնա  շահերի վրա հիմնված լոբբինգի նոր բեմ, այլ կլինի Արեւելյան գործընկերության երկրների իրական ժողովրդավարական բարեփոխումների փորձադաշտ եւ Եվրոպական ինտեգրման կամուրջ:

Պատվիրակության նախագահ Քրիստիան Վիգենինը բարձր գնահատեց Հայաստանի կառուցողական եւ ակտիվ  ներգրավվածությունը «Եվրանեսթի» աշխատանքներին եւ համոզմունք հայտնեց, որ գործակցությունը ավելի կզարգանա եւ կամրապնդվի : Նա նշեց, որ Հովիկ Աբրահամյանի առաջարկները, որոնք վերաբերվում էին կանոնանդրական փոփոխություններին, ընդունելի են պատվիրակության նախագահության կողմից : Պարոն Վիգենին խոսքով «Եվրանեսթ»-ի մեկնարկը կկայանա աշնան կեսերին :

 Հայաստանի խորհրդարանի ղեկավարի վերջին հանդիպումը Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղար Անտոնի Լոպես-Իստուրիզ Ուայթի հետ էր :

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարեւորեց  միջկուսակցական հարաբերությունների զարգացումը, որը կնպաստի տարբեր ձեւաչափերով փոխգործակցության խորացմանը: Նա առաջարկեց քննարկել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը Եվրոպական ժողովրդական կուսակցությունում դիտորդի կարգավիճակ շնորհելու հարցը: Որպես համագործակցությանը ուղղված քայլ Հովիկ Աբրահամյանը  առաջարկեց,  որ Արեւելյան գործընկերության հարցով Երեւանը դառնա ԵԺԿ հաջորդ հանդիպման, ինչպես նաեւ Քրիստոնյա եկեղեցիների հետ ԵԺԿ-ի խմբի երկխոսության վայր :

Պարոն  Անտոնի Լոպես-Իստուրիզ Ուայթը նույնպես կարեւորեց կուսակցությունների միջեւ ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը եւ ներկայացերց ԵԺԿ անդամակցության ընթացակարգը : ԵԺԿ գլխավոր քարտուղարը բարձր գանահատեց Աժ նախագահի համագործակցության  առաջարկները :

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս :
 


14.07.2010
Հանդիպում ԱԺ մշտական հանձնաժողովում
Հուլիսի 14-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հանդիպեց «Ապագան քոնն է» բարեգործական սոցիալական հասարակական կազմակերպության անդամների հետ: Հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ողջունելով երիտասարդների այցը խորհրդարան, ն...

14.07.2010
ԵԱՀԿ ԽՎ-ՈՒՄ ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների մամլո ասուլիսը
Հուլիսի 14-ին ԵԱՀԿ ԽՎ-ՈՒՄ ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը, պատվիրակության անդամներ Արտակ Դավթյանը եւ Խաչիկ Հարությունյանը մամուլի ասուլիսում ներկայացրին հուլիսի 6-10-ը Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի ունեցած ԵԱՀԿ 19-րդ նստաշրջանի արդյունքները։ Նստաշրջանում ընդունվել է 35 բա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am