National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.3.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
12.03.2010
Տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
1 / 2

Մարտի 12-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը:

ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր պատգամավորներ Սամվել Նիկոյանի, Գալուստ Սահակյանի, Արաիկ Հովհաննիսյանի, Արման Սահակյանի, Մարտին Սարգսյանի, Վազգեն Կարախանյանի, Կարինե Աճեմյանի, Ռաֆիկ Գրիգորյանի, Էդուարդ Շարմազանովի հեղինակած «Գույքահարկի գծով հարկային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի քննարկումը հեղինակների առաջարկով մինչեւ 60 օրով հետաձգվեց: 

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտյուշ Շահբազյանի նախագահությամբ հանձնաժողովի նիստում առաջին ընթերցումով քննարկվեց «ՀՀ քաղաքացիական հատուկ ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» կառավարության հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը: Հիմնական զեկուցող պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը նշեց, որ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պաշտպանության նախարարության եւ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմերում թափուր պաշտոնների նշանակման, ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու, խրախուսանքների տեսակները կիրառելու կամ կարգապահական տույժեր նշանակելու հետ կապված գործընթացը կանոնակարգելու նկատառումներով: Նախագծով հստակեցվում է Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում ՀՀ Նախագահի կողմից նշանակում կատարելու ընթացակարգը: Նախատեսվում է, որ ԱԱԽ-ի եւ պաշտպանության բնագավառի լիազոր մարմնի աշխատակազմերի ղեկավարների թափուր պաշտոնում ժամանակավոր փոխարինող նշանակելու, աշխատակազմի ղեկավարի նկատմամբ խրախուսանքների տեսակներ կիրառելու կամ կարգապահական տույժեր տալու իրավունք ունի նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (ՀՀ Նախագահը` ԱԱԽ աշխատակազմի ղեկավարի մասով, պաշտպանության նախարարը` նախարարության աշխատակազմի ղեկավարի մասով): Փոխնախարարը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում ներկայացված առաջարկների հիման վրա օրինագիծը կլրամշակվի:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագիծը կընդգրկվի ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Մինչեւ 60 օրով հետաձգվեց «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանի եւ Վարդան Բոստանջյանի հեղինակած օրինագծի քննարկումը, մինչեւ 30 օրով` «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանի ներկայացրած օրենքի նախագծի քննարկումը:

Հանձնաժողովը որոշեց 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններն Ազգային ժողովում քննարկելու հարցով հանդես գալ հարակից զեկուցմամբ: Հարակից զեկուցող նշանակվեց հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: 
  
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը, փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանի նախագահությամբ, քննարկեց ՀՀ  կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ  Վաչե Տերտերյանը նշեց, որ  օրինագծով առաջարկվում է  ՀՀ քաղաքցիություն ձեռք բերելու համար դիմելու ժամկետը երկարաձգել մինչեւ 2012 թ. դեկտեմբերի 31-ը:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրենքի նախագիծը կընդգրկվի ԱԺ գարնանային նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ  Ռաֆիկ Պետրոսյանը պատգամավորներին առաջարկեց ներկայացված օրինագիծը քննարկել հատուկ ընթացակարգով` երկրորդ ընթերցումը կազմակերպելով առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո 24 ժամվա ընթացքում: 

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը, Վարդան Այվազյանի նախագահությամբ, առաջին ընթերցումով քննարկեց կառավարության հեղինակած «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը, ներկայացնելով օրենսդրական փոփոխությունների նպատակը, նշեց, որ դրանցով կփոփոխվեն գերփոքր, փոքր եւ միջին տնտեսվարող սուբյեկտների աշխատողների թվաքանակի գործող սահմանումը եւ կկիրառվեն լրացուցիչ չափորոշիչներ` չտարանջատելով ՓՄՁ սուբյեկտներին ըստ տնտեսական գործունեության ոլորտների: ՓՄՁ սուբյեկտները կդասակարգվեն ըստ աշխատողների թվաքանակի եւ ըստ նախորդ տարվա գործունեությունից ստացված հասույթի կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքի: Պարոն Պետրոսյանի կարծիքով` առաջարկվող փոփոխությունները կնպաստեն Հայաստանում ՓՄՁ սուբյեկտների դասակարգման չափորոշիչների հստակեցմանն ու միասնականացմանը, հնարավորություն կտան դրանք մոտեցնել Եվրամիության չափորոշիչներին, ինչը կնպաստի ՓՄՁ ոլորտի աջակցությանն ուղղված ծրագրերի հետեւողականության, թափանցիկության եւ հասցեականության ապահովմանը, հնարավորություն կտա իրականացնել տարբերակված աջակցության ծրագրեր` ըստ տնտեսավարող սուբյեկտների տեսակների:

«Երկակի նշանակության  ապրանքների արտահանման, ՀՀ տարածքով դրանց  տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթը առաջին ընթերցման ընթացակարգով քննարկման ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գառնիկ Բադալյանը: Նշվեց, որ գործող օրենքով երկակի նշանակության ապրանքների եւ տեխնոլոգիաների բնորոշումը սահմանափակվում է միայն զանգվածային ոչնչացման զենքի պատրաստման համար անհրաժեշտ ապրանքներով եւ տեղեկատվությամբ, ինչը նեղացնում է երկակի նշանակության ապրանքների եւ տեխնոլոգիաների` ժամանակակից աշխարհում ընդունված բնորոշումը: Արտահանման վերահսկողության ոլորտում կիրառվող միայն մեկ տեսակի թույլտվությունների մեխանիզմը չի համապատասխանում բազմաբնույթ եւ բազմաբովանդակ շուկայական տնտեսության պահանջներին: Գործող օրենքը ոլորտում կարգավորման լիազորությունները վերապահում է երկակի նշանակության ապրանքների արտահանման հանձնաժողովին: Ներկայացված փոփոխություններով առաջարկվում է սահմանել լիազոր մարմին, որը առավել օպերատիվ եղանակով կարող է արձագանքել տնտեսվարող սուբյեկտների դիմումներին: Պարոն Բադալյանի գնահատմամբ` ոլորտի կարգավորման իրավասությունը պետական կառավարման կոնկրետ մարմնին վերապահելու պարագայում ավելի կհստակեցվի իրավախախտումների համար պատասխանատվություն կիրառելու մեխանիզը:

Քննարկված օրինագիծը եւ օրենսդրական փաթեթը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվեն ԱԺ ընթացիկ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Հանձնաժողովը որոշեց մինչեւ 60 օրով հետաձգել օրակարգում ընդգրկված երկու օրենսդրական փաթեթների քննարկումը:


12.03.2010
Ռոուզ-Ռոթ սեմինարի ընթացքում Բեռնար Ֆասիեն անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքներին
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Ռոուզ-Ռոթ սեմինարի երկրորդ օրը` մարտի 12-ին, շարունակվեց Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկումով: Նիստը վարում էր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: ԼՂ հակամարտության կարգավորման ընթացքի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի հ...

12.03.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նամակը Շվեդիայի Թագավորության Ռիգստագի նախագահ Պեր Վեստերբերգին
Մեծարգո պարոն նախագահ,           Հայաստանում գոհունակության եւ երախտագիտության զգացում ունեցանք` տեղեկանալով Շվեդիայի խորհրդարանում 1915թ. Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված  Հայոց  ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունմ...

12.03.2010
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Մարտի 12-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր  ՀՀ ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը: Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը  եւ  մարտի 15-18-ի  ԱԺ չորսօրյա ն...

12.03.2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին
Մարտի 12-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին: Ողջունելով բարձրաստիճան հյուրին` ԱԺ նախագահը նշեց, որ հայ- լեհական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, եւ, որպես խորհրդարանի նախագահ, ամեն ինչ անելու է, որ դրանք ավելի զարգանան: Լեհաստանի վարչա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am