National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.11.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
11.11.2009
Նոր համակարգ բնապահպանության ոլորտում

Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովը  նոյեմբերի 11-ին հրավիրել էր խորհրդարանական լսումներ` «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ինքնահսկում իրականացնելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը քննարկելու նպատակով: Հանձնաժողովը նպատակահարմար էր գտել  փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո մեկ անգամ եւս շահագրգիռ կողմերի` ԱԺ պատգամավորների, պետական գերատեսչությունների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների եւ տնտեսավարողների մասնակցությամբ անդրադառնալ ինքնահսկման համակարգի ներդրման պայմաններին: Ստացված առաջարկությունները կքննարկվեն հանձնաժողովում:

ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանն իր բացման խոսքում  նոր համակարգի ներդրումը համարեց շրջակա միջավայրին սպառնացող վտանգները չեզոքացնելու եւ կանխարգելելու  նոր հնարավորություն: Նա կարեւոր համարեց  այս գործընթացը հասարակության համար բաց կազմակերպելու համար օրենսդրական ձեւակերպում գտած` տեղեկատվության մատչելիության մասին դրույթը:

Օրենսդրական փաթեթի մասին ներկաներին մանրամասներ հաղորդեց բնապահպանության նախարարության նորմատիվամեթոդական վարչության պետ Ջուլիետա Ղլիչյանը: Նա նախ ներկայացրեց  օրենսդրական փաթեթի գաղափարախոսությունը` իրավաբանական անձանց կողմից իրենց արտադրական պրոցեսի ընթացքում առաջացած եւ շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցություն ունեցող աղտոտող նույթերի եւ հումքի նկատմամբ ինքնահսկումը:  Ըստ նախագծի ձեւակերմպման` ինքնահսկումը չափագրման եւ հաշվարկային մեթոդով կազմակերպության կողմից իր արտադրական պրոցեսի ընթացքում առաջացած աղտոտող նյութերի  որակի ու քանակի դիտարկումներով շրջակա միջավայրի վիճակի բնապահպանական օրենսդրության պահանջներին համապատասխանության գնահատման գործընթաց է: Ընդ որում, կազմակերպությունն իր միջոցներով է իրականացնելու այն եւ շրջակա միջավայրի վիճակի մասին հաշվտեվություններ է ներկայացնելու պետական լիազոր մարմնին, ինչպես նաեւ ապահովելու է տեղեկատվության մատչելիությունը հասարակության համար: Մասնագետների գնահատմամբ` այս մոտեցումը կկանխարգելի նաեւ բնական ռեսուրսների գերշահագործումը: Օրենսդրական փաթեթում ամրագրված են այն չափորոշիչները եւ հիմքերը, որոնց առկայության պարագայում   կազմակերպությունը պետք է իրականացնի ինքնահսկում: Տկն. Ղլիչյանի նախնական հաշվարկով` հանրապետությունում այդպիսի ընկերությունները երեսունն են, իսկ ցանկը հաստատելու է կառավարությունը: Օրինագծի ընդունման դեպքում` նրանց կտրվի երկու տարի ժամանակ` ինքնահսկման համակարգի ներդրման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով: Լսումներին ներկա տնտեսավարողները մտահոգություն հայտնեցին, որ ինքնահսկումը լրացուցիչ պարտավորություն է իրենց համար, եւ որ վաղ է մեր հանարպետությունում այս համակարգը կիրառել: Ջրային ռեսուրսները տնօրինող կառույցների ներկայացուցիչներն էլ կարծիք  հայտնեցին, որ ինքնահսկման ենթակա ընկերությունների ցանկում իրենց պետք է ներառեն միայն մաքրման կայաններ տեղադրելուց հետո:  Նշենք, որ ինքնահսկման նորմերը չկատարելու կամ խախտելու համար նախատեսվել է վարչական պատասխանատվություն:


11.11.2009
Տեղի ունեցավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 11-ի հերթական նիստի օրակարգում ընդգրկված մի խումբ օրինագծերի քննարկումը հեղինակների առաջարկությամբ հետաձգվեց:         Առաջին ընթերցմամբ քննարկվեց պատգամավորներ...

11.11.2009
Հանդիպում ԱԺ մշտական հանձնաժողովում
Նոյեմբերի 11-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլին: Ողջունելով դեսպանին`  Արմեն Ռուստամյանը կարեւորեց երկու երկրների խորհրդարանների համանման հանձնաժողովների ...

11.11.2009
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Հայաստանում Գերմանիայի դեսպանին
Նոյեմբերի 11-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Գերմանիայի նորանշանակ արտակարգ եւ լիազորդ դեսպան Հանս-Յոխեն Շմիդթին:Ողջունելով հյուրին` ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորեց նրան այդ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ դեսպան Շմիդթը ջանք ու եռանդ չի խնայի հայ-գեր...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am