National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.3.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
23.03.2010
Շարունակվում են բելառուսական պատվիրակության հանդիպումները
1 / 3

Մարտի 23-ին պաշտոնական այցով Երեւանում գտնվող Բելառուսի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունը՝ Բելառուսի խորհրդարանի փոխնախագահ Վալերի Իվանովի գլխավորությամբ եւ ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԺ եւ Բելառուսի Հանրապետության միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանն այցելեցին Ծիծեռնակաբերդ եւ ծաղիկներ ու ծաղկեպսակ դրեցին 1915թ- Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ մեկ րոպե լռությամբ հարգեցին մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։

Բարձրաստիճան հյուրերը եղան ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Հայոց Մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին։

Բելառուսի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահը գրառում կատարեց պատվո հյուրերի հուշամատյանում։

Նույն օրը  Ազգային ժողովում շարունակվեցին ՀՀ ԱԺ-ԲՀ ԱԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հանդիպումները:

Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Վալերի Իվանովի գլխավորությամբ հանդիպեց ՀՀ էկոնոմիկայի նախարար, տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ  Ներսես Երիցյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ-ԲՀ ԱԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը եւ Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության դեսպան Ստեպան Սուխամենկոն:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին արդյունաբերությանը, գյուղատնտեսության  եւ տնտեսության այլ ոլորտներում փոխգործակցությանը առնչվող հարցեր:  Զրուցակիցներն անդրադարձան նախանշված ծրագրերի իրականացման ուղիներին:  Քննարկվեցին  տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի ապրիլին կայանալիք նիստին առնչվող հարցեր:

 Վալերի Իվանովը նշեց, որ պատրաստ են օրենսդրական դաշտի  կատարելագործմամբ աջակցել տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի  ծրագրերի իրականացմանը: 
 
Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Վալերի Իվանովի գլխավորած պատվիրակությանը ընդունեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների խորհրդարանների միջեւ կապերի ամրապնդմանը, միջազգային կազմակերպություններում համագործակցությանը, ԵԽԽՎ-ի եւ Արեւելյան գործընկերության խորհրդարանական ձեւաչափի` «Եվրանեսթի» աշխատանքներին առնչվող հարցեր:

Բարձր գնահատելով հայ-բելառուսական հարաբերությունները` կարեւորվեց համագործակցությունը միջազգային կառույցներում, ուր Հայաստանը եւ Բելառուսը մշտապես աջակցում են միմյանց: Հանդիպմանը անդրադարձ եղավ նաեւ մարտի 25-ին Բելառուսում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ժողովրդավար ընտրությունների կազմակերպմանը, ԵԽԽՎ բանաձեւերին, ԵԽԽՎ-ում Բելառուսի հարցով ստեղծված ենթահանձնաժողովի աշխատանքներին առնչվող հարցեր:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am